Հիվանդանոցային

«Արաբկիր» բժշկական համալիրը բազմապրոֆիլ հաստատություն է, որտեղ հիվանդանոցային /ստացիոնար/ բժշկական օգնություն եւ սպասարկում է իրականացվում մի շարք ծառայություններով, հիմնականում մանկական, մի շարք ուղղություններով` նաեւ մեծահասակների: 
 

Ստացիոնար բաժանմունքներ պացիենտներն ընդունվում են կամ «Ընդունարան եւ անհետաձգելի բժշկական օգնություն» բաժանմունքից, կամ պոլիկլինիկաներից` տեղամասային բժիշկների ուղեգրերով: 

 

Ստացիոնար բաժանմունքներում պացիենտները գտնվում են այնքան ժամանակ, որքան ցուցվում է տվյալ դեպքի համար` Առողջապահության նախարարության սահմանած չափորոշիչներով եւ պացիենտի վիճակի ընթացիկ գնահատման սանդղակով:

Պայմանավորված կորոնավիրուսային համավարակով եւ բժշկական համալիրում գործող կանոնակարգով` ստացիոնարում բուժվող պացիենտները կարող են ունենալ մեկ չփոփոխվող խնամակալ: Խիստ սահմանափակված են այցելությունները: 

 

 

Կիսվել Facebook-ում