Մեթոդական և ուսուցողական  նյութերի հրատարակում `

 

  • Մեթոդական ձեռնարկներ  բժիշկների,  կլինիկական օրդինատորների համար 

2007 - 2011թթ `

  1. Մալաբսորբցիայի համախտանիշը երեխաների շրջանում (2007թ., հայերեն, ռուսերեն),
  2. Ցելիակիա (2008թ, հայերեն)
  3. Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը երեխաների շրջանում  (2010թ., հայերեն)
  4.  Փորկապությունը երեխաների շրջանում (2011թ., հայերեն)
  • Ներհիվանդանոցային ուղեցույցերի մշակում և հրատարակում բժիշկների և  կլինիկական օրդինատորների համար ` 2014 - 2015թթ`
  1. Գաստրոդուոդենալ հիվանդությունը երեխաների շրջանում
  2. Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս/Գաստրոէզոֆագեառեֆլյուքսային հիվանդությունը  երեխաների շրջանում
  3. Աղիների բորբոքական հիվանդությունները /Խոցային կոլիտ; Կրոնի հիվանդություն/ երեխաների շրջանում
  • 2017թ` ESPGHAN-ի  միջազգային կլինիկական ուղեցույցների  տեղայնացում, թարգմանում հայերեն լեզվով (հանաձայն ՀՀ ԱՆ հրամանի) և տեղադրում Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ  էլեկտրոնային կայքում` https://www.arabkirmc.am/  1.Ցելիակիա 2. Ֆունկցիոալ փորկապություն 3.Աուտոիմուն լյարդի հիվանդություն 4. Աղիների բորբոքական հիվանդություններ; 5 Պորտո չափորոշիչներ 6. Helicobacter pylori համակցված գաստրոդուոդենալ հիվանդություն  *ESPGHAN (European Society of Pediatric Gastroenterology, Hepatology, Nutrition) Եվրոպայի մանկական գաստրոէնտերոլոգիական, լյարդաբանական, սնուցաբանական միջազգային միություն

 

Միջազգային  և տեղային  վարպետության դպրոցների,  սեմինարների, կոնֆերանսների կազմակերպում

 

  • 2001–2006թթ. /գարուն-աշուն/ «Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ `Միջազգային Հայ-Շվեյցարական «Գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության արդի հարցերը» սեմինար -դասընթացներ մանկական գաստրոէնտերոլոգների, ընտանեկան բժիշկների, ռեզիդենտների համար (1 շաբաթական) պրոֆեսոր  Դ. Շմերլինգի  մասնակցությամբ (Ցյուրիխ ք. Համալսարանական Մանկական հիվանդանոցի, Գաստրոէնտերոլոգիական բաժանմունքի նախկին ղեկավար, Շվեյցարիա)  
  • 2007թ. Հուլիս, «Արաբկիր» ԲԿ – ԵԴԱԻ` ESPGHAN European Eastern Summer School`Եվրոպական Մանկական գաստրոէնտերոլոգիական, հեպատոլոգիական և նուտրիցիոլոգիական միության միջազգային Արևելյան Ամառային դպրոց - կոնֆերանս մանկական գաստրոէնտերոլոգների, ընտանեկան բժիշկների, ռեզիդենտների համար
  • 2009թ.Նոյեմբեր, «Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ` Միջազգային Հայ-Բելգիական  կոնֆերանս «Լյարդի հիվանդությունները` բժշկական և վիրաբուժական մոտեցումներ» մանկական գաստրոէնտերոլոգների, լյարդաբանների, նեոնաթոլոգների,  ընտանեկան բժիշկների, վիրաբույժների, ռեզիդենտների համար:
  • 2013թ. Սեպտեմբեր, Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ` Միջազգային Հայ-Բելգիական  կոնֆերանս «Լյարդի հիվանդություններ` բժշկական և հյուսվածքաբանական  մոտեցումները»,
  • 2013թ. Հոկտեմբեր, 2014թ.Ապրիլ, 2015թ.Ապրիլ, «Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ`

Միջազգային Հայ-Շվեյցարական գաստրոէնտերոլոգիական դպրոց - սեմինարներ (1 շաբաթական)  պրոֆ. Ք. Բրեգերի մասնակցությամբ  (Ցյուրիխ ք. Համալսարանական Մանկական հիվանդանոցի, Գաստրոէնտերոլոգիական և Սնուցաբանական բաժանմունքի ղեկավար, Շվեյցարիա):

  • 2016թ. Ապրիլ, «Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ` Միջազգային Հայ-Շվեյցարական գաստրոէնտերոլոգիական վարպետության դասընթաց`«Վերին էնդոսկոպիան մանկական գաստրոէնտերոլոգիայում»(1շաբաթ),պրոֆ.Ք.Բրեգերի մասնակցությամբ
  • 2016թ. Հոկտեմբեր, «Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ `Հայ-Ավստրիական Սատելիտային սիմպոզիում  «Ընդհանուր մանկաբուժություն և մանկական գաստրոէնտերոլոգիա»  պրոֆ. Ա.Ք. Հաուերի և պրոֆ.Ռ. Կերբլի /Ավստրիա/ մասնակցությամբ:
  • 2017թ. Ապրիլ, «Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ` Միջազգային Հայ-Շվեյցարական գաստրոէնտերոլոգիական վարպետության դասընթաց՝ «Ստորին էնդոսկոպիան մանկական գաստրոէնտերոլոգիայում» (1 շաբաթ), պրոֆ. Ք. Բրեգերի մասնակցությամբ
  • 2018թ. 08-10, Հոկտեմբեր համատեղ Հայաստանի Մանկաբույժների Ասոցիացիայի և «Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ հետ` ESPGHAN European Eastern Summer School, Եվրոպական Մանկական գաստրոէնտերոլոգիական, հեպատոլոգիական և նուտրցիոլոգիական միություն միջազգային Արևելյան Ամառային Դպրոց
  • 2018, 2019թթ ՞Հեպատոլոգիայի և Լյարդի տրանսպլանտացիայի հարցեր՞ Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ նախաձեռնությամբ ՝ միջազգային սիմպոզիումների կազմակերպման, հիվանդների քննարկման և ընտրություն գործընթացում մասնակցութուն  / Բելոռուսի, Ռուսատանի դաշնության, Բելգիայի գործընկերների հետ համատեղ/
  •  2019թ  Հոկտեմբերի 22-ին՝  մասնակցութուն Հայաստանում երեխաների շրջանում առաջին անգամ  լյարդի փոխպատվաստման իրականացման և հետվիրահատական վարմանը
  • Արտագնա կանոնավոր այցեր ՀՀ մարզերը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` դասախոսություններ բուժանձնակազմի համար, գաստրոէնտերոլոգիական  և լյարդաբանական  հիվանդների զննումներ`»բաց դռների օրեր»
  • Դասախոսություններ և գաստրոէնտերոլոգիական  և լյարդաբանական  հիվանդների դեպքերի շարունակական ինտերակտիվ քննարկումներ  Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի դպրոցների և  կոնֆերանսների և ԵՊԲՀ կլինիկական օրդինատորների դասընթացների շրջանակներում:

 

Գիտական գործունեություն

 

  1. Գիտական թեզերի պաշտպանություն

«Ստամոքսի և 12-մատնյա աղու H. pylori համակցված գաստրոդուոդենալ հիվանդության ժամանակ հակաբիոտիկների հանդեպ կայունության հետազոտում», կատարող`Տ. Շահինյան (ԵՊԲՀ Մանկաբուժության թ.2 ամբիոնի ասիստենտ), հաստատված գիտական թեզի-ատենախոսության հավաքնորդ: Պաշտպանությունը պլանավորված է 2021թ:  Աշխատանքը իրականացվում է Հայ-Շվեյցարական համագործակցության շրջանակում: Գիտական ղեկավարներ`պրոֆ.Գ. Ամարյան /ՀՀ/, պրոֆ.Ք.Բրեգեր /Շվեյցարիա, Ցյուրիխ ք. Համալսարանական Մանկական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար/: Աշխատանքը ընթացիք 3 անգամ պարգևատրվել է միջազգային գրանտերով:

  1. Գիտական հետազոտություններ

«Աղիների բորբոքային հիվանդությունների և պարբերական հիվանդության համակցված ձևերի ուսումնասիրում»  պատասխանատու կատարող` Գ.Ամարյան (ԵՊԲՀ Մանկաբուժության թ.2 ամբիոնի  պրոֆեսոր):  Աշխատանքը իրականացվում է  պրոֆ. Ք. Բրեգերի մասնակցությամբ:

  1. Մասնակցություն  միջազգային գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական  կոնֆերանսներին և կոնգրեսներին  /ESPGHAN, UEG/   ելույթների և/կամ պաստառների ձևով:  
  2. Գիտական հոդվածների, աբստրակտների հրապարակում:

 

Գիտահետազոտական ծրագրեր`

 

  •  Հայաստանում  Ցելիակիա հիվանդության  տարածվածությունը և կլինիկական առանձնահատկությունները երեխաների շրջանում

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել