Այլ մասնագետներ

Բաբայան Սոնյա Սաշայի
Լաբորատոր բժիշկ

Երեմյան Կարինե
Լոգոպեդ

Լիլիա Գալստյան
Ֆիզիոթերապիստ/կինեզիոթերապիստ

Պեպանյան Գայանե Վասիլի
Մանկաբույժ

Սարգսյան Էմմա Արմենի
Սրտաբան
Ղարիբյան Հասմիկ Մակարի
Լաբորատոր բժիշկ

Ղազանջյան Աստղիկ Միշիկի
Ալերգոլոգ, մանկաբույժ

Վարդիկ Շավարշի Ամիրխանյան
Լաբորատոր ախտորոշիչ ծառայության ղեկավար
Ծննդյան ամսաթիվ
05.03.1974թ.
Կրթություն
1991-1997թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բուժական ֆակուլտետ
1997-1998թթ. Երևանի պետական բժշկական համալսարանի ինտերնատուրա, ընդհանուր պրակտիկայի բժիշկ
2017-2018թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա «Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտացմամբ
Աշխատանքային գործունեություն
2000-2008թթ. ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի օրդինատոր, ֆիզիոթերապևտիկ կաբինետի պետ, դիագնոստիկ բաժանմունքի պետ
2008-2023թթ. ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի ընդունման բաժանմուքի պետ
2023թ-ից «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ լաբորատոր ծառայության պետ
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն
Մեդիա

ԻՍՕ հավաստագիր «Արաբկիրի» լաբորատոր ծառայությանը
21 մարտ
Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը «Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր ծառայությանը շնորհել է ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 «Որակի կառավարման համակարգեր․ Պահանջներ» հավաստագիր։
Ինչ է դա և ինչու է այդքան կարևոր. Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին պատասխանել են լաբորատորիայի աշխատակիցները:
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը
16 ապրիլ 24
Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ և բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տևած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջև կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի:
Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների և դեղամիջոցների ձեռբերման ծախսերը ևս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում և կայքում:
Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար:
Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար և ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային և լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ:
Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։
Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ:
ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"
#երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia

Զեղչ մինչև 30 %
08 մարտ 24
Գարնանային տոների առիթով
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ լաբորատորիան առաջարկում է զեղչեր վիտամին D3-ի և վահանաձև գեղձի նշված հորմոնների հետազոտությունների համար.
վիտամին D3 - 7 000 դրամ` 10 000-ի փոխարեն
թիրեոիդ խթանող հորմոն (TSH) - 3 500դրամ` 4 500-ի փոխարեն
հակապերօքսիդազային հակամարմիններ (Anti TPO) - 4 900դրամ` 5 500-ի փոխարեն
թիրեոգլոբուլինային հակամարմիններ (Anti TG) - 4 900դրամ` 5 500-ի փոխարեն
ազատ թիրօքսին (FT4) - 3 500դրամ` 4 500-ի փոխարեն
տրիյոդթիրոնին (T3) - 3 600դրամ` 4 500-ի փոխարեն
Հետազոտվեք մարտի 8-ից ապրիլի 7-ը` մինչև 30% զեղչված գներով:
Առողջ եղեք:
Երևան, Մամիկոնյանց 30,
015 400 300 և ներքին` 11 36
[email protected]