Գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական ծառայության դիսպանսերում իրականացվում է խրոնիկական գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական  հիվանդություններով հիվանդ մինչև 18 տարեկան 267 երեխաների դիսպանսեր հսկողությունը (խորհրդատվություն տարեկան միջինը 3-4 անգամ, հետազոտում, բուժում՝) ՀՀ ԱՆ կողմից սահմանված պետական պատվերի շրջանակներում:

Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ  կազմում գործող Փոխպատվաստված հիվանդների դիսպանսերում գաստրոէնտերոլոգ Ս.Ա.Փաշինյանը միաժամանակ հսկում է  լյարդի փոխպատվաստմանը ենթարկված մեծահասակ հիվանդներին :

Դիսպանսեր հիվանդները համատեղ քննարկվում են նաև ծառայության ղեկավարի հետ: Հիվանդություների սրացման դեպքում դիսպանսեր հիվանդները հոսպիտալացվում են Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ:

Ծառայության բժիշկները «Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ կոնսուլտատիվ պոլիկլինիկայում կանոնավոր իրականցվում են նաև առաջնային ամբուլատոր մասնագիտական խորհրդատվություն և բուժում /ըստ անհատական գրաֆիկի/:

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել