Ծառայությունում իրականացվում է նաև համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), որի միջոցով կատարվում են գլխի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, կոնքի, վերջույթների հետազոտություններ: Համակարգչային տոմոգրաֆիան, ՀՏն, կամ ինչպես ավելի հայտնի է ԿՏն, դա ներքին օրգանների հետազոտման ոչ ինվազիվ մեթոդ է, որի հիմքում ընկած է ռենտգենյան ճառագայթների միջոցով օրգանների շերտավոր պատկերների ստացումը: Հետազոտության ժամանակ ռենտգեն ճառագայթների հասքը տարբեր անկյան տակ ուղղվելով պացիենտի հետազոտվող հատվածի վրա տարբեր խտության հյուսվածքների կողմից ենթակվում է մասնակի կամ ամբողջական կլանման, ինչը բերում է նրանց մասնակի կամ ամբողջական թուլացման: Այդ թուլացման տարբերությունը գրանցվում է հմպ. դետեկտորների կողմից եւ ենթարկվում համակարգչային մշակման, ինչի արդյունքում ստացվում են պատկերներ: Այդ պատկերները ռեկոնստրուկցիայի ենթարկելուց հետո հնարավորություն է ստեղծվում ստանալ հմպ. օրգանի եռաչափ պատկերները: Մեր օրերում ՀՏ-ն համավում է գլխուղեղի, թոքերի եւ միջնորմի, որովայնի օրգանների, սրտի եւ անոթների եւ ոսկրերի մի շարք պաթոլոգիաների ախտորոշման առաջնային մեթոդ:

 

 

Կապ մեզ հետ

«Արաբկիր» բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
Հասցե` Մամիկոնյանց 30, Երևան 0014, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.` +37410 23 30 30
Հեռ․՝ +37410 23 60 30 (11-42)
Էլ.փոստ` xray@arabkirmc.am

 

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել