Առկա է Siemens ընկերության ռենտգեն սարք՝ թվային հավելվածով, ինչպես նաև Toshiba ընկերության համակարգչային շերտագրության սարք: Ռենտգեն ծառայությունում իրականացվում են կրծքավանդակի օրգանների, վերին և ստորին վերջույթների (ոսկրեր, հոդեր), կոնքի, ողնաշարի, գանգի, քիթըմպանի, քթի հարակից խոռոչների ստանդարտ ռենտգենաբանական հետազոտություններ, մինչև 18 տարեկան երեխաների ստամոքսաղիքային ուղու կոնտրաստ հետազոտություն. (կերակրափողի, ստամոքսի, բարակ և հաստ աղիների դինամիկ հետազոտություն, իրիգոսկոպիա, իրիգոգրաֆիա, կոլոստոգրաֆիա, ֆիստուլոգրաֆիա): Բոլոր տարիքային խմբերի հիվանդների համար իրականացվում են միզային համակարգի կոնտրաստ հետազոտություններ՝ միկցիոն ցիստոուրետրոգրաֆիա, ռետրոգրադ ուրետրոցիստոգրաֆիա, էպիցիստոուրետրոգրաֆիա, ցիստոգրաֆիա` միզապարկի աղիքային ֆրագմենտով աուգմենտացիայից հետո, անտեգրադ պիելոգրաֆիա (նեֆրոստոգրաֆիա), ռետրոգրադ պիելոգրաֆիա (ընդհանուր անզգայացմամբ՝ ուրոլոգների հետ համատեղ), ներերակային էքսկրետոր ուրոգրաֆիա:
Կապ մեզ հետ
«Արաբկիր» բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
Հասցե` Մամիկոնյանց 30, Երևան 0014, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.` +37410 23 20 20
Հեռ․՝ +37410 23 60 30 (11-90)
Էլ.փոստ` sono@arabkirmc.am
Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:
Ես ուզում եմ քննարկել