Արթուրն ու Ալենը «Արաբկիր» բժշկական համալիր են եկել հետազոտվելու, ինչը սովորաբար սկսվում է լաբորատորիայից: Տղաներն, իհարկե, ուժեղ են և այնքան էլ չեն վախենում «մեղվի խայթոցից», բայց մեր գործընկեր 10X Immersive ընկերությունն այս գործընթացն ավելի ժամանցային է դարձրել նրանց և մյուս բոլոր փոքրիկների համար:
Վիրտուալ իրականության ակնոցներով երեխաներն ուղիղ մուլտֆիլմի կենտրոնում են հայտնվում, դառնում, օրինակ, նավապետ, որ պաշտպանում է նավը հարձակվողներից, կամ մեկ այլ հերոս, որ պիտի օգնի կենդանիներին: Եվ հենց այդ րոպեներին էլ մեր հմուտ բուժքույրերը կատարում են միջամտությունը` առանց որևէ անհանգստություն կամ ցավ պատճառելու երեխաներին:
Հոգեբաններն ասում են, որ սա լավ միջոց է երեխաների ուշադրությունն այդ պահին շեղելու և միջամտությունն արագ ու առանց սթրեսի իրականացնելու համար: Որոշ հետազոտությունների համաձայն վիրտուալ իրականության ակնոցի միջոցով հնարավոր է ցավի շեմն իջեցնել միչև 35%, ինչն առաջին հերթին երեխաներին, նրանց ծնողներին է օգնում, հետո, իհարկե, նաև մասնագետներին: Ամեն օր փոքրիկների հետ լաբորատորիայում աշխատող մեր բուժքույրերն ասում են` ինչ այստեղ են ակնոցները, քչացել է լացը, ամեն մարդ իր գործով է զբաղվում, իրենք իրենց մուլտն են նայում, մենք էլ մեր նմուշներն ենք վերցնում:
Արթուրն ու Ալենն էլ խոստովանում են, որ ոչինչ չեն զգացել: Ալենն ասում է` ես լսել էի, որ կան նման ակնոցներ, բայց երբեք չէի կրել: Շատ հավես էր, ափսոս կարճ տևեց:
Շնորհակալություն, 10X Immersive-ի թիմ:
Առողջության մասին
Վիրտուալ իրականության ակնոցով` առանց ցավի19 մայիս 23
Վերջին նորություններ
Ամանորի հեքիաթը լիարժեք չէր լինի առանց այս ժպիտների
02 հունվար
Հունվարի 1-ին հեռավոր Լապլանդիայից «Արաբկիր» բժշկական համալիր էր ժամանել Ձմեռ պապիկը՝ լի պարկով և անակնկալ նվերներով։ Ամենուր հեքիաթային մթնոլորտ էր տիրում։
Փոքրիկներն այս պահի մասին հաստատ երազել էին։ Ձմեռ պապիկի հետ այս հանդիպումը նրանք կպահեն իրենց ամենավառ հիշողություններում…
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...
30 դեկտեմբեր 25
Հարգելի՛ գործընկերներ, բուժառունե՛ր և սիրելի՛ հայրենակիցներ, ավարտվում է 2025 թվականը: Տարի, որը «Արաբկիր» բժշկական համալիրի համար նշանավորվեց մասնագիտական հերթական ձեռքբերումներով և կարևոր հաջողություններով։Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորում ենք բոլորիս՝ մաղթելով առողջություն, կայունություն և նոր հաջողություններ։ Թող 2026 թվականը դառնա նոր հնարավորությունների, շարունակական զարգացման և առաջընթացի տարի։
Մաղթում ենք, որ յուրաքանչյուրի ընտանիքում տիրեն սերը, հոգատարությունն ու համերաշխությունը, իսկ մեր հայրենիքում՝ անվտանգությունն ու կայուն զարգացումը։ Եղե՛ք քաջառողջ, բայց նաև իմացե՛ք առողջական այս կամ այն մարտահրավերը հաղթահարելի է. չէ՞ որ Հիպոկրատի երդվյալները օր ու գիշեր աշխատում են, որ դուք և ձեր երեխաները լինեն ապահով ձեռքերում:
Հիշե՛ք «Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջության վստահելի գործընկերն է ` երեկ, այսօր և ընդմիշտ:
Տարին ամփոփում ենք վերհիշելով ու ներկայացնելով ուշագրավ դեպքերը
29 դեկտեմբեր 25
Ձևավորված ավանդույթի համաձայն` այս տարի ևս «Արաբկիր» բժշկական համալիրի Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն, բժիշկներին մեկ հարկի տակ էր հավաքել. Ներկայացվելու էին տարվա ուշագրավ դեպքերը:
Տարին ամփոփելու այս սովորույթը ձևավորվել է տարիներ առաջ և տվել հնարավորություն կոլեգաներին ներկայացնել սեփական փորձառության եզակի պաթոլոգիները, բուժման մեթոդները, պատասխանել գործընկերներին հուզող հարցերին:
Ներկայացված դեպքերը փաստում են, որ բժշկությունը միայն գիտելիք չէ, այլև հմտություն է, հոգատարություն, թիմային ոգի և անմնացորդ նվիրում։ Եվ հենց այս արժեքների շնորհիվ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ շարունակում է մնալ, որպես ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ:
«Արաբկիր» ԲՀ֊ն միակն է, որտեղ համապարփակ ծառայություններ են մատուցվում երիկամային խնդիրներ ունեցող մարդկանց համար
25 դեկտեմբեր 25
168.am-ի տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի մեծահասակների երիկամաբանության ծառայության բժիշկ Նանե Ալեքսանյանը պատասխանել է երիկամային մի շարք խնդիրների, դրանց կանխարգելման և բուժման մեթոդներին վերաբերող հարցերին։Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ֊ն միակն է, որտեղ համապարփակ ծառայություններ են մատուցվում երիկամային խնդիրներ (ախտորոշիչ, բուժական, երիկամ փոխարինող թերապիա՝ ծրագրային հեմոդիալիզ և երիկամի փոխպատվաստում) ունեցող մարդկանց համար: Բժիշկ Ալեքսանյանը խոսել է նաև այդ մասին։
«ԱՐԱԲԿԻՐ» ԲՀ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Սպինալ մկանային ատրոֆիա. Բիայնա Սուխուդյան
19 դեկտեմբեր 25
Ի՞նչ է սպինալ մկանային ատրոֆիան, ինչպե՞ս է ախտորոշվում այս հիվանդությունը, ֆիզիոլոգիական ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: «Առողջ փոդքաստի» տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը պատասխանել է սպինալ մկանային ատրոֆիային վերաբերող այս և այլ հարցերի:
Կարևոր ձեռքբերում
18 դեկտեմբեր 25
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացված մանկական համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունների պրոտոկոլների պարամետրերի վերլուծության արդյունքում մեր ներկայացրած տվյալները МАГАТЭ-ի կողմից ճանաչվել են լավագույններից մեկը։ Սա հիմք է հանդիսացել միջազգային հեղինակավոր ամսագրում գիտական հոդվածի հրապարակման համար, որի համահեղինակ է «Արաբկիր» ԲՀ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը: