Անդրանիկը «Արաբկիր» բժշկական համալիրի պացիենտներից է։ Տասնամյակներ առաջ Արա Բաբլոյանը վիրահատում է փոքրիկ տղային և խաղալիք նվիրում։
30 տարի անց Անդրանիկի առողջության պատասխանատվությունը իր վրա է վերցնում Սերգեյ Բաբլոյանը և կատարում երիկամի փոխպատվաստում։
Հետվիրահատական հերթական այցերից մեկի ժամանակ Անդրանիկը, ի նշան երախտագիտության իր կյանքը փրկած հայր և որդի Բաբլոյաններին, իր հետ «Արաբկիր» բժշկական համալիր է բերում այն խաղալիքը, որը իրեն նվիրել էր Արա Բաբլոյանը 1991 թվականին։
Սերունդների համագործակցությունը մի կարևոր նպատակ ունի՝ կերտելու առողջ հասարակություն և շարունակելու լինել առողջության վստահելի գործընկեր։
«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ