Երիկամի առողջությունը բոլորի համար. սիմպոզիում
18 մարտ 2024

Հանրային հեռուստաընկեությունը նույնպես անդրադարձել է Երիկամի համաշխարհային օրվա առիթով անցկացված սիմպոզիումին: Ինչու է այդքան կարեւոր երիկամի առողջությունը, երիկամային հատկապես որ խնդիրներն են առավել տարածված եւ որոնք` հազվադեպ, որոնք են երիկամային խնդիրների հայտնաբերման ու բուժման ժամանակակից ձեւրեը:  Մանրամասները` տեսանյութում: 

 

 

Հեմոդիալիզից, երիկամի փոխպատվաստումից մինչև օնկոերիկամաբանություն: «Երիկամների առողջությունը բոլորի համար» սիմպոզիումին մասնակցում է 80-ից ավելի բժիշկ: Ներկայացվում են ոչ միայն զեկույցներ, վերլուծություններ, այլև` գործնականում հանդիպած բացառիկ դեպքեր: 

 

Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, «Արաբկիր» ԲԿ Նեֆրոլոգիական ծառայության ղեկավար Աշոտ Սարգսյանն ասում է.

- Թեմաների մեջ ընտրել ենք նրանք, որոնք չափազանց կարևոր են, որպեսզի մենք կարողանանք խորհրդակցել իրար հետ` բոլոր կլինիկաները տարբեր հիվանդությունների շուրջ: Օրինակ` երիկամաբանությունն ուռուցքաբանության մեջ, հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշը, էն հիվանդությունները, որոնք չափազանց տարածված են:

 

Հատված «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար Արա Բաբլոյանի խոսքից.

- Երիկամաբանությունը բարդ, հետաքրքիր և շատ խորը մասնագիտություն և գիտություն է: Երբ որ ինչ-որ բան վերցնում ես, ժամ առաջ պիտի տաս, ազատվես, նոր բան վերցնես: Ուրեմն այս պռոցեսը այսօր մենք Ձեզ հետ միասին կանենք այս սիմպոզիումի ժամանակ: 

 

Ինչպես ամբողջ աշխհարհում` Հայաստանում էլ, տարեց տարի երիկամային պաթոլոգիաներով բուժառուների թիվն աճում է: Հեմոդիալեզ ստացողները հազարից ավելին են, մինչդեռ երիկամի փոխպատվաստում իրականացվում է միայն ազգակից, հարազատ դոնորներից:

 

«Արաբկիր» ԲԿ Օրգան փոխպատվաստված պացիենտների դիսպանսեր բաժանմունքի վարիչ Միլենա Ոսկանյանն պատմում է.

- Այսօր ամփոփելու ենք նաև Հայաստանում այս տարիների ընթացքում իրականացված երիկամի փոխպատվաստման արդյունքները, նվաճումները: 20 տարիների ընթացքում իրականացվել է 245 ազգակից դոնորներից երիկամի փոխպատվաստում, և ունենք զգալի նվաճումներ: Ունենք արդեն 4 երիկամ փոխպատվաստած կանայք երիտասարդ, որոնք ունեն ընդհանուր առմամբ 5 բալիկ: Բոլոր բալիկները և երիկամ փոխպատվաստված պացիենտներն առողջ են և շարունակում են վայելել իրենց կյանքը:

 

Սիմպոզիումին քննարկվում է նաև երիկամային հիվանդությունների առաջնային և երկրորդային պաթոլոգիաները:

 

ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյունաբանական և քիմիոթերապիայի կլինիկայի դիսպանսերային բաժանմունքի վարիչ Ներսես Ղահրամանյանը պատմում է.

- Ներկայացնելու եմ մի հիվանդության ախտորոշման և բուժման մասին, որը կոչվում է AL Ամիլոիդոզ: Սա շատ հազվադեպ հանդիպող և բավականին ծանր ընթացքով հիվանդություն է: Տարեկան մի քանի դեպք է այս հիվանդությամբ ախտորոշվում: Բուժումը կազմված է քիմիոթերապեվտիկ դեղորայքներից և նաև իմունոթերապիայից: Նաև այս հիվանդներին ցուցված է ոսկրածուծի փոխպատվաստում:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվում նաև Հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշին, ներկայացվում է հայկական փորձը:

 

Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, «Արաբկիր» ԲԿ Նեֆրոլոգիական ծառայության ղեկավար Աշոտ Սարգսյանն ասում է.

- Շատ տարածվեց Հայաստանում, բռնկում ունեցանք: Դա Հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշն է, որը երեխաների մոտ է շատ տարածված, բայց մենք տեսանք նաև մեծահասակների մոտ, և անգամ հղի կնոջ մոտ, որը վերջերս ծննդաբերեց երկարատև դիալիզ ստանալուց հետո, որը հաղթանակ է մեզ համար:
 

Երիկամային որոշ հիվանդություններ զարգացման շրջանում հիմնականում ախտանշաններով չեն ուղեկցվում: Դրանք հնարավոր է բացահայտել միայն պարբերական հետազոտություններով:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ