«Արաբկիր» բժշկական համալիրի ուրոլոգիայի ծառայությունը հատուկ ուղղվածություն է զարգացրել միզուկի վնասվածքների և արատների շտկման նպատակով:
Այս օրերին «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմի հրավերով Հայաստան է ժամանել ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի բժշկության դպրոցի ուրոլոգիայի բաժանմունքի վիրաբույժ Հանթեր Բ. Վեսելսը:
Այս օրերին «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմի հրավերով Հայաստան է ժամանել ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի բժշկության դպրոցի ուրոլոգիայի բաժանմունքի վիրաբույժ Հանթեր Բ. Վեսելսը:
Միզուկի վնասվածքի պատճառով եղած բարդությունները շտկելու նպատակով պրոֆեսորի մասնակցությամբ կիրականացվեն վիրահատություններ:
Համագործակցության շրջանակում վիրահատվելու հնարավորություն կունենան ինչպես վերոնշյալ խնդիրը ունեցող երեխաները, այնպես էլ մեծահասակները` անկախ նրանից, թե նախորդող վիրահատությունը երբ կամ որտեղ է իրականացվել: Վիրահատություններին ներկա կլինեն ոչ միայն «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները, այլև բոլոր այն բժիշկները, որոնք նախկինում զբաղվել են տվյալ պացիենտների բուժման գործընթացով:
ԼԻՑԵՆԶԻԱ` Կ-ԲՕ-000455, տրված 26.05.2025թ. Գովազդի թույլտվություն N ԲՄԳ-00055 Տրվ. 29.09.2025