«Արաբկիր» բժշկական համալիրի  լաբորատոր ծառայությունը բաղկացած է կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական վիրուսաբանական, մանրէաբանական և նորածնային սքրինինգային բաժիններից, որտեղ իրականացվում են տարբեր հետազոտություններ։

Հիմանդրումից մինչ օրս լաբորատորիան համալրվել է արտասահմանյան հայտնի ընկերությունների՝ Roche, Sysmex, Stago, Perkin Elmer  ժամանակակից  սարքավորումներով՝ դառնալով հանրապետության առաջատար լաբորատորիաներից մեկը։

Հետազոտությունների որակի արտաքին և ներքին վերահսկումը լաբորատորիային գործունեության կարևոր բաղկացուցիչ մասն է։ «Արաբկիր» բժշկական համալիրի  լաբորատորիան 2013թ․ մասնակցում է  RIQAS (RANDOX International Quality Assessment Scheme) որակի գնահատման միջազգային ծրագրին։

Հետազոտությունները իրականացվում են հիվանդանոցում բուժվող դիսպանսեր հսկողության տակ գտնվող ինչպես նաև ամբուլատոր կարգով դիմող պացիենտների համար։ Լաբորատորիայում իրականացվող բոլոր ծառայություններից կարող է օգտվել յուրաքանչյուր ուղեգրված կամ առանձ ուղեգիր անձ՝ առանց որևէ տարիքային կամ այլ սահմանափակումների։ 

Առավոտյան 9:00-ից մինչև 21:00 լաբորատոր բոլոր հետազոտությունները հասանելի են «Տնային կանչ» ծառայության միջոցով։ 

Կապ մեզ հետ

«Արաբկիր» բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
Հասցե` Մամիկոնյանց 30, Երևան 0014, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.` +37410 23 60 30 (11-36)
Բջջ․՝ +37444 00 66 44 (11-36)
Էլ.փոստ` labreg@arabkirmc.am

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել