Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունք
Անէսթեզիոլոգիայի և  ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքն ապահովում է պլանային և անհետաձգելի վիրաբուժական միջամտությունների անզգայացումը, ինչպես նաև հիվանդների հետվիրահատական ինտենսիվ թերապիան: Ներկայում բաժանմունքն իր գործունեությունն իրականացնում է 13 վիրահատարանում` ինտենսիվ թերապիայի 6, արթացման սրահի 8 մահճակալների միջոցով: Բաժանմունքն ունի նաև 2 առանձնացված հիվանդասենյակ` հետփոխպատվաստումային (լյարդի,երիկամի) շրջանում հիվանդների ինտենսիվ թերապիայի համար:


Բաժանմունքը հագեցած է ժամանակակից և միջազգային ստանդարտներին համապատասխան բոլոր անհրաժեշտ սարքավորումներով.

  • արհեստական շնչառության ապահովման նորագույն էքսպերտային դասի սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս կիրառել տարատեսակ ռեժիմներ և կատարել շնչառական ֆունկցիայի ծավալուն մոնիթորինգ,
  • հիվանդների մոնիթորինգի կենտրոնացված համակարգ, որը հնարավորություն է տալիս ստանալ, գրանցել, պահպանել և փոփոխել գործընթացի արդյունքում ստացված ցուցանիշները, կատարել ժամանակակից ինտենսիվ թերապիայում կիրառվող հեմոդինամիկայի, շնչառության ինվազիվ և ոչ ինվազիվ լիարժեք վերահսկողություն՝ կենտրոնական համակարգչի օգնությամբ:

Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք տիրապետում են անէսթեզիոլոգիական ապահովման ժամանակակից բոլոր մեթոդներին:


Բաժանմունքում տարեկան իրականացվում է ավելի քան 3800 վիրահատություն՝ մանկական և մեծահասակների ընդհանուր վիրաբուժական, ուրոլոգիական, օրթոպեդիկ, ԼՕՌ, լազերային, պլաստիկ, նեյրովիրաբուժական:

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Կիսվել Facebook-ում