Աշխարհում յուրաքանչյուր 700–800 նորածնից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով։ Այն անդրադառնում է երեխայի զարգացման և ֆիզիկական ու մտավոր որոշ առանձնահատկությունների վրա։
Այսօր Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։ Այն սահմանվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2012 թվականին։
Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին հաճախ «արևներ» են կոչում։ «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը տարիներ շարունակ զբաղվում է նաև այս համախտանիշը ունեցող երեխաների գնահատմամբ և վերականգնողական թերապիայով։