Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ

Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը (ԵԴԱԻ) «Արաբկիր» Բժշկական համալիրի առանցքային ստորաբաժանումներից մեկն է: Հանդիսանալով Երեխաների առողջության պահմանման Հանրապետական կազմակերպչականեթոդական կենտրոնի հետևորդը` ԵԴԱԻ-ն վերահիմնադրվել է 2003թ.-ին` ստանձնելով ոլորտի կազմակերպչական մեթոդաբանական գործառույթների զգալի հատվածի իրագործումը: 

          Ինստիտուտի առաքելությունն է` նպաստել Հայաստանի երեխաների և դեռահասների առողջությանը և զարգացմանը։

ԵԴԱԻ գործունեության հիմնական ուղղություններն են.

  • Հայաստանում երեխաների առողջական իրավիճակի մասին տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն, գիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացում։
  • Մասնակցություն ազգային քաղաքականության և կանոնակարգերի մշակմանը։
  • Մասնագիտական, կրթական և ներդրումային ծրագերի մշակում և իրագործում։
  • Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ոլորտում կլինիկական ուղեցույցների մշակում։
  • Բուժաշխատողների կարողությունների զարգացում` կազմակերպելով ուսուցողական դասընթացներ, սեմինարներ և դասախոսություններ։
  • Աջակցություն երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներին։
  • Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված աշխատանքների իրականացում։
  • Աջակցություն դեռահասների/երիտասարդների բարյացկամ ծառայությունների ստեղծմանը։
  • Աջակցություն երեխաների քրոնիկ հիվանդությունների վաղ հայտնաբերման և վարման բարելավմանն ուղղված ծառայությունների զարգացմանը։
  • Մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու նպատակով շարժական բժշկական թիմերի այցերի կազմակերպում Հայաստանի տարբեր մարզեր: 
Կիսվել Facebook-ում