Գլխավոր
Նորություններ
Այսօր աշխարհի շատ երկրներում նշում են Նեֆրոլոգի միջազգային օրը

Այսօր աշխարհի շատ երկրներում նշում են Նեֆրոլոգի միջազգային օրը


Թեև այն պաշտոնապես հաստատված չէ օրացույցում, բայց հրաշալի առիթ է խոսելու այս մասնագետների աշխատանքի կարևորության, բարդության ու պատասխանատվության մասին։

«Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգներն ամեն օր, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, պայքարում են կյանքեր փրկելու համար։ Ի դեպ, ամեն տարի նեֆրոլոգիական բաժանմունք է դիմում մոտ 1900 պացիենտ, իսկ դիսպանսեր հսկողություն է անցնում շուրջ 4900-ը։

Սիրելի՛ բժիշկներ, ի սրտե շնորհավորում ենք ձեզ և շնորհակալություն հայտնում փրկված յուրաքանչյուր կյանքի, վերականգնված առողջության ու այն ժպիտի համար, որը մարդիկ վերագտնում են ձեր շնորհիվ։

Շնորհակալություն նեֆրոլոգներին` մեր երիկամների ու միզուղիների համակարգի առողջությունը ապահովողներին…

«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Վերջին նորություններ
Եվրոպացի առաջատար մասնագետները` «Արաբկիր» բժշկական համալիրում...
27 մարտ
Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի վարակաբան Քրիստա Ռելլին և ընդհանուր ու զարգացման մանկաբույժ Մարտինա Հյուգը, «Արաբկիր ԲՀ-Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց» համագործակցության ծրագրի շրջանակում Հայաստանում են: Արդյունավետ համագործակցությունը ձևավորվել է ավելի քան երեք տասնամյակ առաջ: Փորձի փոխանակում, որի շրջանակում «Արաբկիր» ԲՀ-ն ոչ միայն հյուրընկալել է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի առաջատար մասնագետներին, այլև շատ հայ բժիշկներ վերապատրաստվելու հնարավորություն են ունեցել Շվեյցարիայի մանկական համալսարանական հիվանդանոցում:Եվրոպացի բժիշկների այցը ոչ միայն հնարավորություն է տալիս հայ մասնագետներին ծանոթանալու եվրոպական փորձին, այլև կարևոր քայլ է միջազգային բժշկական կապերի ամրապնդման ուղղությամբ։ Փորձի այս փոխանակումը նպաստում է նորարարական մոտեցումների ներդրմանը և բարձրացնում բժշկական ծառայությունների որակը Հայաստանում։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ի՞նչ է էպիլեպսիան, և այսօր` մանուշակագույն օրը, հանրային իրազեկման ի՞նչ միջոցառումներ են իրականացվում
26 մարտ
«Կենտրոն» հեռուստաընկերության «Լույս առավոտ» հաղորդման հյուրերն են «Արաբկիր» բժշկական համալիրի մեծահասակների նյարդաբան, նեյրոֆիզիոլոգ Լուսինե Վարդանյանը, «Կյանքի ճանապարհ» բարեգործական-հասարակական կազմակերպության հիմնադիր ու ղեկավար Ելենա Բաղդասարյանը և հոգեբանական աջակցության ծրագրերի ղեկավար Մարիամ Արզումանյանը:
Այսօր Մանուշակագույն օրն է
26 մարտ
Այն նվիրված է էպիլեպսիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Գաղափարի հեղինակը իննամյա կանադացի մի աղջիկ է, ով, 2008 թվականին ունենալով այս ախտորոշումը, ցանկանում էր կոտրել հիվանդության վերաբերյալ հասարակության ընկալումները և աջակցել էպիլեպսիա ունեցող իր հասակակիցներին:Այսօր արդեն ամբողջ աշխարհում մարտի 26-ին շենքերն ու հրապարակները լուսավորվում են մանուշակագույնով՝ որպես համերաշխության խորհրդանիշ։
Էպիլեպսիան բուժվում է նաև վիրահատական միջամտության եղանակով
25 մարտ
Վիրահատության ցուցումների և անեսթեզիոլոգիական առանձնահատկությունների մասին՝ «Լուրեր»-ի ռեպորտաժում:
«Արաբկիր» բժշկական համալիրում ուսումնական տարհանում է
23 մարտ
Օդային տագնապ: Ի՞նչ անել և ինչի՞ց զգուշանալ:Ուսումնական տարհանում է նպատակը օդային տագնապի ժամանակ աշխատակիցների պատրաստվածությունն ու արագ արձագանքման հմտությունները բարձրացնելն է։Ուսումնական վարժանքի ժամանակ բուժանձնակազմը գործել է հստակ և կազմակերպված՝ ապահովելով պացիենտների անվտանգությունը։ Նման վարժանքները կարևոր են՝ յուրաքանչյուր իրավիճակում արագ ու արդյունավետ գործելու համար:
Այսօր Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է
21 մարտ
Աշխարհում յուրաքանչյուր 700–800 նորածնից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով։ Այն անդրադառնում է երեխայի զարգացման և ֆիզիկական ու մտավոր որոշ առանձնահատկությունների վրա։Այսօր Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։ Այն սահմանվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2012 թվականին։ Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին հաճախ «արևներ» են կոչում։ «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը տարիներ շարունակ զբաղվում է նաև այս համախտանիշը ունեցող երեխաների գնահատմամբ և վերականգնողական թերապիայով։