Այսօր ծառայությունը հագեցած է համաշխարհային ճանաչում ունեցող Siemens, Toshiba, Medison ընկերությունների ուլտրաձայնային սարքավորումներով: Մեկկոմպակտ սարքը մշտապես գտնվում է բժշկական համալիրի վիրահատական բաժանմունքում (կիրառվում է վիրասրահներում, ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում և փոխպատվաստումային հիվանդասենյակներում): Բոլոր սարքավորումները հագեցած են գունավոր դոպլեր-դուպլեքս սքանավորման ծրագրերով, ունեն մի քանի տվիչներ՝  ներառյալ սրտաբանական և նեյրոսոնոգրաֆիա իրականացնելու համար նախատեսված տվիչներ (մինչև մեկ տարեկան երեխաների ուղեղի հետազոտումը գանգի բաց` մեծ գաղթունի միջոցով): Ուլտրաձայնային ծառայությունում իրականացվում են՝ որովայնի խոռոչի, հետորովայնամզային տարածության, փոքր կոնքի, պարանոցի, փափուկ հյուսվածքների հետազոտություններ, վերին և ստորին վերջույթների անոթների դոպլեր, կրծքագեղձի հետազոտություն:

Գնացուցակ

 

           

 

Կապ մեզ հետ

«Արաբկիր» բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
Հասցե` Մամիկոնյանց 30, Երևան 0014, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.` +37410 23 20 20
Հեռ․՝ +37410 23 60 30 (11-90)
Էլ.փոստ` sono@arabkirmc.am

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել