«Արաբկիր» ԲՀ-ում էնդոկրինոլոգիայի ծառայությունը խորհրդատվություն և  բուժում է տրամադրում  էնդոկրին խնդիրներով  երեխաներին և մեծահասակներին: Ծառայության առանցքային բաղկացուցիչն է դիաբետոլոգիայի ծրագիրը, որն սկսել է գործել 1996թ-ին` «ՍԵՄՌԱ» հիմնադրամի (Շվեյցարիա) աջակցությամբ:  Ծրագրի նպատակն է ապահովել շաքարային դիաբետով երեխաներին մարդկային ինսուլինով, ինքնահսկողության ժամանակակից միջոցներով, յուրաքանչյուր ամիս իրականացնել երեխաների առողջական վիճակի վերահսկողություն` հիվանդության արդյունքում առաջացող հնարավոր բարդությունները կանխարգելելու, շաքարային դիաբետով երեխաների և դեռահասների կյանքի որակը բարելավելու նպատակով: Ծրագրի շրջանակում հիմնադրվել է  Շաքարային դիաբետի դպրոց, որի գործունեության նպատակն է երեխաների և նրանց ծնողների համար ինքնահսկողության եղանակների, համապատասխան սննդակարգի ընտրության և այլ թեմաների մասին կրթական դասընթացների կազմակերպումը:  Մեր ծառայությունից օգտվող երեխաներն ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային ճամբարում, ինչը մեծապես նպաստում է նրանց սոցիալական ինտեգրմանը և ինքնուրույնությանը: Ճամբարում գտնվելու ընթացքում երեխաներն ինքնուրույն կատարում են ինսուլինի ներարկում, իրականացնում արյան և մեզի մեջ գլյուկոզայի  մակարդակի նկատմամբ ինքնահսկողություն, մասնակցում կազմակերպվող ֆիզիկական և տարբեր այլ զարգացման ու ժամանցային վարժանքների:

          Ծրագրում ներգրավված բուժանձնակազմը բազմիցս վերապատրաստվել է Շվեյցարիայի բժշկական համալսարանական հիվանդանոցներում:

          2005թ.-ից սկսած «Արաբկիր» ԲՀ-ում  կատարվում է նորածնային սկրինինգ, որն իրականացվում է բնածին հիպոթիրեոզը վաղ հայտնաբերելու նպատակով:  Բոլոր հայտնաբերված հիվանդները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ «Արաբկիր» ԲՀ-ում:

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել