Վճարովի

Բժշկական օգնության և սպասարկման համար վճարում են պացիենտը կամ նրա հարազատները, եթե նախընտրում են սպասարկվել առանց ուղեգրի կամ տվյալ ծառայությունը ներառված չէ պետական ծրագրերում և չի հատուցվում: 

 

Պացիենտի գրանցման համար պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:  Մատուցված բուժծառայությունների դիմաց  կատարած վճարումները կատարվում են կանխիկ կամ անկանխիկ`  տվյալ բաժնի մատենավարական կետում, գանձապահի մոտ, որից հետո քաղաքացուն տրամադրվում է ՀԴՄ կտրոն: 

 

Ստորև ներկայացվում է գնացուցակը, որում կատարվող փոփոխությունները, հնարավոր է, դեռևս մուտքագրված չլինեն կայք, խնդրում ենք հարցերի դեպքում դիմել տվյալ բաժնի մատենավարներին: 

 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Արա Բաբլոյանը 75 տարեկան է
Բարի տարեդարձ, սիրելի Արա Սայենի:   Դժվար է մի քանի բառով կամ մի քանի րոպեում ամփոփել մեր սերն ու պատկառանքն` ուղղված Ձեզ` մարդու, որն ապրում ու արարում է հանուն հայ մանուկների ու մեծերի առողջության, մարդկանց բարօրության ու երկրի առաջընթացի, անդադար պրպտում ու գտնում է նորանոր ճանապարհներ` զարգացնելու «Արաբկիրն» ու պրոյեկցելու համալիրի ձեռքբերումներն ամբողջ հանրապետությունում:   Դուք օրինակելի եք Ձեր նվիրումով: Շնորհակալություն մեր բացառիկ օրինակը, անփոխարինելի ուսուցիչը, բարի բժիշկն ու անգնահատելի ընկերը լինելու համար:   Մաղթում ենք, որ Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից ծննդյան օրվա առիթով Ձեզ ուղղվող հազարավոր բարեմաղթաքներից յուրաքանչյուրն իրականություն դառնա, առողջ լինեք ու շարունակեք հարստացնել մեզ Ձեր ներկայությամբ:    Ձեր մեծ ընտանիքի` «Արաբկիր» բժշկական համալիրի աշխատակիցներ https://www.facebook.com/watch/?v=976997096289385