Մեծահասակներ

«Արաբկիր» ԲՀ-ն բժշկական ծառայություններ է մատուցում ինչպես երեխաներին, այնպես էլ չափահաս քաղաքացիներին: Մեծահասակներն «Արաբկիր» կարող են դիմել ուրոլոգիական, ընդհանուր վիրաբուժական, նեֆրոլոգիական, քիթ-կոկորդ-ականջաբանական խնդիրների դեպքում, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար, ինչպես նաև երիկամի փոխպատվաստման անհրաժեշտության ժամանակ: 

Մեծահասակների բժշկական ծառայությունները նույնպես, ինչպես երեխաների դեպքում, կազմակերպվում են ՀՀ օրենքներին և գերատեսչական որոշումներին համապատասխան: Եթե տվյալ պացիենտն ունի անվճար սպասարկվելու փաստաթղթային հիմքեր, պետք է ներկայացնի դրանք, եթե ապահովագրված է նրա առողջությունը, ապա պետք է ներկայանա ապահովագրական ընկերությունից տրված փաստաթղթերով, իսկ եթե չեն գործում առաջին երկու ճանապարհները, բժշկական ծառայության համար պետք է վճարի պացիենտը: 

 

Ֆյալեր
Կիսվել Facebook-ում