Գլխավոր
Նորություններ
Փրկվել է թունաքիմիկատ խմած երեխայի կյանքը

Փրկվել է թունաքիմիկատ խմած երեխայի կյանքը

Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության մեր պրոֆեսիոնալների թիմը բառի բուն իմաստով փրկել է ևս մեկ երեխայի` 2,5-ամյա Արփիի կյանքը, որն իրենց տան այգում խմել էր հյութի շշի մեջ լցված թունաքիմիկատից:
 

Սիրելի ծնողներ, ուշադիր եղեք, հեռու պահեք քիմիական նյութերը` դեղեր, թունաքիմիկատներ և այլն, երեխաներին հասանելի տարածքներից: Դրանց անզգուշաբար, չգիտակցված ներթափանցումն օրգանիզմ կարող է ամենաանցանկալի հետևանք ունենալ:
 

Շնորհակալություն, սիրելի բժիշկներ: 

Շնորհակալություն, Հանրային հեռուստաընկերություն:
 

 

Ձիգ պոչիկներով հանգիստ քնածը` «Արաբկիրի» վերակենդանացման բաժանմունքում, 2,5 տարեկան Արփին է: Հենց այս փոքրիկն է, որ օրեր առաջ տանը հյութի շիշը լցված խիստ վտանգավոր ու բավական ուժեղ գյուղատնտեսական թունաքիմիկատ էր խմել:

Աշոտ Գյուլբուդաղյան---«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար---Ծառերը սրսկելու դեղորայք է եղել, որն իրենից ներկայացնում է ֆոսֆոր-օրգանական միցություն, որը բավական թունավոր է: Որպեսզի պատկերացնեք` ինչքան թունավոր, կարող եմ ասել, որ դրա մի գրամը 20 լիտր ջրի համար է, որպեսզի լուծեն և օգտագործեն:

Բժիշկ Գյուլբուդաղյանը շտապում է ստուգել երեխայի առողջական վիճակը, քանի դեռ աղջնակը չի զարթնել, որ կամակորություն անի: Փոքրիկին նախապատրաստում են դուրսգրման, ավելի ճիշտ` բուժման հետագա ընթացքը թունաբանության մանկական կենտրոնում շարունակելու: Հիվանդին Չարենցավանից այն աստիճան վատ, ծայրահեղ ծանր վիճակում էին իրենց մոտ հասցրել, որ անմիջապես միացրել էին արհեստական շնչառության ապարատին: Դեպքի մասին շատերն իմացան սոցցանցային գրառումից` փոքրիկի կյանքը մեզնից է կախված, պետք է արագ գտնել չճարվող դեղը: Մարդիկ նույնիսկ Մոսկվային օգնություն առաջարկեցին: Տեղում, սակայն, հնարավոր եղավ գտնել անհրաժեշտ պրեպարատը:

Աշոտ Գյուլբուդաղյան---«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար---Ֆոսֆոր-օրգանական միացությունը երկու հակաթույն ունի` անտիդոտ, մեկը կար մեզ մոտ, մենք սկսեցինք անմիջապես, երկրորդը մեզ մոտ չկար, մենք կապվեցինք մանկական թունաբանության բաժանմունքի հետ` վերակենդանացման` Մուրացանի, բայց իրենք էլ չունեին, բայց իրենք էլ կապվեցին արդեն մեծահասակների թունաբանության Չերյոմուշկայի բաժանմունքի հետ, և էդ երկրորդ հակաթույնը էնտեղ կար և ծնողները բերեցին և մենք երկու հակաթույնն էլ արեցինք:

Ամենավատն արդեն անցել է. սիրտ-անթային ու շնչառական համակարգերում թունաքիմիկատի առաջ բերած բարդությունները հաղթահարված են: Հինգշաբթիից Արփին արդեն ինքնուրույն է շնչում: Ինտենսիվ բուժման շնորհիվ կարողացել են խուսափել նաև լյարդի և երիկամի ախտահարումից: Բայց դեռ կան նյարդաբանական որոշակի հետևանքներ` ջղաձգություն, ձեռքի դող:

Աշոտ Գյուլբուդաղյան---«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար---Էսօրվա դրությամբ երեխան բավական լավ է, բավական դրական դինամիկայով, գիտակցությունը պարզ է, սնվելը նորմալ է, շրջապատի նկատմամբ ռեակցիան նորմալ է, ունի որոշակի նևրոլոգիական խանգարումներ, որոնք թունավորման ժամանակ լինում են, բայց դրանք անցողիկ են:

Կարևորը` օրգանիզմը մարքվում է թույնից: Փոքրիկ պացիենտների ցուցանիշները` ջերմությունից սնունդ, մատյանում գրանցում են նրանց աղջացմանը շուրջօրյա հետևող բուժքույրերը:

Հատված բուժքույրերի խոսակցությունից----Կայուն վիճակ է: Ինչպես տեսնում եմ` քնած է դեռ: Այո: Կերակրվելու է ժամը 11:30` 150 մլ:

Որքան թույն է Արփին խմել` անհայտ է: Մասնագետն ասում է` մի կում` 5 միլիգրամ էլ որ կուլ տված լիներ` իր քաշի համար մահացու դոզա է: Այս դեպքում կարողացան փրկել, որովհետև երեխան սոված չի եղել, նյութն արագ չի ներծծվել արյան մեջ: Բացի այց, մայրիկը` ճիշտ կողմնորոշվելով, փսխում էր առաջացրել, թույնի մի մասը թափվել էր:

«Շնորհակալ եմ բոլորից». խնդրեց փոխանցել նկարահանվել չցանկացող հայրիկը: Նրան ու բոլոր ծնողներին մանկաբույժները զգոնության կոչ են անում դեղորայքն ու կենցաղային քիմիայի տարատեսակ նյութերը հեռու պահել երեխաներից: 2-5 տարեկանները թունավորման ամենառիսկային խումբն են. ինչ ձեռքն ընկավ առանց հասկանալու բերանն են տանում:

Վերջին նորություններ
Ամանորի հեքիաթը լիարժեք չէր լինի առանց այս ժպիտների
02 հունվար
Հունվարի 1-ին հեռավոր Լապլանդիայից «Արաբկիր» բժշկական համալիր էր ժամանել Ձմեռ պապիկը՝ լի պարկով և անակնկալ նվերներով։ Ամենուր հեքիաթային մթնոլորտ էր տիրում։ Փոքրիկներն այս պահի մասին հաստատ երազել էին։ Ձմեռ պապիկի հետ այս հանդիպումը նրանք կպահեն իրենց ամենավառ հիշողություններում…
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...
30 դեկտեմբեր 25
Հարգելի՛ գործընկերներ, բուժառունե՛ր և սիրելի՛ հայրենակիցներ, ավարտվում է 2025 թվականը: Տարի, որը «Արաբկիր» բժշկական համալիրի համար նշանավորվեց մասնագիտական հերթական ձեռքբերումներով և կարևոր հաջողություններով։Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորում ենք բոլորիս՝ մաղթելով առողջություն, կայունություն և նոր հաջողություններ։ Թող 2026 թվականը դառնա նոր հնարավորությունների, շարունակական զարգացման և առաջընթացի տարի։ Մաղթում ենք, որ յուրաքանչյուրի ընտանիքում տիրեն սերը, հոգատարությունն ու համերաշխությունը, իսկ մեր հայրենիքում՝ անվտանգությունն ու կայուն զարգացումը։ Եղե՛ք քաջառողջ, բայց նաև իմացե՛ք առողջական այս կամ այն մարտահրավերը հաղթահարելի է. չէ՞ որ Հիպոկրատի երդվյալները օր ու գիշեր աշխատում են, որ դուք և ձեր երեխաները լինեն ապահով ձեռքերում: Հիշե՛ք «Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջության վստահելի գործընկերն է ` երեկ, այսօր և ընդմիշտ:
Տարին ամփոփում ենք վերհիշելով ու ներկայացնելով ուշագրավ դեպքերը
29 դեկտեմբեր 25
Ձևավորված ավանդույթի համաձայն` այս տարի ևս «Արաբկիր» բժշկական համալիրի Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն, բժիշկներին մեկ հարկի տակ էր հավաքել. Ներկայացվելու էին տարվա ուշագրավ դեպքերը: Տարին ամփոփելու այս սովորույթը ձևավորվել է տարիներ առաջ և տվել հնարավորություն կոլեգաներին ներկայացնել սեփական փորձառության եզակի պաթոլոգիները, բուժման մեթոդները, պատասխանել գործընկերներին հուզող հարցերին: Ներկայացված դեպքերը փաստում են, որ բժշկությունը միայն գիտելիք չէ, այլև հմտություն է, հոգատարություն, թիմային ոգի և անմնացորդ նվիրում։ Եվ հենց այս արժեքների շնորհիվ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ շարունակում է մնալ, որպես ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ:
«Արաբկիր» ԲՀ֊ն միակն է, որտեղ համապարփակ ծառայություններ են մատուցվում երիկամային խնդիրներ ունեցող մարդկանց համար
25 դեկտեմբեր 25
168.am-ի տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի մեծահասակների երիկամաբանության ծառայության բժիշկ Նանե Ալեքսանյանը պատասխանել է երիկամային մի շարք խնդիրների, դրանց կանխարգելման և բուժման մեթոդներին վերաբերող հարցերին։Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ֊ն միակն է, որտեղ համապարփակ ծառայություններ են մատուցվում երիկամային խնդիրներ (ախտորոշիչ, բուժական, երիկամ փոխարինող թերապիա՝ ծրագրային հեմոդիալիզ և երիկամի փոխպատվաստում) ունեցող մարդկանց համար: Բժիշկ Ալեքսանյանը խոսել է նաև այդ մասին։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲՀ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Սպինալ մկանային ատրոֆիա. Բիայնա Սուխուդյան
19 դեկտեմբեր 25
Ի՞նչ է սպինալ մկանային ատրոֆիան, ինչպե՞ս է ախտորոշվում այս հիվանդությունը, ֆիզիոլոգիական ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: «Առողջ փոդքաստի» տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը պատասխանել է սպինալ մկանային ատրոֆիային վերաբերող այս և այլ հարցերի:
Կարևոր ձեռքբերում
18 դեկտեմբեր 25
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացված մանկական համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունների պրոտոկոլների պարամետրերի վերլուծության արդյունքում մեր ներկայացրած տվյալները МАГАТЭ-ի կողմից ճանաչվել են լավագույններից մեկը։ Սա հիմք է հանդիսացել միջազգային հեղինակավոր ամսագրում գիտական հոդվածի հրապարակման համար, որի համահեղինակ է «Արաբկիր» ԲՀ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը: