Քիթ-կոկոդ-ականջաբանության եւ պլաստիկ վիրաբուժության բաժանմունք
Քիթ-կոկոդ-ականջաբանության եւ պլաստիկ վիրաբուժության բաժանմունք

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հիմնադրվել է 1966թ․-ին և կրում է հիմնադիր Էռնա Հակոբի Զորյանի անունը։ Ներկայումս այն կոչվում  է ընդհանուր ՔԿԱ և պլաստիկ վիրաբուժության բաժանմունք։

Բաժանմունքի մասնագետներն ունեն մեծ փորձառություն և ժամանակ առ ժամանակ բարելավում են իրենց գիտելիքները վերապատրաստվելով  ինչպես  ՀՀ-ում, այնպես էլ  արտերկրում ։  Բժիշկները լիցենզավորված  են աշխատելու  և՛ երեխաների, և՛ մեծահասակների հետ։
ՔԿԱ բաժանմունքը համալրված  է  նորագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ճշգրիտ հետազոտություններ և բուժման նորագույն մեթոդներ։

Բաժանմունքը իրականացնում է արտահիվանդանոցային և հիվանդանոցային  սպասարկում։


Ընդհանուր ՔԿԱ և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքը, որի ղեկավարն է Հերմինե Սուրենի Վլասյանը,  իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները՝

  • Մանկական  ՔԿԱ ծառայություն
  • Մեծահասակների  ՔԿԱ ծառայություն
  • Սուրդոլոգիական ծառայություն
  • Լսողության  և ականջի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ծառայություն
  • Պլաստիկ վիրաբուժության ծառայություն
Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Կիսվել Facebook-ում