Մինսկի Գործընկերներն «Արաբկիր» ԲՀ-ում
15 ապրիլ 2024

Համագործակցային հերթական այցով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Մինսկի Վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնի լյարդի փոխպատվաստման թիմը` պրոֆեսոր Օլեգ Ռումոյի գլխավորությամբ:
 

Հայ եւ բելառուս բժիշկները համատեղ մասնագիտական քննարկում են անցկացրել լյարդի ախտահարում ունեցող մի խումբ պացիենտների վերաբերյալ, ընդունել նախկինում լյարդի փոխպատվաստման վիրահատություն կրած երեխաներին, գնահատել նրանց ներկա վիճակը: Փոխպատվաստված օրգաններով պացիենտները դիսպանսեր հսկողություն են անցնում բժշկական համալիրի համապատասխան բաժանմունքում:
 

Բժիշկները մանրամասն քննարկել են նաեւ փոխպատվաստման նախապատրաստված հերթական պացիենտի հետազոտական տվյալներն ու կատարվելիք վիրահատության նրբությունները: Կոնսիլիումի հաջորդ օրն իրականացվել է 12-ամյա տղայի լյարդի փոխպատվաստում: Որպես դոնոր հանդես է եկել երեխայի մայրը:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ