Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդ
Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդ

«Արաբկիր» ԲՀ-ի աշխատանքի կարևոր սկզբունքներից են գտնել ճանապարհներ և ապահովել պայմաններ` երիտասարդ բժիշկների կրթության ու առաջընթացի համար: Հենց այդ նպատակով է 2014թ-ին ստեղծվել Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն՝ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի, բժշկական  տնօրեն, բ.գ.թ. Նինա Արիկյանցի, մանկաբուժական ծրագրերի ղեկավար, պրոֆեսր Աշոտ Սարգսյանի, նյարդաբանական ծառայության ղեկավար, բ.գ.թ. Բիայնա Սուխուդյանի և կլինիկական օրդինատոր Կարինե Մարտիրոսյանի նախաձեռնությամբ:


AYPA-ն գիտակրթական կազմակերպություն է, որի նպատակն է ապահովել բժշկական կրթության շարունակականությունը հոսպիտալային պայմաններում, ստեղծել տեղեկատվական բազմակողմանի կապեր՝ ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակների միջև, ինչպես նաև նպաստել «Արաբկիր» ԲՀ-ի բժշկական և կազմակերպչական ծառայությունների բարելավմանը։

 

Կազմակերպությունն ունի խորհուրդ՝ 9 անդամներով:

 

Գործունեության հիմնական ուղղություններն են. 

  • կլինիկական օրդինատորների ակումբը,
  • զեկույցների և դասախոսությունների կազմակերպումը,
  • «ուշագրավ դեպքերի» ամենամյա քննարկումը,
  • նեղ մասնագետների հետ ուսուցողական ակտիվությունների ապահովումը,
  • բժիշկների ժամանցային ակտիվությունների ապահովումը:

Նախագահ` Էլիզա Առաքելյան մանկաբույժ, մինչև 1 տարեկանների բաժանմունք

Քարտուղար` Դիանա Ոսկանյան, կլինիկական օրդինատոր, մանկական նեֆրոլոգիայիա

Խորհուրդ 
1. Աննա Առաքելյան մանկաբույժ, մինչև 1 տարեկանների բաժանմունք
2. Լիա Անդրեասյան մանկաբույժ, բոքսային բաժանմունք
3. Հասմիկ Բարսեղյան մանկական վիրաբույժ, ուրո-վիրաբուժական բաժանմունք
4. Մարիամ Ղարաբաղցյան մանկաբույժ, թոքաբանական բաժանմունք
5. Նվարդ Տեր-Ոսկանյան զարգացման մանկաբույժ, «ԱրԲեՍ» ԱԿ
6. Գարունիկ Էքսուզյան մանկաբույժ, ընդունարանի կրտսեր հերթապահ, կլինիկական օրդինատոր, մանկական ռևմատոլոգիա  
7. Աստղիկ Միրզախանյան կլինիկական օրդինատոր, մանկաբուժություն, ԱԲԲ
8. Արևիկ Չալյան կլինիկական օրդինատոր, մանկաբուժություն, ընդունարանի կրտսեր հերթապահ
9. Մանե Թադևոսյան կլինիկական օրդինատոր, մանկական նյարդաբանություն

Կիսվել Facebook-ում
Առողջության մասին
Վիրաբույժը` ջութակահար
Ոչ պակաս վարպետորեն բեմում՝ ջութակով, որքան վիրահատարանում՝ նշտարով    Վայելեք Կոմիտաս՝ սիրելի վիրաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրի ուրո-վիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Ավետիսի Գեյիկյանի եւ նրա գեղեցկուհի տիկնոջ՝ դաշնակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս Նարինե Ենգիբարյանի հրաշալի կատրամամբ: Միջոցառումը նախաձեռնել էր Դիլիջանի միջազգային դպրոցի կիպրացի աշակերտուհի, 16-ամյա Անտոնիա Մարիա Զոնիայի ընտանիքը՝ Հայոց Մեծ Եղեռնի տարելիցի առիթով ցուցադրելու աղջկա լուսանկարները՝ Կիպրոսի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության թեմայով: Իմանալով իրենց հայրենակցուհի, մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Էլենի Թեոխարուսի՝ «Արաբկիր» ԲՀ-ի, մասնավորապես, Պողոս Գեյիկյանի եւ պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ ունեցած ջերմ գործընկերային-բարեկամական հարաբերությունների մասին, աղջկա ընտանիքը խնդրել է բժիշկ Գեյիկյանին՝ աջակցելու միջոցառման կազմակերպչական եւ գեղարվեստական մասին: Եվ ահա, ապրիլի 21-ին Կամերային երաժշտության տուն եկած հանդիսատեսը առիթ ունեցավ ունկնդրելու Կոմիտաս, Բաբաջանյան, Միրզոյան, Բաղդասարյան, նաեւ կիպրական ավանդական երաժշտություն՝ Պողոս Գեյիկյանի, Նարինե Ենգիբարյանի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանի եւ բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի-ջութակահարուհի Ինեսսա Պետրոսյանի կատարմամբ:   https://www.facebook.com/ArabkirJMC/posts/pfbid027jzH5RwrehNihkstQjnLKBPk1YdHkT8DNy65w6AdyDXUTPojGVWogw3qawbebicFl
Պրոֆեսոր Պիյուշ Ջանին «Արաբկիր» ԲՀ-ում
Անցած շաբաթ «Արաբկիր» բժշկական համալիրում էր Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության, պարանոցի եւ գլխի վիրաբուժության գծով խորհրդատու, վիրաբույժ, պրոֆեսոր Պիյուշ Ջանին: Ճանաչված պրոֆեսորը հանդես է եկել դասախոսությամբ` քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում ուռուցքային խնդիրների վերաբերյալ, ապա «Արաբկիրի» գործընկերների հետ քննարկել կլինիկական մի քանի դեպք եւ տվել խորհորդներ` ելնելով իր ակտիվ պրակտիկայից: Այցի վերջում Պիյուշ Ջանին հանդիպել է բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ: Պրոֆեսոր Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հարգարժան հյուրին` այցի համար, ներկայացրել եվրոպական, այդ թվում բրիտանական մի շարք կլինիկաների հետ համագործակցության «Արաբկիր» բժշկական համալիրի երկարամյա եւ արդյունավետ փորձը, նշել, որ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներով առաջնորդվելն արաբկիրցիների սկզբունքներից է: Պիյուշ Ջանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ ինքն էլ շատ կարեւորում է մասնագիտական մշտական զարգացումն ու փորձի փոխանակումը եւ հաջողություն մաղթել բժշկական համալիրի ողջ թիմին: