Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն բաժանմունք
Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն  բաժանմունք

«Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքը «Արաբկիր» ԲՀ-ի երիտասարդ բաժանմունքներից մեկն է, հիմնվել է 2014թի հոկտեմբերին: Մանկական անհետաձգելի բուժօգնությունն, ընդհանրապես, նոր և զարգացող ճյուղ է մեզանում:
«Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքը անհետաձգելի բուժօգնություն է ցուցաբերում երեխաներին և դեռահասներին` սկսած կրծքի տարիքից /28օրականից/ մինչև 18 տարեկան: Բաժանմունքն աշխատում է օրական 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր` 24/7 ռեժիմով` տարեկան ընդունելով մոտավորապես 40-42 հազ այցելուի, այսինքն միջինում 120 այցելուի` մեկ օրում:


Բաժանմունքը բաղկացած է 2 մասից՝ ընդունարանից`  մանկաբուժական 3 և վիրաբուժական 1 զննման սենյակներով, վիրաբուժական զննման սենյակին կից գործում է նաև միջամտությունների սենյակ՝ փոքր վիրաբուժական միջամտությունների համար, և կարճատև հոսպիտալացման բաժանմունքից՝ 16 մահճակալներով և միջամտության սենյակով՝ հագեցած անհետաձգելի բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներով:

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Կիսվել Facebook-ում