Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունք
Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունք

«Արաբկիր» բժշկական համալիրում օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը հիմնադրվել է 2007 թվականին: Բաժանմունքի հիմնական թիմը տեղափոխվել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոցից: 

Բաժանմունքն ունի 5 հիվանդասենյակ: Գործունեության 95%-ը մանկական օրթոպեդիկ վիրահատություններն են,  շատ քիչ ծավալ են կազմում վնասվածք ստացած պացիենտները` 5%: Այստեղ իրականացվում են ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար ծառայություններ: Հանրապետության մանկական օրթոպեդիկ խնդիրներով երեխաների մոտավորապես 50%-ը բուժվում են հենց այս բաժանմունքում, որտեղ յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 320-330 պլանային վիրահատական միջամտություն, ամբուլատոր բուժվում կամ զննվում է 6000-7000 երեխա:

 

Ամենահաճախ հանդիպող օրթոպեդիկ ախտաբանություններից են կոնք-ազդրային հոդի բնածին արատը, հոդախախտն ու բնածին ծռաթաթությունը: Այս ուղղությամբ վերջին 10 տարիների ընթացքում կատարվել է մեծ աշխատանք:

Մեր մասնագետներին հաջողվել է Հայաստանում ներդնել բնածին ծռաթաթության բուժման նոր մեթոդ, որն աշխարհում համարվում է ոսկե չափանիշ՝ Պոնսետիի մեթոդը: Այս մեթոդի շնորհիվ  քիչ ագրեսիվ բուժման եղանակով հնարավոր է ստանալ անհամեմատ լավ արդյունքներ` համադրելի զարգացած երկրների արդյունքներին:

 

Վիրահատարանն իր հագեցվածությամբ համապատասխանում է եվրոպական կամ ամերիկյան օրթոպեդիկ վիրահատարաններին: Այստեղ կան վերջին սերնդի տեխնոլոգիաները, և դրանց որակը բավարարում է ճիշտ բուժօգնություն ցուցաբերելու համար:

 

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք կարող են դիմել մինչև 18  տարեկան երեխաներ ու նրանց ծնողները:

 

Կապ մեզ հետ

,Արաբկիրե բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
Հասցե` Մամիկոնյանց 30, Երևան 0014, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.` +37410 23 60 30, / 12-09
Էլ.փոստ` ortopedia@arabkirmc.am

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Վահե Վիկտորի Յավրյան
մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, բաժնի վարիչ, Եվրոպայի մանկական օրթոպեդների միության (EPOS) անդամ, Եվրոպայի մանկական օրթոպեդների միության (EPOS) հավաստագրված վիրաբույժ:


Հմայակ Լյուդվիգի Խաչատրյան
մանկական վնասվածքաբան-օրթոպեդ:


Դավիթ Օնիկի Աբրահամյան
ձեռքի և պլաստիկ վիրաբույժ-կոնսուլտանտ, բժշկական գիտությունների թեկնածու, ԲՆԿ նեոնատալսքրինինգի պատասխանատու, նեյրոմոնիթորինգի մասնագետ:

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Կիսվել Facebook-ում