Ապահովագրություն

Բժշկական օգնության և սպասարկման համար վճարում է ապահովագրական ընկերությունը, եթե պացիենտն ապահովագրված է և ապահովագրական տվյալ ընկերությունն ունի տվյալ ծառայության փոխհատուցման հնարավորություն:

 

«Արաբկիր» բժշկական համալիրում Ապահովագրական և պայմանագրային հիվանդների սպասարկման ծառայությունը գործում է շուրջ տասը տարի և իրականացնում է բոլոր այն անձանց սպասարկումը, ովքեր ունեն բժշկական ապահովագրություն և ցանկանում են սպասարկվել «Արաբկիր» բժշկական համալիրում։ Ծառայության շրջանակում սպասարկվում են սոցփաթեթների շահառուներ, կատարվում են տարեկան բուժկանխարգելիչ հետազոտություններ։
Մենք համագործակցում ենք գրեթե բոլոր ապահովագրական ընկերությունների հետ, բայց հիմնական գործընկերներն են «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «Ռոսգոսստրախ», «Գարանտ Ասիստանս», «Ռեսո» ապահովագրական ընկերությունները։ Ապահովագրության շրջանակում կարող են անցնել կանխարգելիչ հետազոտություն և խորհրդատվություն, եթե փաթեթի մեջ դա ներառված է կամ առկա է նման պայմանագիր:

 

Ապահովագրական և պայմանագրային հիվանդների սպասարկման ծառայությունից օգտվելու համար պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և այն փասթատղթերով, որոնք տրամադրել են բժիշկներն ու ապահովագրական ընկերությունը: 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 23 32 32, 015 400 300 և ներքին` 27 21 կամ 12 30:
 

 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Առաջին անգամ Հայաստանում «Արաբկիր» ԲՀ-ի թիմը Վադա թեստ է կատարել
«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարեւոր հետազոտություն` Վադա թեստ /Wada test/:   Թեստի նպատակը դոմինանտ կիսագունդը որոշելն է, ինչն անհրաժեշտ է վիրահատության ժամանակ խոսքի, հիշողության եւ շարժողական կենտրոնները չվնասելու համար: Հետազոտությունն իրականացնում է նյարդավիրաբույժների, նյարդաբանների, անեսթեզիոլոգների, ԷԷԳ-տեխնիկների եւ զարգացման գնահատողների /մանկաբույժների/ թիմը: Թեստի առաջին կատարումն «Արաբկիրում» ղեկավարել են նյարդավիրաբույժ Սեւակ Բադալյանը, անեսթեզիոլոգներ Աղավնի Համբարձումյանն ու Վահե Խառատյանը, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը, ԷԷԳ-տեխնիկ Թամարա Արասխանյանը, զարգացման մանկաբույժ Իրինա Թովմասյանը:   Պացիենտը 11 տարեկան է, կառուցվածքային ֆոկալ էպիլեպսիա ախտորոշումով, էպիլեպտիկ ցնցումներ է ունենում ամենօրյա հաճախականությամբ: Թեստն իրականացվել է միջազգային ուղեցույցներով հաստատված անեսթետիկ նյութով, նյարդաբանական եւ զարգացման գնահատման ընդունված չափորոշիչներով:   Հետազոտության սկզբում կատարվել է գլխուղեղի անգիոգրաֆիա` գլխուղեղի անոթային ծառի հնարավոր առանձնահատկությունները որոշելու նպատակով: Գործողության հիմնական փուլն սկսվել է ներքին քներակի մեջ անեսթետիկ նյութի ներարկումով, որ կատարում են նյարդավիրաբույժները: Բուն թեստավորումն սկսվել է ներարկման պահից հինգ րոպեների ընթացքում: Վադա թեստի ամբողջ ընթացքում իրականացվել է ԷԷԳ մոնիտորինգ, ինչը թույլ է տալիս որոշել թեստավորման սկիզբն ու ավարտը: