Նյարդաբանության բաժանմունք
Նյարդաբանության բաժանմունք

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նյարդաբանական բաժանմունքն իրականացնում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային մասնագիտական ախտորոշիչ հետազոտություններ և բուժում` նյարդաբանական խանգարումներ ունեցող երեխաների և դեռահասնների համար։ Իրականացվում է նաև նյարդաբանական խնդիրներ ունեցող անձանց վերականգնողական բուժում, ինչպես նաև հոգեբանասոցիալական խորհրդատվություն։

 

Մեր թիմը համալրված է նյարդաբաններով, որոնք մասնագիտանում և վերապատրաստվում են արտերկրում։ Վերջին 10 տարվա ընթացքում մեր գործունեությունը էապես ընդլայնվել է, և ներկայումս մենք սերտորեն համագործակցում ենք նյարդաբանության, էպիլեպտոլոգիայի և նյարդավիրաբուժության արտերկրյա աշխարհռչակ փորձագետների հետ։ 
Մեր ամենօրյա գործունեության մասն են կազմում բարդ կլինիկական դեպքերի ամենշաբաթյա ներկայացումը, դիագնոստիկ տվյալների մանրակրկիտ գնահատումը, ախտորոշման և բուժման լայնածավալ քննարկումները։ 

Աշխատակազմ
Մեդիա
Կապ
Կիսվել Facebook-ում