Կոնֆերանս. մաշկաբանություն եւ ալերգոլոգիա
11 ապրիլ 2024

«Մանկական մաշկաբանություն եւ ալերգոլոգիա. համընկնող եւ հակասական օղակներ» թեմայով միջմասնագիտական կոնֆերանս է տեղի ունեցել ապրիլի 6-ին, որին մասնակցել է շուրջ 130 մասնագետ Երեւանից եւ մարզերից:
 

Բանախոսությամբ հանդես են եկել «Արաբկիր» բժշկական համալիրի եւ այլ բժշկական հաստատությունների մաշկաբաններ ու ալերգոլոգներ: Թեմաները նվիրված են եղել ատոպիկ մաշկաբորբին, դեղորայքային ալերգիաներին, սուր եղնջացանին, կոնտակտային մաշկաբորբին եւ ավելի հազվադեպ հանդիպող մաշկախտների:
 

Նախաձեռնությունը Մանկական մաշկաբանության հայկական ասոցիացիայինն էր, որը նախագահում է «Արաբկիր» ԲՀ մաշկաբանական ծառայության ղեկավար Արմինե Ադիլխանյանը:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ