Պետպատվեր

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին  ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է, թե ովքեր կարող են բժշկական օգնություն և սպասարկում ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով:

 

1. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.

2. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

3. 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

4. 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

5. Մինչև 18 տարեկան երեխաներ.

6. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.

7. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում.

8. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան անձինք.

9. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ.

10. Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն և հիվանդանոցային փորձաքննություն).

11. Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.

12. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ.

13. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.

14. Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.

15. Բռնադատվածներ.

16. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.

17. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.

18. Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ.

 

Նշված խմբերի անձինք բժշկական կազմակերպություն պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և ուղեգիր՝ որում հստակ նշված է, թե ինչ ծառայությության համար է այն տրվում:

 

Այս հղումով կարող եք ծանոթանալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում փաստացի կատարված աշխատանքներին, առկա տեղերին և հերթագրումներին բժշկական տարբեր հաստատություններում, այդ թվում՝ «Արաբկիր» բժշկական համալիրում: 

 

 

 

 
 
 
Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Երևան-Մինսկ. լյարդի փոխպատվաստում
«Արաբկիր» բժշկական համալիրում երեկ երեխայի լյարդի փոխպատվաստման 4-րդ վիրահատությունն է իրականացվել՝ մեր թիմի ու բելառուս գործընկերների համատեղ ջանքերով:   Բժիշկները խուսափում են վաղ խոսել նման բարդ վիրահատությունների արդյունքների մասին, քանի որ, ինչպես իրենք են ասում՝ վիրահատությունը գործի մի կեսն է միայն եւ չափազանց կարեւոր է նաեւ հետվիրահատական փուլը: Պրոֆեսոր Ռումմոյի այս պահի գնահատմամբ՝ նման բարդ վիրահատություններին բնորոշ բոլոր դժվարություններով հանդերձ՝ զուտ վիրահատական մասն անցել է հաջող եւ առաջին օրվա տվյալները թույլ են տալիս զգուշավոր լավատեսությամբ ասել, որ ամեն ինչ լավ կլինի:   «Արաբկիր» բժշկական համալիրը շնորհակալություն է հայտնում փոխպատվաստման ամբողջ թիմին, ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"-ի եւ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի մեր սիրելի գործընկերներին, հիմնադրամի սրտացավ աջակիցներին, ՀՀ առողջապահության նախարարություն-ը, Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep.-ը՝ նվիրական ջանքերը համատեղելու եւ արցախցի փոքրիկին այս անասելի մեծ օգնությունը ցուցաբերելու համար:    #livertransplant #ArabkirMC #MinskScientificPracticalCenterforSurgeryTransplantionandHematology #լյարդիփոխպատվաստում #ԱրաբկիրԲՀ
Խոսքի զարգացման կենտրոնից` դպրոց
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սուրդոկենտրոնին կից գործող խոսքի զարգացման կենտրոնի սաներն են: Տարեվերջյան հանդեսին ներկայացնում են իրենց սովորածը` երգել, պարել, արտասանել: Նրանց լսելու են եկել լսողական սարքեր տրամադրող «Հովարդ Ղարագյոզյան» հիմնադրամի ներկայացուցիչները, սուրդոկենտրոնի ղեկավար Թամարա Մանուկյանն ու ծնողները:    Կենտրոնում գործող սուրդոմանկավարժական 4 խմբում ընդգրկված է 40 երեխա, որոնք այստեղ են գալիս շաբաթական 4 օր` երկու անհատական եւ երկու երաժշտական-խմբակային պարապմունքի:   Լսողական խնդրով երեխաների խոսքի զարգացումը, հատկապես լսողության մեծ կորուստների դեպքում, բարդ, ժամանակատար ու նվիրում պահանջող գործ է: Մեր մասնագիտական թիմին հաջողվում է անել դա, ինչի վկայությունն այս պայծառ փոքրիկների խոսքն է, որով նրանք հանրակրթական դպրոցներ են գնում եւ սովորում տարեկիցների հետ: Այս տարի կենտրոնը դպրոց է ճանապարհում սաներից 12-ին:    Շնորհավոր, սիրելի փոքրիկներ, բարի ընթացք ձեզ դպրոցում եւ ամենուր: