• Ստացիոնար ընդունված, ինչպես նաև ամբուլատոր գաստրոէնտերոլոգիան  հիվանդների էնդոսկոպիկ  հետազոտությունները  (վերին  և ստորին Էնդոսկոպիա՝ Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, կոլոնոսկոպիա  բիոպսիաներով; Սկլերոթերապիա; Լիգավորում; Պոլիպէկտոմիա)  իրականացվում են էնդոսկոպիկ  կաբինետում   գաստրոէնտերոլոգ - էնդոսկոպիստների կողմից /ըստ սահմանված գրաֆիկի/:  Էնդոսկոպիկ կաբինետի  պատասխանատու բժիշկներներն են՝  - էնդոսկոպիստ Ռ.Ա.Դանիելյանը (  էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա /ԷԳԴՍ, կոլոնոսկոպիա, սկլերոթերապիա, լիգավորում, պոլիպէկտոմիա, այլ) և մանկական գաստրոէնտերոլոգ – էնդոսկոպիստ՝ Ա. Հովնանյանը (ԷԳԴՍ, կոլոնոսկոպիա): 
  • Լյարդի պունկցիոն բիոպսիա` իրականցվում է, հեպատոբիլիար վիրաբույժության մասնագետի կողմից ուրո-վիրաբուժական բաժանմունքի վարիչ Պ.Ա. Գեյիկյան/:
    • Լյարդի բիոպտատների հյուսվածքաբանական հետազոտում` իրականցվում է հյուսվածքաբանական լաբորատորիայում:
  • Ռադիոլոգիական հետազոտություններ`
    • Ուլտրաձայնային
      • Որովայնի խոռոչի և հետորովայնամզային օրգանների
      • Դրունքային (պորտալ) համակարգի անոթների դոպլեր հետազոտություն
    • Ռենտգեն`ստամոքս աղիքային համակարգի, այդ թվում հեղուկ և այլ  կոնտրաստ նյութերով (օդբարիումի սուլֆատ):
    • Համակարգային շերտավորում
  • Ընդհանուր լաբորատոր թեստեր`արյան, մեզի, կղանքի  ընդհանուր կլինիկական,  բիոքիմիական, մանրեաբանական և այլ:
  • Գաստրոէնտերոլոգիական  և լյարդաբանական  հատուկ ախտորոշիչ լաբորատոր թեստեր`
    • t-TGA IgA (արյան հյուսվածքային տրանսգլուտամինազային IgA դասի հակամարմիններ)՝ Ցելիակիա հիվանդության ախտորոշման համար
    • Արյան իմուն բորբոքային ոչսպեցիֆիկ և սպեցիֆիկ ցուցիչների որոշում (Ig G,M,A; ANA; C3,C4 և այլ) իմուն/աուտոիմուն բորբոքումը ախտորշելու համար
    • Stool-Ag test (կղանքային անտիգեն թեստ), Շնչական Թեստ՝  Helicobacter pylori հայտնաբերման համար 
    • Ստամոքսի բիոպտատի ցանքս Helicobacter pylori հայտնաբերման և հակաբիոտիկների հանդեպ զգայունությունը որոշելու համար
    • Stool elastase test (կղանքային էլաստազա թեստ )՝ ենթաստամոքսային գեղձի արտազատական ֆունկիայի որոշում
    • Calprotectin-ի քանակական որոշումը կղանքում՝ աղիների բորոբոքման աստիճանը գնահատելու համար

Լրացուցիչ հատուկ լաբորատոր հետազոտությունների անհրաժեշտության դեպքում համագործում ենք Երևան ք. և ՌԴ լիցենզավորված ախտորոշիչ լաբորատորիաների հետ ընդհանուր հիմունքներով:

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել