Ապրիլի 2. աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր
02 ապրիլ 2024

Ապրիլի 2. աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր
 

Այս օրը բժշկական օրացույցում առանձնացել է 2007թ-ից` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Նպատակը` խոսել եւ բարձրացնել հասարակության իմացությունը` աուտիզմ ունեցող մարդկանց, նրանց իրավունքների եւ հնարավորությունների մասին:
 

Այս տարի առաջին անգամ այդ մասին խոսելու են հենց իրենք` աուտիզմ ունեցող անհատներ, միջազգային ֆորումի ժամանակ ներկայացնելով իրենց փորձը` տարբեր տարածաշրջաններից: Օրվա կարգախոսն է` «Շարժվելով առաջ` գոյատեւումից դեպի բարգավաճում»:
 

«Արաբկիր» բժշկական համալիրը աուտիզմ ունեցող երեխաների հարցերով զբաղվող առաջին կազմակերպություններից է մեր երկրում, եթե ոչ հենց ամենաառաջինը: Դեռ 90-ականների սկզբին մեր մասնագետները` «ԱրԲեՍ» առողջության կենտրոնից, վերապատրաստումներ են անցել ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում` մասնակից դառնալով մանկական վերականգնողաբանության, զարգացման մանկաբուժության եւ հարակից այլ ոլորտների ամենաթարմ ծրագրերով դասընթացների ու միջազգային գիտաժողովների եւ Հայաստան բերելով մասնագիտական այդ նորություններն ու այստեղ հիմք դնելով նոր ծառայությունների ստեղծմանը, այդ թվում եւ` աուտիզմի ախտորոշման, վերահսկողության ու երեխաների հետ մասնագիտացված թիմի աշխատանքի:
 

Կարեւոր է հիշել, որ աուտիզմը, ինչպես եւ ցանկացած այլ խնդիր, կարող է պատահել ցանկացած մեկին, ոչ ոք ապահովագրված չէ, եւ տեղեկացված լինելն ու գրագետ քայլերով առաջ գնալը նման դեպքերում չափազանց կարեւոր են:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ