Գլխավոր
Ծառայություններ
Մանկական ծառայություններ
Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն բաժանմունք

Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն բաժանմունք


«Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքը «Արաբկիր» ԲՀ-ի երիտասարդ բաժանմունքներից մեկն է, հիմնվել է 2014թ. հոկտեմբերին: Մանկական անհետաձգելի բուժօգնությունն ընդհանրապես նոր և զարգացող ճյուղ է մեզանում:

 

«Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքը անհետաձգելի բուժօգնություն է ցուցաբերում երեխաներին և դեռահասներին` սկսած 28-օրականից մինչև 18 տարեկան: Բաժանմունքն աշխատում է 24/7 ռեժիմով` տարեկան ընդունելով մոտավորապես 40-42 հազար այցելուի, այսինքն՝ միջինում 120 այցելուի` մեկ օրում:


 Բաժանմունքը բաղկացած է 2 մասից՝ ընդունարանից` մանկաբուժական 3 և վիրաբուժական 1 զննման սենյակներով, վիրաբուժական զննման սենյակին կից վիրաբուժական փոքր միջամտությունների համար գործում է նաև միջամտությունների սենյակ, և կարճատև հոսպիտալացման բաժանմունքից՝ 16 մահճակալներով և միջամտության սենյակով՝ հագեցած անհետաձգելի բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներով:

Աշխատակազմ
Մեդիա
Կապ
Մանկական հասակում թոքաբորբը հաճախ հանդիպող ախտորոշում է
01 ապրիլ
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժ Մերի ՄարանդյանըՀանրային հեռուստաընկերության «Եղի՜ր առողջ» նախագծի ընթացքում խոսել է թոքաբորբի առաջացման պատճառների, տեսակների, ախտանիշների մասին և ոչ միայն։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Որո՞նք են մանկաբուժության մեջ հաճախ հանդիպող ալերգենները
10 դեկտեմբեր 25
 «Եղիր առողջ» հաղորդաշարի հյուրը «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Մերի Մարանդյանն է։ 
Մանկական սակավարյունություն
26 փետրվար 25
Երեխաների երկաթ-դեֆիցիտային սակավարյունության մասին #OPENFamilyEducation-ի շրջանակում խոսել է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժներից Թամարա Չաղարյանը: Լսեք, ուշադիր եղեք, իմացեք սակավարյունության նշանների և դրսևորումների մասին և սպասեք բժշկուհու հաջորդ հոլովակին` իմանալու համար, թե ինչ պետք է անել նման դեպքերում:
«Ձեռք-ոտք-բերան» հիվանդություն
13 փետրվար 25
«Ձեռք-ոտք-բերան» հիվանդություն. ինչ է դա, ինչպես է արտահայտվում, ինչև հետևանքների կարող է բերել և ինչպես կարելի է կանխարգելել այս խնդիրը: Թեման #OpenFamilyEducation-ի շրջանակում ներկայացրել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Աստղիկ Միրզախանյանը: 
Բուժում է բժիշկը. ոչ «համացանցային ամենագիտությանը»
07 փետրվար 25
Լսեք մեր երիտասարդ մանկաբույժներից Մերի Մարանդյանին և մի տրվեք «համացանցային բժշկությանն ու ամենագիտությանը»: Տեղեկացված լինել դեռ չի նշանակում լինել մասնագետ: Առողջության հետ կապված խնդիրների լուծումը վստահեք միայն մասնագետներին: #OpenFamilyEducation-ն անդրադառնում է կարևոր թեմաների
Ծծակների և շշերի ճիշտ ընտրության խորհուրդներ
05 նոյեմբեր 24
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Աստղիկ Միրզախանյանի խորհուրդներն ամենափոքրիկների ծնողներին են ուղղված: Թեման` ծծակների և շշերի ճիշտ ընտրությունը: Ինչ նյութերից են դրանք պատրաստված, արդյոք չեն խոչընդոտի կրծքով կերակրումը և ինչպես ախտահանել դրանք օգտագործումից առաջ իմացեք` «Բուժ ինֆո» հաղորդման ընթացքում։
Ինչպե՞ս ընտրել տակդիր փոքրիկի համար
04 նոյեմբեր 24
Մանկաբույժ Մերի Մարանդյանի խորհուրդները` փոքրիկի համար տակդիր ընտրելու թեմայով:  Արդյոք կան տարբերություններ աղջիկ և տղա երեխաների տակդիրների միջև, ինչպես ընտրել, հատկապես ինչին ուշադրություն դարձնել պատմում են «Բուժ-ինֆոյի» այս թողարկմանը։
Ջերմաչափեր և ջերմաչափում
02 փետրվար 24
Մեր մանկաբույժներից Քնարիկ Սուքիասյանը #OPENFamilyEducation-ի շրջանակում ներկայացրել է մի քանի հետաքրքիր փաստ ջերմաչափերի և ջերմաչափման մասին: Լսեք ու հիշեք, սիրելի ծնողներ, որ երեխայի մարմնի ջերմություն ձեռքի ափով «չափելը» պարզապես սխալ է:
Սուր լարինգոտրախեիտ կամ կեղծ կրուպ
31 հունվար 24
«Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները սիրով միացել են #OPENFamlilyEducation ծրագրին` իրենց խորհուրդներով նպաստելու ծնողների իրազեկվածության բարձրացմանն ու երեխայի առողջության հետ կապված խնդիրների դեպքում արագ և ճիշտ կողմնորոշմանը:   Մանկաբույժ Հասմիկ Վարդանյանը` սուր լարինգոտրախեիտի, կամ ինչպես շատերին է ծանոթ, կեղծ կրուպի մասին:
Սուր շնչառական վիրուսային վարակներ
15 հունվար 24
Սուր շնչառական վարակներով ծանրաբեռնված այս օրերին մեր բժշկուհիները հասցրել են նաև պատասխանել տարբեր լրատվամիջոցների լրագրողներին: Նպատակը` ավելի տեղեկացված դարձնել ծնողներին, որպեսզի երեխայի առողջության հետ կապված քայլերը լինեն մտածված, ճիշտ և ժամանակին: «Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքի մանկաբույժներից Անահիտ Սարուխանյանը պատասխանել «Արմլուրի» հարցերին:  
ՍՇՎ. ինչպես կանխարգելել և կառավարել
11 հունվար 24
Սուր շնչառական վարակների թեմային անդրադարձել է նաև Հանրային հեռուստաընկերությունը: Լուրերի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի «Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքի մանկաբույժներից Մերի Մարանդյանը:   Լսեք, տեղեկացված եղեք և կարողացեք կառավարել իրավիճակը` ճիշտ քայլերով:     Արաբկիր բժշկական կենտրոնն այս օրերին այցելուների պակաս չունի: Դիմելիության բարձր ակտիվության պատճառը սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակներն են:    Մանկաբույժ Մերի Մարդանյանը պատմում է. - Երեխաների մեծ մասն արդեն դիմում են դեսատուրացված, բրոնխիոլիտի պատկերով, որոնք 100% ընդունելիության ցուցում են համարվում արդեն հիվանդանոցային պայմաններ: Դրանով է պայմանավորված մեծ հոսքը հիվանդանոցները, որովհետև բոլոր բալիկները թթվածնակախյալ են լինում մեծ տոկոս դեպքերում և կարիք է լինում ինտենսիվ հսկողության հիվանդանոցային պայմաններում:    Բուժկենտրոնում օրական 120-125 բուժառու են ընդունում: Փոքրիկների մոտ հիմնականում գրիպի А և B տեսակներն են:   Բժշկուհին ասում է. - Խորհուրդ կտամ, որ բոլոր այն բալիկները, ովքեր ունեն վիրուսին բնորոշ նշաններ առաջին հերթին մայրիկի և հայրիկի ուղեկցությամբ  դիմեն տեղամասային օղակի մանկաբույժին, գնահատվի երեխայի վիճակը և նոր` ըստ անհրաժեշտության, եթե իսկապես կարիք կա հիվանդանոցային բուժ օգնության, համապատասխան ուղեգրում լինի դեպի հիվանդանոց, որը կկրճատի ինչպես հիվանդանոց դիմելիությունը, այնպես էլ` այն բալիկների առաջնային օգնությունը, որոնք իսկապես մեր կարիքն ունեն:   Թեև հոկտեմբերից մայիսը Հայաստանում սուր շնչառական վարակների սեզոն է համարվում, բայց հատկապես վերջին օրերին դիտվում է հիվանդացության ակտիվացում:    ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ասում է. - Մենք ունենք և գրիպ A իր բոլոր ենթատեսակներով, ունենք շրջանառվող գրիպ B, ունենք այլ շնչառական վիրուսային վարակներ` և պարագրիպ և ադենովիրուս, և էռես(RS) վիրուս, ռինովիրուս: Մենք նաև ունենք արձանագրված դեպքեր, երբ անձն ունի համավարակ, այսինք` ադենովիրուս ռինովիրուսի հետ և այլ համավարակներ, ինչը բնականաբար էլ ավելի բարդացնում է կլինիկական ընթացքը: Ամսի 8-ի դրությամբ մենք ունենք դիմելիություն առաջնային պահպանման օղակ 1547 դեպք, որից 1105 0-18 տարեկանների շրջանում, ինչը կազմում է ընդհանուր դիմելիության 71%:   Այսինքն նախորդ օրվա համեմատ դիմելիությունն աճել է 1.8 անգամ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ` 4.9 անգամ: Ամենօրյա վերլուծությունները ցույց են տվել, որ ավելացել են նաև շտապ օգնության կանչերի թիվն ու հոսպիտալացման դեպքերը:    Տիկին Աբովյանն ասում է. - Եղել է 216 կանչ, որից 61 0-18 տարեկանների շրջանում, ինչը կազմում է ընդհանուր դեպքերի 36%, իսկ թոքաբորբով շտապ օգնության 24 կանչ է գրանցվել, որից 3 0-18 տարեկանների շրջանում:   Հունվարի 8-ի դրությամբ հոսպիտալացվել է 749 բուժառու` 170-ով ավելի քան նախորդ օրը: Կտրուկ աճն Աբովյանը կապում է շաբաթ-կիրակի բժշկական կազմակերպություններ չդիմելու հետ:    Ռոմելլա Աբովյանն ասում է. - Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել գրիպի նկատմամբ, որպեսզի անգամ վարակվելիս ավելի թեթև տանեն հիվանդությունը, զերծ մնան բազմաշատ վայրերից:   Ախտանշաններ ունենալու դեպքում դպրոց և նախակրթարան չուղարկել երեխաներին, և կրել դիմակներ:
Էպիկենտրոնը սուր շնչառական վարակների մասին
10 հունվար 24
Սուր շնչառական վիրուսային վարակների մասին «Էպիկենտրոն» լրատվականի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի Ընդունարան և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի մանկաբույժներից Թամարա Չաղարյանը:   Ձմռանը սուր շնչառական վիրուսներն ակտիվանում են` վարակելիությունը բարձր է: Տարածվում են հիմնականում օդակաթիլային ճանապարհով: Առավել խոցելի խմբում են երեխաները: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով վարակակիրների 70% մինչև 18 տարեկաններն են:   Հատկապես տոնական օրերին բուժ հաստատություններում գերհագեցած գրաֆիկով են աշխատել: Վիրուսները տարածվել են առավելապես Ամանորին` միմյանց տներ այցելությունների ժամանակ:   Մանկաբույժ Թամարա Չաղարյանն ասում է. - Ունենք շնչական վիրուսներով հիվանդացության զգալի աճ: Չէի ասի, թե այս տարի այդ հիվանդացությունը գերազանցում է նախորդ տարիներին, որովհետև դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին միշտ էլ եղել է ծանրաբեռնվածություն սուր շնչական վիրուսների առումով: Ներկայումս բավականին տարածված են գրիպ A ենթատեսակի վիրուսով հարուցվող հիվանդությունները, ինչպես նաև հաճախակի ունենում ենք ռեսպիրատոր - սինցիտիալ վիրուսային վարակի դեպքեր: Երեխաների շրջանում ավելի քիչ` սակայն ունենում ենք նաև հաստատված Կորոնավիրուսային վարակի դեպքեր:   Վիրուսի ախտանշաններն են` ջերմությունը, հազը, հևոցը, դժվարաշնչությունն, ընդհանուր թուլությունն ու քթահոսությունը: Բարդություններից խուսափելու համար Արաբկիր բժշկական համալիրի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի մանկաբույժը ծնողներին խորհուրդ է տալիս ինքնաբուժությամբ չզբաղվել: - Ցանկալի է հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել տեղամասային մանկաբույժին, որպեսզի տրվեն համապատասխան խորհուրդները: Եթե առկա են սիմպտոմներ, որոնց դեպքում կարիք է լինում հոսպիտալացման, էդ դեպքում արդեն կազմակերպվում է երեխայի հետագա ուղեգրումը մանկաբուժական ստացիոնարներ:    Ստացիոնար բուժում ստացող 6 տարեկան Արարատը մի քանի օրում հասցրել է ընկերանալ հիվանդասենյակի փոքրիկների հետ: Ոչ թե ախտանշաններից է գանգատվում, այլ սրտնեղում է ընկերներին շուտ-շուտ հրաժեշտ տալու համար:   Արարատն ասում է. - Իմ ընկերները գնացին` ես մնացի:   Սեզոնային վիրուսներից խուսափելու և դրանք կանխարգելելու լավագույն մեթոդը թե մեծահասակների թե փոքրերի համար պատվաստումն է` ասում է մանկաբույժը: - Յուրաքանչյուր տարի` սկսած հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներից ծնողները կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա՝ ընդորում ինչպես երեխաներին, էնպես էլ մեծահասակներին ցանկալի է իրականացվի գրիպ A և B ենթատեսակների համար նախատեսված կանխարգելիչ պատվաստումները: Կանխարգելման մյուս մեթոդը` հնարավորինս խուսափել  հիվանդների հետ շփումից, հաճախակի ախտահանել ձեռքերն, օդափոխել փակ տարածությունները:   Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով հունվարի 7-ի դրությամբ 579 քաղաքացի հոսպիտալացվել է: Նրանց 90% մինչև 18 տարեկան երեխաներ են: Բժշկական կենտրոններ տեղափոխվածներից 181 մոտ թոքաբորբ է ախտորոշվել: Վերջին 10 օրվա ընթացքում վիրուսից մահվան դեպքեր չեն արձանագրվել: Ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված մասնագետները հիվանդության աճ են կանխատեսում:
Մանկաբույժների օրը
20 նոյեմբեր 23
Սիրելի մանկաբույժներ,   շնորհավորում ենք մասնագիտական տոնի առիթով և ասում ձեզ` շնորհակալություն. ձեր նվիրումն անգնահատելի է, հոգատարությունն` անչափելի: Աշխատասենյակների պատերին փակցված այս անկեղծ նկարները ձեր փոքրիկ պացիենտների անսահման սիրո ու հավատի վկայություններն են, ձեր նկատմամաբ նրանց վստահությունը` ամենաթանկ ու դարմանող դեղամիջոցը:   Առողջ եղեք ու առողջ պահեք մեր փոքրիկներին` շարունակելով վայելել նրանց մաքրամաքուր սիրուց ճառագող լույսը:
Ցյուրիխ - «Արաբկիր» համագործակցություն
10 հունիս 23
Համագործակցության հերթական այցով «Արաբկիր» բժշկական համալիրում են Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի մասնագետները` անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Ջորջ Շտաբուլին և բուժքույրեր Նեիլա Պաիոնին ու Ստեֆանի Դեվիդսոնը: «Արաբկիրի» գործընկերների հետ հանդիպումներն, ինչպես միշտ, ընթանում են ակտիվ քննարկումներով, առանձին դեպքեր դիտարկելով, բժշկական տակտիկաների համեմատությամբ, դասախոսություններով և, իհարկե, գործնական հմտությունների ու ծրագրային մտքերի փոխանակությամբ: Ջորջ Շտաբուլի, Նեիլայի և Ստեֆանիի հետ իրենց փորձառության մասին խոսելու առիթ ունեն ինչպես Ընդունարան և անհետաձգելի բուժօգնության, այնպես էլ մանկաբուժական մյուս բաժանմունքների մասնագետները: Առանձնակի ակտիվ հարցերով ու քննարկումներով են ընթացել Ջորջ Շտաբուլիի և Նեիլա Պաիոնիի դասախոսությունները` ջերմող երեխա, ցավի կառավարում և տրիաժ թեմաներով: Բժիշկների խոսքով նման հանդիպումները դրական մեծ ազդեցություն են ունենում հատկապես երիտասարդների մասնագիտական ճանապարհին:  
Հասցե
Հայաստան, Երեւան 0014, Մամիկոնյանց 30, (մուտքը` ընդունարանի մասնաշենքով)
Հեռախոս
015 400 300 /11 43/
015 400 300 /21 41/