Արթուրն ու Ալենը «Արաբկիր» բժշկական համալիր են եկել հետազոտվելու, ինչը սովորաբար սկսվում է լաբորատորիայից: Տղաներն, իհարկե, ուժեղ են և այնքան էլ չեն վախենում «մեղվի խայթոցից», բայց մեր գործընկեր 10X Immersive ընկերությունն այս գործընթացն ավելի ժամանցային է դարձրել նրանց և մյուս բոլոր փոքրիկների համար:
Վիրտուալ իրականության ակնոցներով երեխաներն ուղիղ մուլտֆիլմի կենտրոնում են հայտնվում, դառնում, օրինակ, նավապետ, որ պաշտպանում է նավը հարձակվողներից, կամ մեկ այլ հերոս, որ պիտի օգնի կենդանիներին: Եվ հենց այդ րոպեներին էլ մեր հմուտ բուժքույրերը կատարում են միջամտությունը` առանց որևէ անհանգստություն կամ ցավ պատճառելու երեխաներին:
Հոգեբաններն ասում են, որ սա լավ միջոց է երեխաների ուշադրությունն այդ պահին շեղելու և միջամտությունն արագ ու առանց սթրեսի իրականացնելու համար: Որոշ հետազոտությունների համաձայն վիրտուալ իրականության ակնոցի միջոցով հնարավոր է ցավի շեմն իջեցնել միչև 35%, ինչն առաջին հերթին երեխաներին, նրանց ծնողներին է օգնում, հետո, իհարկե, նաև մասնագետներին: Ամեն օր փոքրիկների հետ լաբորատորիայում աշխատող մեր բուժքույրերն ասում են` ինչ այստեղ են ակնոցները, քչացել է լացը, ամեն մարդ իր գործով է զբաղվում, իրենք իրենց մուլտն են նայում, մենք էլ մեր նմուշներն ենք վերցնում:
Արթուրն ու Ալենն էլ խոստովանում են, որ ոչինչ չեն զգացել: Ալենն ասում է` ես լսել էի, որ կան նման ակնոցներ, բայց երբեք չէի կրել: Շատ հավես էր, ափսոս կարճ տևեց:
Շնորհակալություն, 10X Immersive-ի թիմ:
Առողջության մասին
Վիրտուալ իրականության ակնոցով` առանց ցավի19 մայիս 23
Վերջին նորություններ
Տարին ամփոփում ենք վերհիշելով ու ներկայացնելով ուշագրավ դեպքերը
29 դեկտեմբեր 25
Ձևավորված ավանդույթի համաձայն` այս տարի ևս «Արաբկիր» բժշկական համալիրի Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն, բժիշկներին մեկ հարկի տակ էր հավաքել. Ներկայացվելու էին տարվա ուշագրավ դեպքերը:
Տարին ամփոփելու այս սովորույթը ձևավորվել է տարիներ առաջ և տվել հնարավորություն կոլեգաներին ներկայացնել սեփական փորձառության եզակի պաթոլոգիները, բուժման մեթոդները, պատասխանել գործընկերներին հուզող հարցերին:
Ներկայացված դեպքերը փաստում են, որ բժշկությունը միայն գիտելիք չէ, այլև հմտություն է, հոգատարություն, թիմային ոգի և անմնացորդ նվիրում։ Եվ հենց այս արժեքների շնորհիվ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ շարունակում է մնալ, որպես ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ:
Սպինալ մկանային ատրոֆիա. Բիայնա Սուխուդյան
19 դեկտեմբեր 25
Ի՞նչ է սպինալ մկանային ատրոֆիան, ինչպե՞ս է ախտորոշվում այս հիվանդությունը, ֆիզիոլոգիական ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: «Առողջ փոդքաստի» տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը պատասխանել է սպինալ մկանային ատրոֆիային վերաբերող այս և այլ հարցերի:
Կարևոր ձեռքբերում
18 դեկտեմբեր 25
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացված մանկական համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունների պրոտոկոլների պարամետրերի վերլուծության արդյունքում մեր ներկայացրած տվյալները МАГАТЭ-ի կողմից ճանաչվել են լավագույններից մեկը։ Սա հիմք է հանդիսացել միջազգային հեղինակավոր ամսագրում գիտական հոդվածի հրապարակման համար, որի համահեղինակ է «Արաբկիր» ԲՀ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը:
Որո՞նք են մանկաբուժության մեջ հաճախ հանդիպող ալերգենները
10 դեկտեմբեր 25
«Եղիր առողջ» հաղորդաշարի հյուրը «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Մերի Մարանդյանն է։
Իրավիճակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ է
09 դեկտեմբեր 25
Յուրաքանչյուր վիրուս կարող է առաջացնել բարդություններ: «Արաբկիր» ԲՀ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել և բարդություններից խուսափելու համար ախտանշանները նկատելու դեպքում դիմել մասնագետներին:
Ի՞նչ է ալերգիան, և ի՞նչ է իրենից ներկայացնում ալերգենը
08 դեկտեմբեր 25
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում ալերգիաների վերաբերյալ հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։