Այլ մասնագետներ

Խաչատրյան Լիանա
Մանկաբույժ

Գեյիկյան Պողոս Ավետիսի
Ուրո-վիրաբուժական բաժանմունքի վարիչ
Մանկական և ընդհանուր վիրաբույժ

Վարդանյան Լուսինե Վարդանի
Մեծահասակների նյարդաբան

Հովհաննիսյան Հասմիկ
Մանկաբույժ

Ավետիսյան Վեներա
Մանկաբույժ

Առաքելյան Էլիզա Խաչիկի
Մանկաբույժ

Մաթևոսյան Սերինե
մանկաբույժ

Մխիթարյան Ինգա Արայիկի
Մաշկաբան
Կրթություն
2018-2020 ԵՊԲՀ մաշկաբանության և կոսմետոլոգիայի ամբիոն, կլինիկական օրդինատուրա
2012-2018 ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
2020-ից «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ
Լեզուների իմացություն
Հայերեն (մայրենի)
ռուսերեն (գերազանց)
անգլերեն (լավ)
Մեդիա

Մանկական մաշկաբանություն
18 ապրիլ 24
Մաշկի առողջությունը կարևոր է
Եթե ձեր փոքրիկի մաշկին, մազերին, եղունգներին, ինչպես նաև լորձաթաղանթներին, արտասովոր երևույթներ եք նկատում` ցան, բշտիկներ, չորություն, թեփոտում, գույնի կամ ձևի փոփոխություն, մազաթափություն և այլն, անպայման դիմեք մանկական մաշկաբանի:
«Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանները պատրաստ են օգնել մաշկային ցանկացած խնդրի դեպքում:
Երևան
Մամիկոնյանց 30
015 400 300 և ներքին` 12 16
https://arabkirmc.am/hy/services/127

Կոնֆերանս. մաշկաբանություն և ալերգոլոգիա
11 ապրիլ 24
«Մանկական մաշկաբանություն և ալերգոլոգիա. համընկնող և հակասական օղակներ» թեմայով միջմասնագիտական կոնֆերանս է տեղի ունեցել ապրիլի 6-ին, որին մասնակցել է շուրջ 130 մասնագետ Երևանից և մարզերից:
Բանախոսությամբ հանդես են եկել «Արաբկիր» բժշկական համալիրի և այլ բժշկական հաստատությունների մաշկաբաններ ու ալերգոլոգներ: Թեմաները նվիրված են եղել ատոպիկ մաշկաբորբին, դեղորայքային ալերգիաներին, սուր եղնջացանին, կոնտակտային մաշկաբորբին և ավելի հազվադեպ հանդիպող մաշկախտների:
Նախաձեռնությունը Մանկական մաշկաբանության հայկական ասոցիացիայինն էր, որը նախագահում է «Արաբկիր» ԲՀ մաշկաբանական ծառայության ղեկավար Արմինե Ադիլխանյանը:
Մաշկաբանություն. էքսիմեր լազեր
15 մարտ 23
Գարնան ու արևի հետ սովորաբար ակտիվանում են են նաև մաշկային խնդիրները: Սա լավ գիտեն հատկապես մարդիկ, ովքեր առնչվել են դրանց: Բայց ժամանակակից բժշկությունն առաջարկում է մի շարք միջոցներ` հանդարտեցնելու մաշկային խնդիրների սրացումներն ու ազատվելու դրանցից:
Օրինակ, էքսիմեր լազերը վիտիլիգոյի, պսորիազի, օջախային մազաթափության ու էկզեմայի ոչ տարածուն ձևերի բուժման եղանակներից մեկն է համարվում: Հատուկ երկարությամբ արձակվող ալիքների միջոցով հնարավոր է լինում մաշկի վրա ընտրողական հակաբորբոքային ազդեցություն գործել, կանխել այդ խնդիրների խորացումն ու վերահսկել դրանց ընթացքը: Ընդ որում, անհրաժեշտ միջամտությունների քանակն ու բուժման պլանը որոշում է բժիշկը:
Մաշկաբանները վստահեցնում են, որ սա մաշկային խնդիրների դեմ պայքարելու անվնաս, արդյունավետ ճանապարհ է:
«Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանական ծառայությանը կարող եք ծանոթանալ հղումով:
https://arabkirmc.am/hy/services/105

Դերմատոսկոպիա
13 ապրիլ 21
Դերմատոսկոպիան (էպիլյումինեսցենտային մանրադիտումը) մաշկի օպտիկական ախտորոշման ոչ ինվազիվ, անցավ, անվնաս հետազոտություն է, որի միջոցով հնարավոր է ախտորոշել մաշկի բորբոքային, անոթային, պիգմենտային, ուռուցքային և այլ ախտաբանություններ։ Այս հետազոտությունը չունի հակացուցումներ, ցուցված է հետևյալ դեպքերում.
խալերի չափերի, գույնի փոփոխության, վնասման դեպքում
խալերի շուրջ բորբոքման, թեփոտման, ճաքերի, քորի առկայության դեպքում
մաշկի ցանկացած գոյացություն (խալեր, պապիլոմաներ, գորտնուկներ և այլն) հեռացնելուց առաջ
մեծ քանակությամբ պիգմենտային բծերի և խալերի առկայության դեպքում
եթե անամնեզը ծանրաբեռնված է, այսինքն ընտանիքում եղել է մաշկի քաղցկեղի դեպք: