Մաշկային խնդիրներ ունեցող մարդկանց աջակցելու, մասնագիտական փորձի փոխանակման և միջազգային գործընկերային կապերի ամրապնդման նպատակով Հայաստան էին ժամանել մաշկաբաններ աշխարհի տարբեր երկրներից։
Մանկական մաշկաբանության միջազգային գիտաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել ոլորտի առաջատար մասնագետներին՝ ստեղծելով գիտելիքի, փորձի փոխանակման կարևոր հարթակ։ Գիտաժողովին ելույթ ունեցան հայ, բրիտանացի մաշկաբանները, ինչպես նաև ֆրանսահայ մաշկաբան-գենետիկ պրոֆեսոր Ալան Հովնանյանը։
«Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանական ծառայության ղեկավար Արմինե Ադիլխանյանի զեկուցումը նվիրված էր երեխաների շրջանում հանդիպող բշտային հիվանդություններին, դրանց ախտորոշման և վարման սկզբունքներին։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել աուտոիմուն և ժառանգական բշտախտներին։
Գիտաժողովը նպաստելու է առավել արդյունավետ, ժամանակակից բուժօգնության կազմակերպմանը։
«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ