Գլխավոր
Նորություններ
Առողջության մասին

Դասախոսություն. երեխաների թոքերի ՈՒՁՀ
11 մարտ 22
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը ` AYPA-ն և ճառագայթային ախտորոշման ծառայությունը տեղեկացնում են, որ մարտի 15-ին, Երևանի ժամանակով 16:45-ին տեղի է ունենալու Սերբիայի Նոր Սադի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի պրոֆեսոր Ջովան Լովրենսկու օնլայն դասախոսությունը` Ամերիկյան-Ավտրիական ֆոնդի /AAF/ OMI ծրագրի շրջանակներում:
Թեման` երեխաների թոքերի ուլտաձայնային հետազոտության հիմունքները:
Թիրախային լսարանը` ռադիոլոգներ, թոքաբաններ, մանկաբույժներ:
Մասնակցությունն անվճար է:
Ցանկացողները կարող են միանալ հետևյալ հղումով.
https://us02web.zoom.us/j/84097894862?pwd=T2w2Z3hxT01EZ3QrNzVuN09WclVqQT09

Երիկամի համաշխարհային օրը
10 մարտ 22
Այսօր Երիկամի համաշխարհային օրն է: Կարգախոսը` լինել տեղեկացված` ընդդեմ երիկամային խնդիրների:
Երկրագնդի բնակչության մոտ 10 տոկոսը երիկամային խնդիրներ ունի, 2 միլիոն մարդ հեմոդիալիզ է ստանում: Ծխելը, արյան բարձր ճնշումն ու գիրությունը երիկամների առաջին թշնամիներն են: Երիկամները հաճախ կարող են ախտահարվել այլ հիվանդությունների հետևանքով, բայց դրանց առաջնային խնդիրները կանխարգելելու համար մասնագետները հորդորում են օրական գոնե 1-1.5 լիտր ջուր խմել, ֆիզիկապես ակտիվ լինել, ճիշտ սնվել, սահմանափակել աղի քանակն ու թեթևակի բողոքների դեպքում անգամ դիմել բժիշկներին:
«Արաբկիր» բժշկական համալիրը Հայաստանի առաջատարն է` երիկամաբանության ոլորտում: 2002թ-ից մեզ մոտ իրականավում է երիկամի փոխպատվաստում, այս տարի կատարվել է 200-րդը: «Արաբկիրում» գործում է երիկամի առողջությամբ զբաղվող չորս բաժանմունք` նեֆրոլոգիական, ուրո-վիրաբուժական, հեմոդիալիզի և փոխպատվաստման:
Առողջություն մաղթելով մեր պացիենտներին և բոլորին` միանում ենք միջազգային մեր գործընկերների հորդորներին և հիշեցնում, որ ցանկացած հիվանդություն, այդ թվում և երիկամային խնդիրները, ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:

Տոների առիթով
08 մարտ 22
Շնորհավորում ենք բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին, մեր սիրելի բժշկուհիներին, բուժքույրերին, մայրապետներին, ադմինիստրատիվ աշխատակցուհիներին՝ մաղթելով առողջություն, խաղաղություն, անսահման սեր և երջանկություն:
Նաև տեղեկացնում ենք, որ գարնանային տոների առիթով «Արաբկիր» ԲՀ-ի լաբորատոր ծառայությունում գործելու են որոշակի զեղչեր:
Նյարդաբանական բացառիկ վիրահատություններ
07 մարտ 22
«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայության մասնագետները բուլղարացի գործընկերների հետ բացառիկ վիրահատություններ են կատարել` առաջին անգամ Հայաստանում իրականացնելով գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա /DBS/: Սա նյարդավիրաբուժական արդյունավետ մեթոդ է համարվում հատկապես շարժողական խանգարումների դեպքում: Առավել հաճախ այն կիրառվում է մեծահասակների նյարդաբանությունում, օրինակ, պարկինսոնիզմի ժամանակ: Երբ արդեն դեղերը չեն օգնում, անհրաժեշտ է լինում վիրաբուժական միջամտություն. գլխուղեղի համապատասխան կորիզներում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք աշխատում են ենթամաշկային խթանիչի հրահանգներով` կառավարելով իմպուլսները: Վիրահատական այս մեթոդին տիրապետելու համար անցած հունիսին հայ բժիշկների խումբը վերապատրաստվել է Սոֆիայի «Սուրբ Իվան Ռիլսկի» համալսարանական հիվանդանոցում:
«Արաբկիր» ԲՀ-ում վիրահատված երկու պացիենտներից առաջինի մոտ առկա էր Պարկինսոնի հիվանդություն: Իսկ երկրորդ պացիենտը 11-ամյա աղջիկ է, որի մոտ 5 տարի առաջ «Արաբկիրի» նյարդաբաններն իրենց բրիտանացի գործընկերների հետ ախտորոշել էին հազվադեպ գենետիկական խնդիր, ինչը հանգեցնում էր շարժողական պրոգրեսիվող խանգարումների: Ստիմուլյատորների կարգավորումները երկու պացիենտների դեպքում էլ կկատարվեն վիրահատությունից երեք շաբաթ անց:
Բացի ուղեղի խորանիստ ստիմուլյացիայից կատարվել են նաև էպիլեպսիայի վիրահատություններ, որոնցից երկրորդը Հայաստանի համար կրկին ունիկալ է այն առումով, որ վիրահատվել է 2 տարեկան պացիենտ, որի մոտ առկա էր էպիլեպտիկ ցնցումների չափազանց մեծ հաճախականություն:
Առողջություն ենք մաղթում բոլոր պացիենտներին:
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին, որոնք աջակցեցին մեզ` կատարելու այս բարդ վիրահատությունները:
Շնորհակալություն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին, որի աջակցությամբ իրականացվել է 11-ամյա աղջկա վիրահատությունը:

Լսողության համաշխարհային օրը
03 մարտ 22
Մարտի 3-ը լսողության համաշխարհային օրն է: Այս տարվա կարգախոսը` «Խնայել լսողությունը ամբողջ կյանքի համար»:
«Արաբկիր» ԲՀ-ի մանկական սուրդոլոգիական ծառայությունը, որի դիսպանսերում գրանցված է մոտ 1200 երեխա, լսողության խնդիրների կանխարգելման, դրանց վաղ ախտորոշման և երեխաների խոսքի զարգացմանն ուղղված վաղ միջամտությունների կազմակերպման առաջատարն է Հայաստանում: Համագործակցելով արտասահմանցի գործընկերների հետ` մեր մասնագետների թիմը կարողանում է անել առավելագույնը` հանուն լսողական խնդիրներով երեխաների առողջության և կյանքի որակի:
Լսողական խնդիրների մասին մի շարք հարցերի պատասխաններ լսեք սուրդոլոգիական կենտրոնին կից գործող «Հավատ» հասարակական կազմակերպության «Ծնողական դպրոց» տեսաշարում:
https://www.youtube.com/watch?v=WATcYmeSq14...

Լազերային կոսմետոլոգիա. զեղչեր
02 մարտ 22
Գարնանային տոների առիթով մինչև ապրիլի 1-ը «Արաբկիր» ԲՀ լազերային կոսմետոլոգիայի ծառայությունում գործում են մինչև 50% զեղչեր:
Վերին և ստորին հարշրթունքային մասեր – 1 500դրամ` 2 500-ի փոխարեն
Դեմք – 10 000դրամ` 15 000-ի փոխարեն
Պարանոց – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն
Ծոծրակ – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն
Բակեր - 4 500դրամ` 6000-ի փոխարեն
Թևատակ – 5 000դրամ` 8 000-ի փոխարեն
Բիկինի խոր – 15 000դրամ` 20 000-ի փոխարեն
Բիկինի - 10 000դրամ` 15 000-ի փոխարեն
Ձեռքեր – 14 000դրամ` 18 000-ի փոխարեն
Ձեռք /արմունկից վերև/ - 6 000դրամ` 8 000-ի փոխարեն
Ձեռք /մինչև արմունկ/ - 8 000դրամ` 10 000-ի փոխարեն
Այտոսկր – 3 000դրամ` 5 500-ի փոխարեն
Ճակատ - 3 000դրամ` 5 000-ի փոխարեն
Կզակ - 3 500դրամ` 4 500-ի փոխարեն
Պարանոց – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն
Պարանոց տղ. – 7 500դրամ` 15 000-ի փոխարեն
Կրծքային շրջան – 12 000դրամ` 20 000-ի փոխարեն
Որովայն – 18 000դրամ` 30 000-ի փոխարեն
Պորտի շրջան – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն
Մազահեռացումն արվում է ալեքսանդրիտային մեթոդով, առանց ցավի և հետևանքների, երկարատև արդյունքով:
Դիանա Մովսեսյան
094 800 380
Մամիկոնյանց 30, «Արաբկիր+»
Նյութը նախատեսված է «Արաբկիր» ԲՀ այցելուներին տեղեկություն տրամադրելու համար:

Արա Բաբլոյանը` առողջության ապահովագրության մասին
01 մարտ 22
Առողջապահության նախարարությունը կառավարություն է ներկայացրել Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծ: Արա Բաբլոյանը պատասխանել է նախագծի մասին մի շարք հարցերի:
https://www.aravot.am/2022/02/28/1250501/
Նյարդաբանության ձմեռային դպրոց
28 փետրվար 22
Ձմռան վերջին օրերը` ձմեռային դպրոցում:
«Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանական ծառայությունը շվեյցարացի գործընկերների աջակցությամբ այս տարի ևս համախմբեց 4 տասնյակից ավել մանկաբույժների, մանկական նյարդաբանների, նյարդավիրաբույժների` հանրապետութան տարբեր բժշկական հաստատություններից, ինչպես նաև մանկական անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի 3-րդ տարվա կինիկական մի խումբ օրդինատորների:
«Նյարդաբանական խնդիրները մանկաբուժության մեջ» խորագրով ձմեռային դպրոցում քննարկվում են մասնագիտական ամենատարբեր հարցեր: Նպատակը շարունակական մասնագիտական զարգացումն ու ոլորտի նորարարական մոտեցումների մասին իրազուկումն է` հետաքրքիր դեպքերի ներկայացմամբ:
Արդեն 11 տարվա ավանդույթ դարձած եռօրյա այս հանդիպումները, մասնակիցների խոսքով, ոչ միայն մասնագիտական առաջընթացի, այլև գործընկերային լավ հարաբերություններ ստեղծելու և պահպանելու արդյունավետ միջոցներից են:

Եկատերինա Կարմակի դասընթացը «Արաբկիր» ԲՀ-ում
07 փետրվար 22
Փոփոխությունների կառավարման միջազգային մասնագետ, դիպլոմավորված ֆասիլիտատոր Եկատերինա Կարմակը դասընթաց է անցկացրել «Արաբկիր» բժշկական համալիրում:
Դասընթացի թեման էր` կառավարման ժամանակակից մոտեցումները: Ինչու է անհրաժեշտ թիմի հետ աշխատել հիպոթեզներով, ինչպես ղեկավարել և մոտիվացնել տարբեր սերունդների աշխատակիցներին, որոնք են հետադարձ կապը պահելու տարբերակները և ինչով է կարևոր փոփոխությունների մենեջմենթը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ տեսական ու գործնական քննարկումների նպատակն էր կառավարման հատկապես միջին օղակներում աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելը:

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի մասին
28 հունվար 22
Պրոֆեսոր Բաբլոյանը պատասխանել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի, երեխաների շրջանում դրա տարածվածության, հիվանդության ընթացքի և պատվաստումների մասին հարցերին:

Համակարգչային տոմոգրաֆիա
26 հունվար 22
Ինչ է համակարգչային տոմոգրաֆիան, ինչպես է այն կատարվում և ինչ խնդիրների դեպքում է, որ բժիշկները կառաջարկեն հենց այս հետազոտությունը: Ծանոթացեք «Արաբկիր» բժշկական համալիրի համակարգչային նոր, ավելի ժամանակակից տոմոգրաֆի հնարավորություններին:

Արա Բաբլոյանի անդրադարձը մամուլի հրապարակումներին
26 հունվար 22
Արա Բաբլոյանի անդրադարձը մանկական բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման պայմանների մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին.
«Այո, մենք երեկ մասնակցել ենք Առողջապահության նախարարությունում կայացած քննարկմանը՝ մանկական բժշկական հաստատություններում երեխաների ստացիոնար բուժման պայմանների մասին:
Դա եղել է բազմակողմանի քննարկում՝ առողջապահության կազմակերպիչների, մանկական առողջապահական խոշոր կազմակերպությունների ղեկավարների և առողջապահական գերատեսչության մասնագետների միջև: Մենք, որպես մանկական առողջապահության կազմակերպիչներ և բժշկական հաստատությունների ղեկավարներ, կողմ ենք, որ հաստատվեն պացիենտներին հիվանդանոցներում անհարկի երկար պահելը կանխարգելող մեխանիզմներ, ինչը կբարելավի բուժական գործընթացի արդյունավետությունը:Բայց մենք նաև պարտավոր ենք պաշտպանել այն պացիենտների իրավունքները, որոնք հիվանդանոցային երկարատև բուժման կարիք ունեն, նրանք չպետք է մերժվեն՝ ընկնելով համընդհանուր մոտեցման ազդեցության տակ:
Մենք ուրախ ենք, որ քննարկման մասնակից բոլոր կողմերը կիսեցին այս կարծիքը և հույս ունենք, որ քննարկված օպտիմալ մեխանիզմը, որը կվերջնականացվի նախարարության որոշմամբ, կզուգակցի պացիենտների՝ ստացիոնարում անհարկի երկար մնալը կանխարգելող և երկարատև բուժման կարիք ունեցողների իրավունքները պաշտպանող գաղափարները»:

«Արաբկիր» ԲՀ-ի մասնագետներն Արցախում
21 հունվար 22
«Արաբկիր» ԲՀ նյարդաբանական ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը նյարդաբան Մանե Թադևոսյանի հետ հնգօրյա խորհրդատվություններ է իրականացրել Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնում: Բժիշկները զննել են մոտ 240 փոքրիկների, որոնց մոտ արձանագրվել են նյարդաբանական տարբեր խնդիրներ` զարգացման հապաղումներ, էպիլեպտիկ ախտանշաններ, գլխացավեր և այլն: Մասնագետները նշանակել են համապատասխան բուժում, անհրաժեշտության դեպքում նաև լրացուցիչ հետազոտություններ:
Անցած տարվա մարտից սկսված պարբերական այցերի այս ծրագիրը` «Բժիշկներն Արցախի համար», իրականացվում է Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարությունների, Հայ օգնության ֆոնդի և «Առաջադեմ բժշկություն» հասարակական կազմակերության հետ համագործակցության շրջանակներում:

IMCA 6
13 հունվար 22
Հարգելի բժիշկներ, 2023թ-ի հուլիսի 6-ից 8-ը տեղի կունենա Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը` «Միասին կարող ենք անել ավելին» կարգախոսով։ Ավելի մանրամասն տեղեկություններ իմանալու համար կարող եք հետևել համագումարի ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/6imca/?ref=page_internal հասցեով:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
31 դեկտեմբեր 21
Ինչպես ամեն տարի, 2022-ի տարեմուտին էլ Ձմեռ Պապիկի օգնականները հասել էին նաև «Արաբկիր» բժշկական համալիր` առողջության, բերեկեցության ու ժպիտների մաղթանքներով և, իհարկե, նվերների մեծ պարկերով: Նոր տարին «Արաբկիրում» դիմավորող փոքրիկներն այս անգամ շատ զարմացած էին, որովհետև կարմրազգեստ պապիկներն իջնում էին տանիքից. Հավանաբար երեխաների սիրելի Կառլսոնին էլ էին այցի գնացել:
Շնորհակալություն նրանց, որ ուրախացրեցին մեր փոքրիկներին: Շնորհակալություն Հայ օգնության ֆոնդի ԱՅՈ հարթակին, Ռեարմենիային և «Արմէկտիվ» ՀԿ -ին, որ բարեխոսել էին Ձմեռ Պապիկին` ուղարկելու իր օգնականներին:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Բժշկական ուշագրավ դեպքեր
28 դեկտեմբեր 21
Ուշագրավ դեպքերի տարեվերջյան ներկայացումն «Արաբկիր» բժշկական համալիրի ավանդույթներից է: Այս տարի նույնպես բացառություն չէր: Համալիրի բոլոր բաժինները ներկայացրել են շուրջ երկու տասնյակ դեպք, որոնք արժանի են առանձնահատուկ ուշադրության` որպես մասնագիտական նորություն կամ հազվադեպ հանդիպող խնդիր: Քննարկմանը մասնակցել են համալիրի գրեթե բոլոր բժիշկները: Վերջում նրանց սպասում էին փոքրիկ անակնկալներ` «Գաղտնի Սանտայից»:
Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
16 դեկտեմբեր 21
«Արաբկիր» բժշկական համալիրի «Արաբկիր+» մասնաշենքում գործում է դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք, որտեղ իրականացվում են ամբուլատոր և ստացիոներ մի շարք միջամտություններ.
ցանկացած բարդության ատամի հեռացումներ,
ատամ-պահպանող վիրահատություններ,
կիստաների հեռացումներ,
շրթունքերի և լեզվի սանձիկի անարյուն, անկար հատումներ,
թարախաբորբոքային հիվանդությունների բուժում,
վնասվածքների բուժում,
թքագեղձերի հիվանդությունների բուժում,
քունք-ստործնոտային հոդերի հիվանդությունների բուժում,
բարորակ նորագոյացությունների հեռացում:
Բաժանմունքում իրականացվում են նաև հակատարիքային /anti-age/ թերապիայի մի շարք միջամտություններ:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 400 300 և ներքին 22 20 կամ 10 23:

Սուր շնչառական վարակներ
10 դեկտեմբեր 21
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի խորհուրդը ծնողներին.
«Պատվաստվել, կերակրել կրծքով, այնուհետ և լիարժեք կերակրել, որ երեխան ստանա համարժեք քանակությամբ սպիտակուց, ածխաջուր, ճարպ, տարբեր տեսակի էլեմենտներ։ Պահպանել հիգիենայի կանոնները, երեխայի ֆիզիկական ակտիվությունը։ Դա է այն, ինչը կարող է նպաստել նրան, որ երեխաները, թեկուզև հիվանդանան, հարաբերական հեշտ և անհետևանք տանեն այդ սուր շնչառական վարակները»:
https://www.facebook.com/azatutyun/videos/881337332419091

Պրոֆեսոր Բաբլոյանը մասնակցել է «Հանրային քննարկում» հաղորդաշարին
06 դեկտեմբեր 21
Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդաշարն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտությանը: Հանրային վայրերում, օրինակ, ռեստորաններում, մշակույթի կենտրոններում ներկա լինելու համար մարդիկ պետք է ներկայացնեն պատվաստված լինելու վկայական կամ ՊՇՌ-թեստի թարմ պատասխան: Ինչու են ընդվզում ռեսոտրանային բիզնեսի ներկայացուցիչները և ինչպես են հիմնավորում որոշումը առողջապահության ոլորտի մասնագետները: Հաղորդմանը մասնակցել է նաև «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը: Նա վստահեցնում է, որ համաճարակների դեպքում բնակչության առողջության պահպանման հարցը դառնում է ազգային անվտանգության խնդիր, որի լուծման համար պետք է միասնաբար աշխատեն պետական ու մասնավոր բոլոր գերատեսչություններն ու կազմակերպությունները:

Լազերային կոսմետոլոգիա. մազահեռացում
02 դեկտեմբեր 21
«Արաբկիր» ԲՀ լազերային կոսմետոլոգիայի ծառայությունում մինչև դեկտեմբերի 30-ը գործում են մազահեռացման նախատոնական զեղչեր:
Վերին և ստորին հարշրթունքային մասեր – 1 500դրամ` 2 500-ի փոխարեն
Դեմք – 10 000դրամ` 15 000-ի փոխարեն
Ճակատ – 3 000դրամ` 5 000-ի փոխարեն
Այստոսկրեր – 3 000դրամ` 5 500-ի փոխարեն
Բակեր – 4 500դրամ` 6 000-ի փոխարեն
Կզակ – 3 500դրամ` 4 500-ի փոխարեն
Պարանոց – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն
Պարանոց /տղամարդու/ – 7 500 դրամ` 15 000-ի փոխարեն
Ծոծրակ – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն
Թևատակ – 5 000դրամ` 8 000-ի փոխարեն
Կրծքային շրջան – 12 000դրամ` 20 000-ի փոխարեն
Որովայն – 18 000դրամ` 30 000-ի փոխարեն
Պորտի շրջան – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն
Բիկինի – 10 000դրամ` 15 000-ի փոխարեն
Բիկինի խոր – 15 000դրամ` 20 000-ի փոխարեն
Ձեռքեր – 14 000դրամ` 18 000-ի փոխարեն
Ձեռք /արմունկից վերև/ - 6 000դրամ` 8 000-ի փոխարեն
Ձեռք /մինչև արմունկ/ - 8 000դրամ` 10 000-ի փոխարեն
Ոտքեր – 35 000դրամ` 50 000-ի փոխարեն
Ոտք /ազդր/ - 20 000դրամ` 30 000-ի փոխարեն
Ոտք /սրունք/ - 18 000դրամ` 25 000-ի փոխարեն
Մեջք – 25 000դրամ` 40 000-ի փոխարեն
Գոտկատեղ – 13 000դրամ` 20 000-ի փոխարեն
Նստատեղ – 13 000դրամ` 20 000-ի փոխարեն
Մազահեռացումն արվում է աշխարհահռչակ Candela ֆիրմայի GentleMaxPro սարքով, ալեքսանդրիտային մեթոդով, ինչն ապահովում է մազերի ռադիկալ հեռացում` առանց ցավի և հետևանքների, երկարատև արդյունքով:
Նյութը նախատեսված է «Արաբկիր» ԲՀ այցելուներին տեղեկություն տրամադրելու համար:

Լսողական սարքեր պատերազմի մասնակիցներին
24 նոյեմբեր 21
Պատերազմի մասնակիցներից շատերի մոտ ի հայտ են եկել լսողական խնդիրներ, որոնց շտկման համար անչափ կարևոր են ճիշտ ընտրված և ժամանակակից հնարավորություններով լսողական սարքերը: Տեսանյութը պատմում է ամերիկաբնակ Կավուկչյանների ընտանիքի նախաձեռնության մասին, որի շնորհիվ լսողական սարքեր են տրամադրվել պատերազմի 160-ից ավել մասնակիցների:
www.youtube.com/watch?v=K8GU7Uez-tY

Նոյեմբերի 20-ը մանկաբույժների միջազգային օրն է
20 նոյեմբեր 21
Այսօր մանկաբույժների միջազգային օրն է: Բժշկական օրացույցում այն հատուկ է ընտրվել նոյեմբերի 20-ին, քանի որ 1959թ-ի հենց այս օրն է Միացյալ Ազգերի Կազմակերպությունն ընդունել Երեխաների իրավունքների պաշտպանության հռչակագիրը, իսկ առողջության իրավունքը մարդու կյանքի հիմնարար իրավունքներից է՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, կրոնից կամ քաղաքացիությունից:
Մանկաբուժական ծառայությունը «Արաբկիր» բժշկական համալիրի հիմնաքարերից է՝ մանկաբուժական մի քանի բաժանմունքներով: Մանկաբուժական թիմը սերտորեն համագործակցում է արտասահմանյան գործընկերների հետ՝ մշտապես առաջնորդվելով միջազգային փորձի լավագույն օրինակներով:
«Արաբկիր» ԲՀ-ում է գործում ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 2 ամբիոնը՝ պրոֆեսոր Աշոտ Ալեքսանդրի Սարգսյանի ղեկավարությամբ: Ամբիոնում են դասավանդում նաև պրոֆեսոր Գայանե Գեորգիի Ամարյանը, դոցենտներ Սերգեյ Գերասիմի Սարգսյանը, Հասմիկ Գուրգենի Սարգսյանը, Նունե Գերոգիի Մկրտչյանը: Մեր բարձրակարգ մասնագետների դպրոցն անցած երիտասարդ մանկաբույժներն այսօր մասնագիտական իրենց առաքելությունն են իրականացնում ինչպես «Արաբկիր» ԲՀ-ում, այնպես էլ հանրապետության մի շարք այլ բժշկական հաստատություններում:
«Արաբկիր»-ում է գործում նաև Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը՝ Սերգեյ Գերասիմի Սարգսյանի ղեկավարությամբ: Ինստիտուտը գիտագործնական հետազոտություններ, կրթական և հրատարակչական ծրագրեր է իրականացնում ամենատարբեր թեմաներով՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հանրապետության բոլոր մանկաբույժներին:
Շնորհավորում ենք, սիրելի մանկաբույժներ,
ձեր նվիրումն անգնահատելի է, ձեր սերը՝ ուղղված ձեր աշխատանքին, սեր է ամբողջ մարդկության հանդեպ: Շնորհակալ ենք: Առողջ եղեք ու առողջ պահեք մեր փոքրիկներին:
Նյարդավիրաբուժական եզակի վիրահատություններ «Արաբկիր» ԲՀ-ում
08 նոյեմբեր 21
«Արաբկիր» ԲՀ-ում էին Բուլղարիայի Սուրբ Իվան Ռիլսկու հիվանդանոցի նյարդավիրաբույժներ Կրասիմիր Մինկին` դոցենտ, գլխավոր վիրաբույժ, Կալոյան Գաբրովսկին` ասիստենտ, ինչպես նաև Պետիա Դիմովան` դոցենտ, էպիլեպտոլոգ:
Բուլղարացի և հայ նյարդավիրաբույժների թիմը վիրահատել է ծանր, դեղորայք-կայուն էպիլեպսիա ունեցող մի խումբ պացիենտների, որոնց մոտ խնդիրներն ի հայտ էին եկել տարբեր պատճառներով` գլխուղեղի բնածին արատներ, վաղ հասակում տարած կաթվածներ, բորբոքումներ, հիպոկամպալ սկլերոզ և այլն:
Մինչ վիրահատությունը նրանք անցել են երկարատև վիդեո-ԷԷԳ մոնիտորինգ, ՄՌՏ և ՊԷՏ հետազոտություններ, կատարվել էր անցած հետազոտությունների համակարգչային համադրում և պոստ-պրոցեսինգ: Պացինետներից շատերի մոտ հաջողվել էր կատարել նաև ցնցումային ԷԷԳ, որն ավելի էր հստակեցրել էպիլեպտոգեն օջախի ճիշտ տեղակայումը:
Կատարված վիրահատությունները, որոնց մեջ նաև եզակիներ Հայաստանի համար, ինչպիսիք են հեմիսֆերոտոմիան, «everything but motor" վիրահատությունը, մինչ այժմ ցույց են տվել 95տոկոս արդյունավետություն և կարող են պացիենտների մեծ մասին ազատել հակացնցումային դեղի քրոնիկ ընդունումից:
Վիրահատություններն իրականացվել են արթուն և քնած նեյրոմոնիտորինգի ներքո:
Մեկնարկել է մանկաբուժական համաժողովը
28 հոկտեմբեր 21
Այսօր մեկնարկեց Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համատեղ մանկաբուժական գիտաժողովը` Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ հետ համագործակցությամբ:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, Հայկական ակնաբուժական նախագծի տնօրեն Նունե Եղիազարյանը և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի թվային առողջապահության կենտրոնի տնօրեն Ջեյմս Դիքհոները:

Մանկաբուժական համաժողով հոկտեմբերի 28-30-ը
27 հոկտեմբեր 21
Հոկտեմբերի 28-ից 30-ը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նիստերի դահլիճում հեռավար եղանակով (Զում հարթակ) անցկացվելու է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համատեղ մանկաբուժական կոնֆերանսը, որն իրականացվում է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի հետ համագործակցությամբ, Հայաստանի մանկական բժիշկների 7-րդ ազգային կոնֆերանսի, ՀԱՆ/ ԼԱՄՀ 19-րդ միջազգային կոնֆերանսի շրջանակներում:
Այս խոշոր գիտագործնական միջոցառումը նախատեսված է ՀՀ մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և մանկական այլ մասնագետների համար:
Մանկաբուժական կոնֆերանսի գիտական ծրագրում ընդգրկել են Զյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի (Շվեյցարիա) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ) պրոֆեսորների և դասախոսների, ինչպես նաև ՀՀ առաջատար մանկական կլինիկաների, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժական ամբիոնների դասախոսների զեկուցումներ` նվիրված արդի մանկաբուժական խնդիրներին:
Կոնֆերանսի 3 օրերի ընթացքում քննարկվելու են COVID-19 վարակը և երեխաների մոտ բազմահամակարգային բորբոքային համախտանիշը (MIS-C), COVID-19 վարակի վարման Հայաստանյան փորձը և խնդիրները, ներկայացվելու են դասախոսություններ` նվիրված անհաս նորածինների վարման, տրանզիտոր խնամքի առանձնահատկություններին, մանկական պալիատիվ օգնությանը, մանկական ճարպակալման և վաղաժամ սեռահասունության վարմանը, վաղ հասակի երեխայի տագնապի և հոգեկան առողջության հետ կապված տարբեր խնդիրների ախտորոշման և վարման մոտեցումներին, տենդին առանց օջախի, Էպշտեյն Բար վիրուսին: Ունկնդիրներին ներկայացվելու են COVID-19 վարակին և տարբեր մանկաբուժական հարցերին նվիրված ուշագրավ կլինիկական դեպքեր:
Կոնֆերանսի ծրագիրը կրեդիտավորվել է ՀՀ ԱՆ կողմից:
Կոնֆերանսին մասնակցելու նպատակով պետք է գրանցվել https://www.learnwithopen.org/event/ հարթակում:
Միջոցառման մասին լրացուցիչ տեղեկատվությունը համար կարող եք զանգահարել և դիմել մեզ հետևյալ հեռախոսահամարներով և էլ. հասցեներով`
Ե.Մովսեսյան, ՄԲՀԱ, հեռ.` 010 23 60 60, 098215959, [email protected]
Թ.Մինասյան, Հայ ակնաբուժական նախագիծ, հեռ.` 091222961, [email protected]
Համագործակցության պայմանագիր Ֆրանսիայի առաջատար «Պրոտեոր» ընկերության հետ
21 հոկտեմբեր 21
«Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կետրոնում գործող «Օրթեզ» և ֆրանսիական աշխարհահռչակ «Պրոտեոր» ընկերությունների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Այսուհետ «Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնը հանդիսանալու է «Պրոտեորի» էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում:
«Անչափ ուրախ ենք այս համագործակցության համար, մենք հնարավորություն կունենանք Հայաստան և տարածաշրջան բերել 100-ից ավել տարվա պատմություն ու հռչակ ունեցող ընկերության նոր տեխնոլոգիաներով պատրաստված պրոթեզներն ու օրդոպեդիկ սարքավորումները, որոնք հաջողությամբ օգտագործում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում»,-նշեց «Օրթեզ» կենտրոնի տնօրեն Արա Թեքյոզյանը:
«Պրոտեորի» տնօրենների խորհրդի անդամ Թարեք Լաամիրին հավաստիացրեց, որ իրենց գերնպատակն է պացիենտների կյանքի բարելավումը` առավելագույն հնարավորություններով: Ընկերության արտադրանքը մտածված է, այն բավարարում է ամենատարբեր խնդիրներով ու պահանջներով պացիենտրենրի կարիքները:
«Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնը Հայաստանում գործում է 1997թ-ից: Այս տարի հուլիսին բացվել է կենտրոնի նոր շենքը` հագեցած նոր սարքավորումներով: Այն ուղղված է Հայաստանում վերականգնողական ծառայությունների ընդլայնմանը` սպասարկելով նաև պատերազմի ժամանակ վիրավորված տղաներին:
Արա Բաբլոյանը համոզված է, որ այս համագործակցությունը Ֆրանսիայի խոշորագույն «Պրոտեոր» ընկերության հետ հնարավորություն կտա Հայաստանում ապահովել վերականգնողական ծառայությունների առավել բարձր որակ` եվրոպական չափորոշիներով: Նա գոհունակությամբ է նշում, որ «Արաբկիր» ԲՀ-ն Հայաստանում վերականգնողական ծառայությունների առաջատարներից է` ստեղծելով ոչ միայն «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը Երևանում, այլև մասնաճյուղեր 7 մարզերում: Եվ այս ճանապարհին Հայաստանը մշտապես զգացել է Ֆրանսիայի աջակցությունը. Vive l’Armеnie, Vive la France!
Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին առողջապահության նախարարության ներկայացուցիչներ և մասնագետներ Հայաստանում գործող պրոթեզավորող այլ կազմակերպություններից:
«Արաբկիր» ԲՀ-ում էր շվեյցարացի հայտնի նյարդաբան, պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերը:
06 հոկտեմբեր 21
«Արաբկիր» բժշկական համալիրում էր շվեյցարացի հայտնի նյարդաբան, պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերը:
Սա Կովիդ-19-ի սահմանափակումներից հետո պրոֆեսորի առաջին այցն էր Հայաստան, 22-երորդը՝ Ցյուրիխի համալսարանական մանկական կլինիկայի և «Արաբկիր» ԲՀ-ի տարիների համագործակցության ընթացքում:
«Արաբկիրի» և այլ բժշկական հաստատությունների մանկական նյարդաբանները նախապես առանձնացրել և հերթագրել էին բոլոր այն պացիենտներին, որոնց դեպքերն արժանի էին առանձնահատուկ ուշադրության և քննարկման: Սեպտեմբերի 22-ից հեկտեմբերի 2-ը 35 պացիենտի է հանդիպել պրոֆեսորը, լսել ծնողներին և բուժող բժիշկներին, ասել իր կարծիքն ու անհրաժեշտության դեպքում վերցրել կենսանյութեր՝ որոշակի հետազոտություններ Ցյուրիխի կլինիկայի լաբորատորիայում անցկացնելու համար:
Բացի գործնական խորհրդատվություններից, որոնց մասնակցել է 40-50 բժիշկ, պրոֆեսոր Բոլստհաուզերը անց է կացրել նաև հազվադեպ հիվանդությունների ՄՌՏ-քննարկումներ, ինչպես նաև վարել տեսական դասընթաց՝ մանկական նյարդաբանների և մանկաբույժների համար: Նա ներկայացրել է դիտարժան դեպքեր իր պրակտիկայից, լսել հայ գործընկերների կարծիքներն ու պատմել ընտրված բուժական ճանապարհների մասին:
Պրոֆեսորը երիտասարդ մասնագետների կատարելագործման մեծ ջատագովներից է, աջակցում է տարբեր դասընթացներին նրանց մասնակցությանն ու անդամակցությանը՝ Մանկական նյարդաբանների եվրոպական միությանը: Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայությունն, ի պատիվ պրոֆեսորի հետ տարիների ջերմ համագործակցության, կրում է նրա անունը:
Լսողական սարքեր պատերազմի մասնակիցներին
01 հոկտեմբեր 21
Մեկնարկեց «Արաբկիր» բժշկական համալիրի և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջոցով Լոս Անջելեսի «Հայաստան. լսողության աջակցություն ծրագրի» (հիմնադիր Կավուկչյան ընտանիք) և հայ համայնքի բարերարների աջակցությամբ 2020թ-ի արցախյան պատերազմի մասնակիցներին լսողական սարքեր տրամադրելու գործընթացը: Հոկտեմբերի 1-ից 4-ը պատերազմի այն մասնակիցները, որոնց մոտ ի հայ են եկել լսողական խնդիրներ, կարող են այցելել Մամիկոնյան 17, «Աննաբելլա» հյուրանոցի շենք, որտեղ կազմակերպվում
են լսողական սարքերի ընտրության, հարմարեցման և տեղադրման բոլոր փուլերը:
Այսօր ծրագրի թիմը հյուրընկալեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանին:
Տիկին Ստեփանյանը հավաստիացրեց, որ բարեգործական, հասարակական կազմակերպությունների ու անհատների
նման նախաձեռնություններն, իրապես, մեծ օգնություն են ինչպես հենց շահառուներին, այնպես էլ պետությանը:
Ծրագիրն սկսվել է շահառուների տվյալների հավաքագրմամբ: Այն իրականացվել է պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, բժշկական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության միջոցով: Հավաքագրված 250 անձից հետազոտվել են մոտ 170-ը, որոնցից 130-ին այս փուլում կտրամադրվեն լսողական սարքեր: Ամերիկահայ բարերարները պատրաստակամություն են հայտնել աջակցել պատերազմի ավելի մեծ թվով մասնակիցների, և շահառուների գրանցման գործընթացը դեռ շարունակվում է:
Տրամադրվում են նորագույն տեխնոլոգիայի թվային լսողական սարքեր, որոնք ի վիճակի են փոխհատուցել լսողության խոր կորուստն անգամ: Սարքերի համակարգչային հարմարեցումից հետո շահառուները ստանալու են նաև հետխնամքի անվճար ծառայություններ` անսարքությունների շտկման և հնարավոր այլ խնդիրների լուծման համար: Սարքերն աշխատում են վերալիցքավորվող մարտկոցներով:

Բուժքույր-դասավանդողների դասընթաց «Արաբկիր» ԲՀ-ում
28 սեպտեմբեր 21
Բուժքույրական շարունակական զարգացման ծրագրի շրջանակներում «Արաբկիր» ԲՀ-ի բուժքույրական խորհուրդը «Սեմռա Պլյուս» հիմնադրամի և Շվեյցարիայի Ժյուրա կանտոնի բուժքույրական բարձրագույն դպրոցի դասախոսների հետ համատեղ անցկացրեց համալիրի բուժքույր-դասավանդողների դասընթացների ծրագրի երրորդ` ավարտական մոդուլը` «Դասավանդողի արտահայտչական և ստեղծագործական հմտությունները» թեմայով: Մոդուլի նպատակն է, որպեսզի մասնակիցները հետագայում կարողանան հանդես գալ որպես դասվանդող` նախ ներքին լսարանի, իսկ շարունակական կրթության դպրոցի բացումից հետո նաև հանրապետության այլ առողջապահական հաստատությունների միջին բուժանձնակազմի, ինչպես նաև նորավարտ մասնագետների առջև: Երեք օր շարունակ ապագա 7 կրթողներ ստանում էին տեսական գիտելիքներ և ներկայացնում իրենց առաջին դասախոսությունները:
«Սեմռա Պլյուս» հիմնադրամը հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1992թ-ին` Ժան-Պիեռ Բեռնարի ջանքերով, Հայաստանի 1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո: Հիմնադրամն իր ստեղծման օրվանից աջակցություն է ցուցաբերում «Արաբկիր» ԲՀ-ի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ ի շահ բժշկական օգնության կարիք ունեցեղ հայ երեխաների: Հիմնադրամը բժշկական համալիրին օգնում է անհրաժեշտ բժշկական միջոցներ ապահովելով, մասնագիտական վերապատրաստումներով ու մասնագիտական փորձի փոխանակմամբ: Համագործակցության արդյունքում Հայաստանում մինչ օրս իրականացվել է 35 առողջապահական ծրագիր՝ ուղղված երեխաների առողջության պահպանմանը, հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը, բժշկագիտության նոր ճյուղերի զարգացմանը:
2006թ-ից առանձնակի ուշադրության են արժանացել բուժքույրական գործի զարգացման ծրագրերը` նպատակ ունենալով ուժեղացնել բուժքրոջ պատասխանատվությունն ու ինքնուրույնությունը: Բուժքույրերի շարունակական կրթության ծրագիրն այսօր արդեն անցել է տեղում դասավանդողներ պատրաստելու փուլին: Հենց այս գաղափարից էլ ծնվել է հաջորդը` ստեղծել շարունակական կրթության կենտրոն` նպաստելով ոչ միայն մեր համալիրի, այլև այլ բժշկական կենտրոնների և նոր ավարտած բուժքույրերի մասնագիտական զարգացմանը:

Հայաստանի Հանրապետություն 30
21 սեպտեմբեր 21
Մենք պատասխանատու ենք մեր երեխաների առողջության, այդպիսով և ազատության համար, ինչի լավագույն գրավականը մեր անկախ պետությունն է:

Առաջին անգամ Հայաստանում «Արաբկիր» ԲՀ-ի թիմը Վադա թեստ է կատարել
13 սեպտեմբեր 21
«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարևոր հետազոտություն` Վադա թեստ /Wada test/:
Թեստի նպատակը դոմինանտ կիսագունդը որոշելն է, ինչն անհրաժեշտ է վիրահատության ժամանակ խոսքի, հիշողության և շարժողական կենտրոնները չվնասելու համար: Հետազոտությունն իրականացնում է նյարդավիրաբույժների, նյարդաբանների, անեսթեզիոլոգների, ԷԷԳ-տեխնիկների և զարգացման գնահատողների /մանկաբույժների/ թիմը: Թեստի առաջին կատարումն «Արաբկիրում» ղեկավարել են նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը, անեսթեզիոլոգներ Աղավնի Համբարձումյանն ու Վահե Խառատյանը, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը, ԷԷԳ-տեխնիկ Թամարա Արասխանյանը, զարգացման մանկաբույժ Իրինա Թովմասյանը:
Պացիենտը 11 տարեկան է, կառուցվածքային ֆոկալ էպիլեպսիա ախտորոշումով, էպիլեպտիկ ցնցումներ է ունենում ամենօրյա հաճախականությամբ: Թեստն իրականացվել է միջազգային ուղեցույցներով հաստատված անեսթետիկ նյութով, նյարդաբանական և զարգացման գնահատման ընդունված չափորոշիչներով:
Հետազոտության սկզբում կատարվել է գլխուղեղի անգիոգրաֆիա` գլխուղեղի անոթային ծառի հնարավոր առանձնահատկությունները որոշելու նպատակով: Գործողության հիմնական փուլն սկսվել է ներքին քներակի մեջ անեսթետիկ նյութի ներարկումով, որ կատարում են նյարդավիրաբույժները: Բուն թեստավորումն սկսվել է ներարկման պահից հինգ րոպեների ընթացքում: Վադա թեստի ամբողջ ընթացքում իրականացվել է ԷԷԳ մոնիտորինգ, ինչը թույլ է տալիս որոշել թեստավորման սկիզբն ու ավարտը:

ՊՇՌ «Ճանապարհորդություն» փաթեթ` 24 000 դրամով
24 օգոստոս 21
Տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» ԲՀ-ի լաբորատոր ծառայության COVID-19-ի փաթեթը համալրվել է «Ճանապարհորդություն» առաջարկով, որն ընդգրկում է մեկնումից առաջ բժշկական համալիրի լաբորատորիայում և վերադարձից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հանձնվող ՊՇՌ թեստերը` ընդհանուր 24.000 դրամ արժեքով:
Ուշադրություն, օդանավակայանի ժամանման սրահում Ձեր ընտրությամբ այլ լաբորատորիայում նմուշառվելու դեպքում գումարի վերադարձ չի նախատեսվում:
Մանրամասնությունների համար կարող եք զանգահարել 015 400 300 և ներքին` 11 36: