«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նյարդաբանական բաժանմունքն իրականացնում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային մասնագիտական ախտորոշիչ հետազոտություններ և բուժում նյարդաբանական խանգարումներ ունեցող երեխաների և դեռահասնների համար։ Իրականացվում է նաև նյարդաբանական խնդիրներ ունեցող անձանց վերականգնողական բուժում, ինչպես նաև հոգեբանասոցիալական խորհրդատվություն։

   Հիվանդանոցային բուժօգնությունը հնարավորություն է տալիս ախտորոշելու էպիլեպսիայի բարդ տեսակները, կատարելու ժամանակակից վիրահատություններ (Էպիլեպսիաների տեսակների մեծ մասը հնարավոր է կառավարել հակացնցումային դեղորայքով։ Բայց և այնպես հիվանդների 30 տոկոսը չի ենթարկվում դեղորայքային բուժմանը և կարող է ենթակա լինել վիրահատական միջամտության։ Վերջին տարիների ընթացքում մեր բաժանմունքի գործունեությունը էապես ընդլայնվել է, և ներկայումս Բուլղարիայի Սուրբ Իվան Ռիլսկու համալսարանական հիվանդանոցի գործընկերների հետ համատեղ մենք իրականացնում ենք էպիլեպսիայի վիրահատական բուժում։

   Վիրահատության բոլոր թեկնածուները անցնում են տարատեսակ հետազոտություններ։ Էլեկտրաէնցեֆալիգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտությունները իրականացվում էմ Էպիլեպսիայի Մոնիտորինգի Լաբորատորիայում։ Արդյունքների մանրակտկիտ վերլուծությունը օգնում է դասակարգել գրանցված  ցնցումների տեսակն ու տեղակայումը։

   Բացի այդ գլխուղեղի այլ հետազոտությունների արդյունքների (ՄՌՏ, ՊԷՏ) վերլուծություններով կարող է որոշվել, թե որ վիրահատական միջամտությունն է, եթե այն ցուցված է, առավել արդյունավետը)։, ինչպես նաև առաջարկում է դիետար բուժում (Որոշ դեպքերում հատուկ սննդակարգը կարող է հանդիսանալ այլընտրանք մանկական էպիլեպսիայի այն դեպքերի համար, երբ դեղորայքով հնարավոր չէ  վերահսկել ցնցումները կամ դրանց օգտագործումը առաջ է բերում կողմնակի ազդեցություններ։ Կետոգեն դիետը սկսելուց առաջ գնահատվում է երեխայի սննդակարգը, դիետիկ նախասիրությունները և կալորիաների պահանջարկը։ Այն դեպքում, երբ սննդակարգը հասանելի է ընտանիքի համար, այն անհատապես մշակվում է յուրաքանչյուր երեխայի համար, հաշվարկվում է երեխայի համար անհրաժեշտ էներգիան և կալորաժը։ Դիետը սկսվում է հիվանդանոցում։ Մինչև այն սկսելը պետք է համոզված լինել, որ երեխան չունի հիվանդություններ, որոնք կարող են հակացուցված լինել դիետը սկսելու համար։ Հարկավոր է վերահսկել կետոնների մակարդակը և, անհրաժեշտության դեպքում, վերանայել սննդակարգը։ Դասական կետոգեն դիետը կիրառելու դեպքում ընտանիքիներին տրամադրվում են երեխային անհրաժեշտ անհատական բաղադրատոմսերը)։

          

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել