Գլխավոր
Նորություններ
Լսողական սարքեր պատերազմի մասնակիցներին

Լսողական սարքեր պատերազմի մասնակիցներին

Մեկնարկեց «Արաբկիր» բժշկական համալիրի և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջոցով Լոս Անջելեսի «Հայաստան. լսողության աջակցություն ծրագրի» (հիմնադիր Կավուկչյան ընտանիք) և հայ համայնքի բարերարների աջակցությամբ 2020թ-ի արցախյան պատերազմի մասնակիցներին լսողական սարքեր տրամադրելու գործընթացը: Հոկտեմբերի 1-ից 4-ը պատերազմի այն մասնակիցները, որոնց մոտ ի հայ են եկել լսողական խնդիրներ, կարող են այցելել Մամիկոնյան 17, «Աննաբելլա» հյուրանոցի շենք, որտեղ կազմակերպվում

են լսողական սարքերի ընտրության, հարմարեցման և տեղադրման բոլոր փուլերը:

 

Այսօր ծրագրի թիմը հյուրընկալեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանին:

Տիկին Ստեփանյանը հավաստիացրեց, որ բարեգործական, հասարակական կազմակերպությունների ու անհատների

նման նախաձեռնություններն, իրապես, մեծ օգնություն են ինչպես հենց շահառուներին, այնպես էլ պետությանը:

 

Ծրագիրն սկսվել է շահառուների տվյալների հավաքագրմամբ: Այն իրականացվել է պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, բժշկական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության միջոցով: Հավաքագրված 250 անձից հետազոտվել են մոտ 170-ը, որոնցից 130-ին այս փուլում կտրամադրվեն լսողական սարքեր: Ամերիկահայ բարերարները պատրաստակամություն են հայտնել աջակցել պատերազմի ավելի մեծ թվով մասնակիցների, և շահառուների գրանցման գործընթացը դեռ շարունակվում է:

 

Տրամադրվում են նորագույն տեխնոլոգիայի թվային լսողական սարքեր, որոնք ի վիճակի են փոխհատուցել լսողության խոր կորուստն անգամ: Սարքերի համակարգչային հարմարեցումից հետո շահառուները ստանալու են նաև հետխնամքի անվճար ծառայություններ` անսարքությունների շտկման և հնարավոր այլ խնդիրների լուծման համար: Սարքերն աշխատում են վերալիցքավորվող մարտկոցներով:

Վերջին նորություններ
Սիմպոզիում՝ Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացում թեմայով
28 մայիս
«Ավելի քան 10 տարի «Արաբկիր» բժշկական համալիրի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տվել Հայաստանում զարգացնելու մանկական ալերգոլոգիան և իմունոլոգիան»,- այսօր «Արաբկիր» բժշկական համալիրում կայացած «Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացում» խորագիրը կրող սիմպոզիումի ժամանակ նշել է շվեյցարացի պրոֆեսոր Ֆիլիպ Այգենմանը։ Այն նվիրված էր Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացմանը, ալերգեն սպեցիֆիկ իմունաթերապիայի նորություններին, անաֆիլաքսիայի ժամանակին ճանաչմանն ու վարմանը, ինչպես նաև անգիոայտուցի տարբերակիչ ախտորոշմանը։  Սիմպոզիումին ներկա էր նաև շվեյցարացի պրոֆեսոր Ֆիլիպ Այգենմանը, ով ներկայացրեց նաև անաֆիլաքսիայի վարման նորարարական մոտեցումները։  «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ջերմորեն շնորհավորում ենք՝ մաղթելով նորանոր հաջողություններ
27 մայիս
«Արաբկիր» բժշկական համալիրի գլխավոր հաշվապահ Սուսաննա Գևորգյանը Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից ստացել է փորձագետ հաշվապահի որակավորում։Սիրելի՛ գործընկեր,ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ։ Մաղթում ենք շարունակական հաջողություններ, մասնագիտական նոր ձեռքբերումներ և բեղմնավոր գործունեություն։ Թող այս կարևոր ձեռքբերումը դառնա նոր հաջողությունների և նվաճումների սկիզբ։Հարգանքով՝ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Արաբկիր» բժշկական համալիրում այսօր հյուրընկալվել էին Մեծ Բրիտանիայի մաշկաբանների ասոցիացիայի անդամները
25 մայիս
«Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց բուժհաստատության գործունեությունը, զարգացման ուղին և միջազգային համագործակցության կարևորությունը։ Հյուրերը շրջեցին բժշկական կենտրոնում, ծանոթացան բաժանմունքների աշխատանքին, մաշկաբանական ծառայության հնարավորություններին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնագիտական համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Մանկական մաշկաբանության ապագան
25 մայիս
Մաշկային խնդիրներ ունեցող մարդկանց աջակցելու, մասնագիտական փորձի փոխանակման և միջազգային գործընկերային կապերի ամրապնդման նպատակով Հայաստան էին ժամանել մաշկաբաններ աշխարհի տարբեր երկրներից։Մանկական մաշկաբանության միջազգային գիտաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել ոլորտի առաջատար մասնագետներին՝ ստեղծելով գիտելիքի, փորձի փոխանակման կարևոր հարթակ։ Գիտաժողովին ելույթ ունեցան հայ, բրիտանացի մաշկաբանները, ինչպես նաև ֆրանսահայ մաշկաբան-գենետիկ պրոֆեսոր Ալան Հովնանյանը։ «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանական ծառայության ղեկավար Արմինե Ադիլխանյանի զեկուցումը նվիրված էր երեխաների շրջանում հանդիպող բշտային հիվանդություններին, դրանց ախտորոշման և վարման սկզբունքներին։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել աուտոիմուն և ժառանգական բշտախտներին։ Գիտաժողովը նպաստելու է առավել արդյունավետ, ժամանակակից բուժօգնության կազմակերպմանը։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Կայացավ պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան 4-րդ կլինիկական նյարդաբանության գիտաժողովը
22 մայիս
Աշխարհի տարբեր երկրներից նյարդաբանության, նեյրովիրաբուժության, անեսթեզիոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտների առաջատար մասնագետները հավաքվել էին Հայաստանում՝ քննարկելու էպիլեպսիայի ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները։Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան 4-րդ կլինիկական նյարդաբանության գիտաժողովն անցկացվեց բազմամոդալ կրթական ձևաչափով՝ համադրելով տեսական գիտելիքը, կլինիկական փորձը և տեսանյութերի վրա հիմնված ուսուցումը։ «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը ներկայացրեց ԷԷԳ-ի դերը էպիլեպսիայի ախտորոշման գործընթացում՝ ընդգծելով ժամանակակից հետազոտական մեթոդների կարևորությունը հիվանդության վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման կազմակերպման հարցում։  Գիտաժողովը կարևոր հարթակ դարձավ մասնագիտական համագործակցության ամրապնդման համար։  «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Գիտական սիմպոզիում
21 մայիս
Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացում․ Ալերգեն սպեցիֆիկ իմունաթերապիա, անաֆիլաքսիայի և անգիոայտուցի տարբերակիչ ախտորոշում Հարգելի՛ գործընկերներ, սիրով հրավիրում ենք մասնակցելու գիտական սիմպոզիումի, որը նվիրված է Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացմանը, ալերգեն սպեցիֆիկ իմունաթերապիայի նորություններին, անաֆիլաքսիայի ժամանակին ճանաչմանն ու վարմանը, ինչպես նաև անգիոայտուցի տարբերակիչ ախտորոշմանը։ Միջոցառումը կազմակերպվում է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի Մանկական շնչառական բժշկության և ալերգոլոգիա/իմունոլոգիայի սեկցիայի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ համանուն ծառայության կողմից։ Սիմպոզիումի շրջանակում տեղի կունենա նաև կարևոր մասնագիտական հայտարարություն՝ Մոլեկուլային ալերգոլոգիայի ասոցիացիայի միացումը Շնչառական կոալիցիային, ինչը նոր հնարավորություն է ստեղծում Հայաստանում ալերգոլոգիայի, իմունոլոգիայի և շնչառական բժշկության ոլորտների համագործակցության համար։ Բանախոսներ՝Պրոֆ. Ֆիլիպ Այգենման, Պրոֆ. Սերգեյ Սարգսյան, Դր. Սոնա Հարությունյան, Պրոֆ. Մարինե Պետրոսյան, Դր. Սևան Իրիցյան, Դր. Աստղիկ Բաղդասարյան, Դր. Արմինե Հակոբյան։ Թիրախային լսարան՝ Ալերգոլոգներ և կլինիկանան իմունոլոգներ, մանկական ալերգոլոգներ և կլինիկանան իմունոլոգներ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, թոքաբաններ, մանկական թոքաբաններ, քիթ-կոկորդ-ականջաբաններ, մանկական քիթ-կոկորդ-ականջաբաններ, անեսթեզիոլոգներ և ինտենսիվ թերապիայի մասնագետներ, մանկական անեսթեզիոլոգներ ու ինտենսիվ թերապիայի մասնագետներ, մաշկասեռավարակաբան, մանկական մաշկասեռավարակաբան, անհետաձգելի օգնության բժիշկներ, մանկական անհետաձգելի օգնության բժիշկներ, լաբորատոր բժիշկներ։ 28․05․2026  9:30-16:30 «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կոնֆերանս դահլիճ  Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին քննարկելու Հայաստանում ալերգոլոգիական օգնության ժամանակակից, անվտանգ և համակարգված զարգացման ուղիները