«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի Ճառագայթային ախտորոշիչ ծառայությունն ունի տասնամյակների պատմություն և ձևավորված ավանդույթներ: Շարունակելով հին ավանդույթները` ծառայությունն այսօր համապատասխանում է միջազգային չափանիշների պահանջներին: Ձեռքբերած նվաճունմերի մեջ անգնահատելի դեր ունի ավելի քան 25 տարի շարունակվող սերտ գիտական և գործնական համագործակցությունը Ցյուրիխի /Շվեյցարիա/ մանկական կլինիկական հիվանդանոցի ռադիոլոգիական ծառայության մասնագետների հետ: 1993 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի Շվեյցարիայից և Բելգիայից եվրոպական փորձագետների մասնակցությամբ իրականացվում են թրեյնինգներ, վարպետության դասեր, կոնֆերանսներ՝ բաժանմունքի բոլոր բժիշկ-ճառագայթաբանների և ռենտգեն-տեխնիկների համար: Թեմաներն ընտրվում են ըստ «Արաբկիր» ԲՀ մասնագիտական ուղղվածությունների:

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել