Մանուշակագույն օր
26 մարտ 2024

Այսօր մարտի 26-ն է` Մանուշակագույն կամ էպիլեպսիայի մասին իրազեկման օրը: Այն առանձնացվել է էպիլեպսիա ունեցող 9-ամյա աղջնակի` Քեսիդի Մեգանի շնորհիվ, որը նամակ էր գրել մարդկանց` պատմելով էպիլեպսիայով ապրելու մասին եւ հորդորելով էպիլեպսիան ընկալել ոչ թե որպես դատավճիռ, այլ ընդամենը մի վիճակ, որի հետ կարելի է ապրել եւ որով կարելի է ապրել ճիշտ այնպես, ինչպես մյուսները:

Աշխարհում 65 մլն մարդ էպիլեպսիա ունի: 50% դեպքերում պատճառներն անհայտ են լինում: Էպիլեպսիա կարող է ի հայտ գալ ցանկացած մեկի մոտ` անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բնակության վայրից ու սոցիալական կարգավիճակից:

Հայաստանում էպիլեպսիա ունեցող երեխաների մեծ մասը բժշկական օգնություն եւ սպասարկում է ստանում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի բաժանմունքում, որին կից գործում է նաեւ դիսպանսեր վերահսկողության ծառայությունը: Մեր մասնագետների թիմն անում է ամեն հնարավորը հանուն պացիենտների` քայլելով ժամանակակից բժշկագիտությանը համընթաց եւ Հայաստան բերելով ոլորտի ախտորոշիչ, կոնսերվատիվ եւ վիրաբուժական նորությունները:

Կարդացեք եւ հիշեք «Արաբկիր» ԲՀ նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Անի Գեւորգյանի առանձնացրած մի քանի պարզ խորհուրդ. ինչ անել եւ չանել, եթե ականատես ենք լինում էպիլեպտիկ ցնցումների:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ