Ռևմատոլոգիական ծառայություն
Ռևմատոլոգիական ծառայություն

 

Մանկական ռևմատոլոգիան բժշկության ճյուղ է, որը զբաղվում է շարակցական հյուսվածքի համակագային աուտոիմուն և աուտոբորբոքային հիվանդությունների ուսումնասիրությամբ, ախտորոշմամբ և բուժմամբ՝ երեխաների և դեռահասների շրջանում։ Ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ ախտահարվում են հոդերը, մկանները, անոթները և այլ օրգան-համակարգեր։

«Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ մանկական ռևմատոլոգիական ծառայությունը կազմավորվել է 2003թ-ին: Ծառայությունը զբաղվում է մինչև 18 տարեկան երեխաների շրջանում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ, դիսպանսեր հսկողությամբ։

Որպեսզի ձեր երեխան ստանա լավագույն բժշկական օգություն, «Արաբկիր» ԲՀ մանկական ռևմատոլոգներն առաջնորդվում են նորագույն ուղեցույցներով, համագործակցում են «Արաբկիր» ԲՀ գրեթե բոլոր նեղ մասնագետների հետ (ակնաբույժ, օրթոպեդ, գաստրոէնտերոլոգ, նեֆրոլոգ, սրտաբան, էնդոկրինոլոգ, վերականգնողաբան և այլն), կիրառում են ախտորոշման լաբորատոր և գործիքային հետազոտությունների ժամանակակից մեթոդներ (ՄՌՏ, ՀՏ, ոսկրերի սցինտիգրաֆիա և այլն)։

Բուժման համար կիրառվում են ՈՍՀԴ-ներ (իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին և այլն), DMARD-ներ (մետոտրեքսատ, ազաթիոպրին, ցիկլոսպորին, միկոֆեմոլատ մոֆետիլ և այլն), ստերոիդային դեղորայքներ (դեքսամետազոն, պրեդնիզոլոն, մեթիլպրեդնիզոլոն), ինչպես նաև բիոլոգիական՝ կենսաբանական պրեպարատներ (տոցիլիզումաբ, ինֆլիքսիմաբ, ադալիմումաբ, էտաներցեպտ և այլն), ներերակային իմունոգլոբուլին G (IVIG)։ Նման համալիր մոտեցման շնորհիվ կտրուկ նվազում է ռևմատոլոգիական հիվանդությունների հետևանքով առաջացող մանկական հաշմանդամությունը :

Աշխատակազմ
Մեդիա
Կապ
Կիսվել Facebook-ում