ԱրԲեՍ ԱԿ - ն տրամադրում է մի շարք ամբուլատոր ծառայություններ․ վերականգնողական, զարգացման մանկաբուժության, հոգեբանի ծառայություններ, նաև իրականացնում է կրթական գործունեություն հատուկ կարիքներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար: Հոգեկան առողջության, ֆիզիկական, հոգեբանական, կրթական և վարքային խնդիրներ ունեցող երեխաների բուժման և խնամքի տրամադրումը երկարատև գործընթաց է, որը պահանջում է բազմադիսցիպլինար թիմային աշխատանք: Վերականգնողական ծառայությունների բարձր որակը բազմամասնագիտական թիմի մասնագետների համագործակցության արդյունքն է։ Թիմի անդամներն են՝ բժիշկ-վերականգնողաբանները, զարգացման մանկաբույժը, մանկական հոգեբույժը, ֆիզիկական թերապիստները /կինեզիստները/, էրգոթերապիստները, հոգեբանները, խոսքի թերապիստները /լոգոպեդները/ և հատուկ մանկավարժները:

          Հայաստանի և արտասահմանյան առաջատար կենտրոններում վերապատրաստված մասնագետները իրենց աշխատանքում հմտորեն օգտագործում են վերականգնողական մոտեցումների նորարարական մեթոդները: Թիմի հոգատար մոտեցումը երեխաների և նրանց ծնողների նկատմամբ, ընկերական մթնոլորտը, ինչպես նաև հատուկ հագեցած խորհրդատվության և թերապիայի սենյակները դարձնում են ծառայությունները և խնամքն ավելի արդյունավետ:

          ԱրԲեՍ Առողջության կենտրոնը վերականգնողական ծառայություններ է մատուցում զարգացման հապաղումներով, նյարդաբանական և նյարդամկանային խանգարումներով և հետվնասվածքային խնդիրներով երեխաներին և դեռահասներին:

          Ինչպես հայտնի է հատուկ կարիքներով երեխաների վաղ հայտնաբերումը, գնահատումը և վաղ միջամտությունը, հոգեբանական և սոցիալական վերականգնումը, ինչպես նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաների և նրանց ծնողների իևազեկումը և կրթությունը լավագույն նախապայմաններն են երեխաների վերականգնման, նրանց հետագա բարեկեցության և սոցիալական ինտեգրման ապահովման գործընթացում:: Իրականացնելով վերը նշված գործողությունները `մենք մեր ջանքերն ենք ուղղում հատուկ կարիքներ ունեցող երեխայի ամբողջ ներուժի բացահայտմանը և զարգացմանը:

          

          

          

          

          

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել