Գլխավոր
Նորություններ
Առողջության մասին

Ցելիակիա
16 մայիս
Մայիսի 16-ը Ցելիակիայի մասին իրազեկման համաշխարհային օրն է
Ցելիակիան առաջ է գալիս որպես հացահատիկների գլյուտեն սպիտակուցի` բարակ աղիքներում ներծծման խանգարումների հետևանք: Կարող է լինել բնածին և ձեռբքերովի, արտահայտվում է հիմնականում փորկապությամբ, փորլուծությամբ, փքվածությամբ, երեխաների դեպքում` աճի խանգարումներով:
Ցելիակիան «Արաբկիր» բժշկական համալիրի գաստրոէնտերոլոգիական ծառայության ուշադրության կենտրոնում է, դիսպասներ հսկողությունում ցելիակիա ունեցող 100-ից ավելի երեխա կա: Հենց այս պահին էլ ծառայության մասնագետները մասնակցում են Մանկական գաստրոէնտերոլոգիական, հեպատոլոգիական և նուտրիցիոլոգիական Եվրոպական Միության` ESPAGHAN-ի 57-րդ համաժղովին, որտեղ ներկայացվում են թեմաներ նաև ցելիակիայի մասին:
Լսեք մանրամասներ, ճանաչեք ցելիակիան` «Արաբկիր» բժշկական համալիրի գաստրոէնտերոլոգ Սիրանուշ Փաշինյանի ներկայացմամբ: Բժշկուհին պատասխանել է Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին:

Եղիր առողջ. օրգանների փոխպատվաստում
13 մայիս
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարը հյուրընկալել էր պրոֆեսոր Արա Բաբլոյանին: Թեման` օրգանների փոխպատվաստում:
Վահե Տեր-Մինասյանի հարցերն ու Արա Բաբլոյանի պատասխանները հետաքրքիր են, օգտակար, իսկ փոքրիկ Տիգրանի պատմությունը` հուզող և միաժամանակ ոգևորող:
Բժշկագիտությունն ու արժանավոր բժիշկները կյանքեր են պարգևում:

Շնորհավորում ենք, սիրելի բուժքույրեր
12 մայիս
Բժշկական ցանկացած թիմի անփոխարիների օղակներից մեկը բուժքույրական օղակն է: Բուժքույրերն են հաճախ բժիշկների ձեռքուոտքը, աչքուականջը: Նրանց գործն ու նվիրումն անգնահատելի են:
Շնորհավորում ենք մեր սիրելի բուժքույրերին ու նրանց բոլոր գործընկերներին, մաղթում առողջություն, խաղաղ պայմաններում աշխատելու հնարավորություն:
Երջանիկ եղեք, սիրելիներ, ձեր անձնական, ընկերական, աշխատանքային կյանքում: Ժպտացեք ու պարգևեք ժպիտներ` շարունակելով ջերմացնել ձեր փոքր ու մեծ պացիենտների հոգիները:

Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոն
12 մայիս
Բուժքույրերի օրվա առիթով՝ «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» ծրագրերի մասին:
«Արաբկիր» բժշկական համալիրի բուժքույրերի պրոֆեսիոնալ թիմը, որն, ի դեպ, ամենամեծերից է հանրապետության մասշտաբով, մշտապես վերապարտաստվում, նաև վերապատրաստում է գործընկերներին՝ հավատարիմ մնալով շարունակական մասնագիտական զարգացման գաղափարախոսությանը: Բժշկական գործի մեջ դա չքննարկվող անհրաժեշտություն է:
Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» անդրադարձը:

«Լուրերի» անդրադարձը Ասթմայի համաշխարհային օրվան
06 մայիս
Ասթմայի համաշխարհային օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» նկարահանող խումբը: Լրագրողի հարցերին պատասխանել է շնչառական բժշկության, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը:
«Արաբկիրն» ասթմա ունեցող երեխաների կողքին է ծառայության բոլոր հնարավորություններով՝ ախտորոշում, բուժում և դիսպանսեր վերահսկողություն: Կարևոր է, որ ծնողներն ուշադիր լինեն և ախտանշանների դեպքում ժամանակին դիմեն մասնագետներին: Դեղերի տրամադրման հարցում մեզ աջակցում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ը:
Շնորհակալ ենք

Ասթմայի համաշխարհային օր
06 մայիս
Մայիսի առաջին երեքշաբթին է` Ասթմայի համաշխարհային օրը:
Այս տարվա կարգախոսը` «Դարձնել ինհալացիոն բուժումը հասանելի բոլորին»:
«Արաբկիր» բժշկական համալիրն ու Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը միանում են օրվա ջատագովությանը` ներկայացնելով Առողջապահության նախարարության հետ իրականացվող ծրագիրը: Նպատակը նույնն է` քարտեզագրել ասթման Հայաստանում և ապակենտրոնացնել դրա վարումը` մոտեցնելով ծառայությունները պացիենտներին և հասանելի դարձնելով ասթմայի բուժման համար անհրաժեշտ դեղերը դրա կարիքն ունեցող բոլոր երեխաներին:
Մանրամասներն այս հոլովակում ներկայացնում է «Արաբկիր» ԲՀ-ի Շնչառական բժշկության, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը:

Բարի տարեդարձ
05 մայիս
Սիրելի Արա Սայենի,
շնորհավորում ենք ծննդյան օրվա առիթով, մաղթում առողջություն և անհամար հաջողություններ` հանուն մեր երեխաների Ձեր առաքելությունը շարունակելու, նորանոր ծրագրեր կյանքի կոչելու և Հայաստանի առողջապահությունը շարունակաբար հարստացնելու համար:
Ձեր փորձն ու գործուն աջակցությունը, հավատացեք, անգնահատելի արժեք են երիտասարդ բժիշկների համար, Ձեր օրինակը` ոգեշնչող և առաջ մղող ուժ: Շնորհակալ ենք: Բարի տարեդարձ

Միացեք մեր ինստագրամին
25 ապրիլ
Սիրելիներ, «Արաբկիր» բժշկական համալիրի գործունեությանը կարող եք հետևել նաև Instagram-ում.
https://www.instagram.com/arabkir_mc/
Միացեք և բաց մի թողեք պրոֆեսիոնալների օգնությամբ առողջության մասին տեղեկացված լինելու հնարավորությունը

Փոխպատվաստված լյարդով Նարեկը 1 տարեկան է
21 ապրիլ
Սիրելիներ, ճանաչեցի ՞ք,
5 օրականից «Արաբկիրի» հետ կապված մեր ամենաառանձնահատուկ փոքրիկներից մեկն է` Նարեկը Գորիսից: Նրա լյարդի փոխպատվաստման համար ձեզանից շատերը նվիրատվություն են արել` միանալով Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին և լրացնելով պետության հատկացրած գումարը:
6 ամսականից Նարեկն ապրում է հայրիկի անգին նվեր-լյարդով` լինելով մեր թիմի և Մինսկի մեր գործընկերների ուշադրության ու հոգածության մշտական կենտրոնում:
Այսօր Նարեկը դարձավ 1 տարեկան և ահա այսպիսի ուրախ ողջույն է ուղարկում բոլորիդ Շնորհավոր, սիրելի Նարեկ և ծնողներ: Շնորհակալություն, սիրելի բժիշկներ, թիմ, մարդիկ, որ սատարել եք Նարեկին և ընտանիքին: Բոլորի միասնական ջանքերն են տալիս ամենացանկալի պտուղները
#ArabkirMC #ГУМНПЦ #HFC

Փնտրում ենք սանիտարներ
21 ապրիլ
«Արաբկիր» բժշկական համալիրին շտապ անհրաժեշտ են սանիտարներ/մաքրուհիներ:
Պահանջվող հմտություններ.
արագաշարժություն,
մաքրասիրություն,
պարտաճանաչություն:
Պարտականություններ.
իրականացնել հատկացված տարածքի մաքրման աշխատանքերը,
պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները:
Գրաֆիկը` հնգօրյա, ցերեկային:
Դիմելու համար խնդրում ենք զանգել 015 400 300 և ներքին` 11 75 կամ գալ «Արաբկիր» բժշկական համալիր` Մամիկոնյանց 30, կենտրոնական մասնաշենք, մարդկային ռեսուրսների կառավարման ծառայություն։

Շնորհավոր Սուրբ Զատիկ
20 ապրիլ
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի

Նորածնային սկրինինգ. ադրենոգենիտալ համախտանիշ
19 ապրիլ
Տարիներ շարունակ` սկսած 2005թ-ից, «Արաբկիր» բժշկական համալիրը փորձարկել, ապա պետության հաստատմանն է ներկայացրել նորածնային սկրինինգի տարբեր ծրագրեր` բնածին հիպոթիրեոզ, լսողություն, ֆենիլկետոնուրիա, կոնքազդրային հոդի դիսպլազիա: Անցած տարվանից այս շարքին ավելացել է նաև ադրենոգենիտալ համախտանիշը, որը նույնպես, ինչպես նախորդները, հաջողությամբ ներդրվել է ամբողջ հանրապետության տարածքում: Նպատակը` կյանքի առաջին օրերին, հենց ծննդատանը հետազոտել երեխաներին, վաղ հայտնաբերել խնդիրներն ու կատարել վաղ միջամտություններ` կանխարգելելով այդ խնդիրների բարդություններն ու հաշմանդամությունը: Հանրային հեռուստաընկերության «Լուրերն» անդրադարձել է այս կարևոր թեմային:
#նորածնայինսկրինինգ #ադրենոգենիտալհամախտանիշ
#ԱՆ #ԱրաբկիրԲՀԵԴԱԻ

Արաբկիր-Սթոնի Բրուք. սիմպոզիում
18 ապրիլ
Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» անդրադարձը «Արաբկիր» բժշկական համալիրի և Նյու Յորքի «Սթոնի Բրուք» հիվանդանոցի համագործակցությանն ու այդ շրջանակում կազմակերպված սիմպոզիումին:
#ArabkirMC #StonyBrook

Հրավիրում ենք աշխատանքի բուժքույրերի
18 ապրիլ
«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում մշտական հիմունքներով, հերթափոխային և ցերեկային աշխատանքային գրաֆիկով բուժքույրերի:
Պարտականություններ.
կատարել բուժող բժիշկների նշանակումները` ճշգրիտ, լիարժեք, որակով և ժամանակին,
ժամանակին կազմակերպել լաբորատոր/գործիքային հետազոտությունները և հետևել դրանց արդյունքների ստացմանը,
իրականացնել պացիենտների բուժական խնամք, բուժական-ախտորոշիչ և կանխարգելիչ միջամտություններ` ըստ բժշկի նշանակման:
Պահանջներ.
միջին մասնագիտական կրթություն,
մարդասիրություն, ընկերասիրություն, սովորելու պատրաստակամություն,
բազային և շարունակական մասնագիտական զարգացման վերաբերյալ փաստաթղթեր:
Առավելություններ.
ժամանակակից սարքավորումներով, բարձրորակ նյութերով և պարագաներով աշխատելու հնարավորություն,
բժիշկների պրոֆեսիոնալ թիմում աշխատելու անգնահատելի փորձ, կանոնավոր մասնագիտական զարգացում:
Փորձաշրջան.
մինչ մեր թիմի լիարժեք անդամ դառնալը թեկնածուն անցնում է փորձաշրջան՝ մինչև 3 ամիս տևողությամբ, սակայն, փորձաշրջանի ընթացքով պայմանավորված, ժամկետը կարող է փոփոխվել,
փորձաշրջանն օգնում է ծանոթանալ ընկերության ներքին կանոնակարգերին, ձեռք բերել մասնագիտական պրակտիկ և տեսական հմտություններ, ծանոթանալ աշխատանքների կատարմանը։
Դիմելու համար Ձեր մոտիվացիոն նամակն ու կենսագրականն ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին` որպես վերնագիր նշելով «Բուժքույր»:
ԱԱՏՄ ղեկավարի այցը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ
15 ապրիլ
Աշխատանքային այցով «Արաբկիր» բժշկական համալիրում էին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ու տեղակալ Թագուհի Հակոբյանը:
Հյուրերին դիմավորել և նրանց հետ համալիրի մի քանի բաժանմունքներով շրջայց են իրականացրել բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանն ու բժշկական տնօրեն Նինա Արիկյանցը: Տեսչական մարմնի ղեկավարը շփվել է բժշկական թիմի, փոքրիկ պացիենտների և նրանց ծնողների հետ, լսել կարծիքներ և առաջարկներ:
Այցի վերջում տեղի է ունեցել խորհրդատվական քննարկում, որին մասնակցել է նաև համալիրի գիտական ղեկավար և կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը:

Լաբորատոր ախտորոշման մասնագետների օրը
15 ապրիլ
Ապրիլի 15-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես Լաբորատոր ախտորոշման մասնագետների օր
Նրանք մասնագետներ են, առանց որոնց աշխատանքի հնարավոր չէ սկսել և ավարտել պացիենտների բուժումը, լաբորատոր ախտորոշման վրա է հիմնված բժշկությունն ամբողջ աշխարհում:
Շնորհավորում ենք մեր լաբորատոր ծառայության աշխատակիցներին և նրանց գործընկերներին` մաղթելով առողջություն, խաղաղ ու անվրդով պայմաններում աշխատելու հնարավորություն: Շնորհակալություն, սիրելիներ
«Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր ծառայությունն աշխատում է ամեն օր և օրվա բոլոր ժամերին` ախտորոշման ամբողջական փաթեթ առաջարկելով բոլոր տարիքի մարդկանց` նորածիններից մինչև չափահասներ և ծերեր, անկախ այն հանգամանքից` մարդը «Արաբկիր» բժշկական համալիրում բուժվող պացիենտ է, թե ոչ:
Լաբորատորիայի գործունեությանը կարող եք ծանոթանալ հղումով.
https://arabkirmc.am/hy/services/4
#ԱրաբկիրԲՀլաբորատորիա
Մանկահասակ բուժառուների միջմասնագիտական խնամք. սիմպոզիում
14 ապրիլ
2023թ-ին ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակում անցած շաբաթ «Արաբկիր» բժշկական համալիրում էին մեր գործընկերները Նյու Յորքի «Սթոնի Բրուք» հիվանդանոցի «Ռենեսանս» բժշկական դպրոցից` անեսթեզիոլոգիայի դոցենտ, մեր հայրենակից Վահե Թադևոսյանի գլխավորությամբ: Ամերիկյան թիմում այս անգամ անեսթեզիոլոգներ, ԷԷԳ և ուլտրաձայնային հետազոտության մասնագետներ, քիթ-կոկորդ-ականջաբաններ ու վիրաբույժներ էին, որոնց հետ մեր բժիշկներն իրականացրել են խորհրդատվություններ և վիրահատություններ, քննարկել բժշկական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու դրանց առանձնահատկությունները:

Պարկինսոնի բուժման արդի քայլերը «Արաբկիր»-ում
11 ապրիլ
Պարկինսոնի հիվանդության բուժման արդի քայլերը «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայությունում:
Հիվանդության մասին իրազեկման օրվա առիթով կրկին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում news.am-ի պատրաստած տեսանյութը:

Ապրիլի 11` Պարկինսոնի օր
11 ապրիլ
Այսօր Պարկինսոնի օրն է, առիթ` խոսելու այս հիվանդության, դրա ախտանշանների, ախտորոշման և բուժման մասին, բարձրաձայնելու Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց խնդիրներն ու առաջարկելու լուծումներ:
Լսեք Արաբկիր բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանին և նյարդաբան Զարուհի Թադևոսյանին` հանրային ռադիոյի եթերում:
Արդեն մի քանի տարի «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայությունն իրականացնում է Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում` ուղեղի խորանիստ ստիմուլյացիա:
Տրանսպլանոտոլոգներ Նիզամ Մամուդը և Միրիամ Մանուկը «Արաբկիր»-ում
07 ապրիլ
«Արաբկիր» բժշկական համալիրում են մեր գործընկեր-տրանսպլանոտոլոգները` պրոֆեսոր Նիզամ Մամուդը Լոնդոնի Գայս հիվանդանոցից և Միրիամ Մանուկը` Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցից:
Այսօր «Արաբկիրի» փոխպատվաստման թիմը նրանց հետ մի խումբ պացիենտների խորհրդատվություններ է իրականացրել և քննարկել երիկամի փոխպատվաստման առանձնահատուկ դեպքեր:
Տեսահոլովակը դիտեք՝ https://www.facebook.com/share/v/16TZCVeAAQ/

«Մանկահասակ բուժառուների միջմասնագիտական խնամքը» հայ-ամերիկյան սիմպոզիում
07 ապրիլ
Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և Նյու Յորքի «Սթոնի Բրուք» համալսարանական հիվանդանոցի համագործակցության ծրագրի շրջանակներում ապրիլի 11-ին ժամը 14։00-19։00 «Արաբկիրի» կոնֆերանսների դահլիճում տեղի է ունենալու «Մանկահասակ բուժառուների միջմասնագիտական խնամքը» հայ-ամերիկյան սիմպոզիում՝ նվիրված մանկական վիրաբուժության, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի արդիական հարցերին։
Թիրախային լսարան՝ մանկական վիրաբույժներ, մանկական քիթ-կոկորդ-ականջաբաններ, մանկական ուրոլոգներ, մանկական անեթեզիոլոգներ և ինտենսիվ թերապիայի մասնագետներ։
Ծրագիրը ներկայացվել է ՀՀ ԱՆ հաստատման համար։
Մասնակցության համար գրանցումը պարտադիր է։
Գրանցման հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAI

Ապրիլի 2. Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր
02 ապրիլ
‼️ Ապրիլի 2-ը Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրն է։ Այն սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան` 2007 թվականին։
🔸️ Օրվա նպատակն է ընդգծել աուտիզմ և աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող անձանց աջակցության կարևորությունը, ինչպես նաև նպաստել նրանց կյանքի որակի բարելավմանը։
🔸️ 2025 թվականի Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրվա թեման է՝ «Ներառականություն աշխատավայրում․ մարտահրավերներ և հնարավորություններ հետհամաճարակային աշխարհում»։ Այն ընդգծում է ներառական աշխատանքային միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը, որտեղ աուտիզմ ունեցող մարդիկ կկարողանան ամբողջությամբ դրսևորել իրենց ներուժը և ներդրում ունենալ հասարակության զարգացման գործում։
🔸 ️«Արաբկիր» բժշկական համալիրն իր «ԱրԲեՍ» առողջության կենտրոնով ակտիվորեն աջակցում է աուտիզմ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին` խնդրի վաղ հայտնաբերման և մասնագիտական ծառայությունների միջոցով։ Մեր նպատակն է նպաստել ներառմանը` մանկությունից սկսած, այդպիսով բարձրացնելով հավանականությունը, որ չափահաս տարիքում արդեն ավելի քիչ ջանքեր կպահանջվեն դրա համար։ Մենք սատարում ենք բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են աուտիզմի մասին իրազեկվածության բարձրացմանը և աուտիզմ ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը, ձգտում ենք ստեղծել պայմաններ, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ և ընդգրկվածություն հասարակական կյանքում։

Դերձակյանների ընտանիքի այցն «Արաբկիր»
28 մարտ
«Արաբկիր» բժշկական համալիրում էին արգենտինահայ մեր վաղեմի բարեկամներ Գրիգոր և Օֆելյա Դերձակյանների որդին և նրա կինը` Ռոդրիգո և Վիվիեն Դերձակյանները` ընտանիքով:
Հայաստան այցի շրջանակում Դերձակյանները ցանկացել են անպայման լինել «Արաբկիրում», որտեղ իրենց ծնողներն անջնջելի հետք ունեն: Տարիներ առաջ` 2000-ականների սկզբին են ծանոթացել Գրիգոր Դերձակյանն ու Արա Բաբլոյանը: Ծանոթությունը վեր է ածվել ջերմ բարեկամության: Դերձակյան ընտանիքը աջակցել է «Արաբկիրի» մանկաբուժական ծրագրերին` վստահ լինելով, որ Արա Բաբլոյանի հետ սկսած գործերն իրենց լուսավոր ավարտն են ունենում: Գրիգոր Դերձակյանի մահվանից հետո բժշկական համալիրի մասնաշենքերից մեկը կոչվել է նրա անունով։
Զգացմունքներով լի, հուզված և միաժամանակ ուրախ են հեռացել Դերձակյաններն «Արաբկիրից»` ասելով, որ ոգևորված են իրենց տեսածով, այն Հայաստանը սիրելու և այստեղ վերադառնալու ուժ է տալիս:

Մարտի 26՝ Մանուշակագույն օրը
26 մարտ
Մարտի 26-ն է` Մանուշակագույն օրը
Բժշկական օրացույցում այն առանձնացված է որպես էպիլեպսիայի մասին իրազեկման օր: Առիթը էպիլեպսիա ունեցող իննամյա մի աղջկա` Քեսիդի Մեգանի նամակն է եղել մարդկանց, որում նա ասում էր, որ նման է մյուսներին, բոլորից մեկն է:
«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի, ինչպես նաև նյարդավիրաբուժական ծառայությունների շնորհիվ հնարավոր է դարձել մեկ վայրում, ինչպես ասում են` ամբողջական փաթեթով, ապահովել էպիլեպսիա ունեցող երեխաների, նաև մեծերի սպասարկումը` ախտորոշում, բուժում, դիսպասներ հսկողություն օղակներով:
Պրոֆեսիոնալների մեր թիմը պացիենտների կողքին է միշտ` հաստատելով այն գաղափարը, որ էպիլեպսիան դատավճիռ չէ, այլ կենսաձև, և պետք է պարզապես սովորել ապրել դրանով` ինչպես պացիենտներին, այնպես էլ նրանց շրջապատի մարդկանց:

«Դոկտոր Դավիթ»-ի անդրադարձը Մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների օրվան «Արաբկիրում»
24 մարտ
Մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում անցկացված միջոցառմանն անդրադարձել է նաև «Դոկտոր Դավիթ» հաղորդաշարը:
Տեսանյութը կարող եք դիտել հղումով

Մարտի 21. Դաունի համախտանիշի օրը
21 մարտ
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է
Օրվա 2025թ-ի կարգախոսն է. «Կոչ ենք անում բոլոր կառավարություններին բարելավել մեր աջակցության համակարգերը»:
Աշխարհում ծնվող յուրաքանչյուր 700 երեխայից մեկի մոտ 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ է լինում, ինչն էլ համարվում է Դաունի համախտանիշի պատճառ և այդ համախտանիշն ունեցող մարդկանց արտաքին նմանության հիմնավորում: Հայաստանում հստակ վիճակագրություն այդ համախտանիշն ունեցող երեխաների մասին չկա, սակայն հայտնի է, որ 2023թ-ին այդ համախտանիշն արձանագրվել է 0-2 տարեկան 45 երեխայի մոտ:
«Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում Դաունի համախտանիշ ունեցող մինչև 18 տարեկան երեխաները ստանում են կինեզիոթերապիստի, էրգոթերապիստի, լոգոպեդի, հոգեբանի և հատուկ մանկավարժի մասնագիտական ծառայություններ:

ԻՍՕ հավաստագիր «Արաբկիրի» լաբորատոր ծառայությանը
21 մարտ
Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը «Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր ծառայությանը շնորհել է ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 «Որակի կառավարման համակարգեր․ Պահանջներ» հավաստագիր։
Ինչ է դա և ինչու է այդքան կարևոր. Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին պատասխանել են լաբորատորիայի աշխատակիցները:

Երիկամաբանական ամբողջական ծառայություններ «Արաբկիրում»
19 մարտ
Երիկամի օրվանից մի քանի օր անց` կրկին երիկամի մասին: Լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգիական ծառայության ղեկավար Աշոտ Սարգսյանին: Պրոֆեսորը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին:

Պատանեկան իդիոպաթիկ արթրիտով երեխաները բուժվում են պետպատվերով
18 մարտ
Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» անդրադարձը «Արաբկիր» բժշկական համալիրում կազմակերպված միջոցառմանը` նվիրված մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների իրազեկման օրվան:

Պատանեկան իդիոպաթիկ արթրիտի մասին
18 մարտ
Ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Խլոյանի, երեխաների ու նրանց ծնողների հետ զրուցել է Առողջապահության նախարարության նկարահանող թիմը։

Մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների օրը «Արաբկիրում»
18 մարտ
Պատանեկան իդիոպաթիկ արթրիտի օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Երեխաների, ծնողների, բժիշկների հետ անմիջական շփման այս ձևաչափը համահունչ է միջազգային օրվա հիմնական նպատակին` բարձրացնել իրազեկվածությունն ու ասել, որ շնորհիվ բժշկագիտության ձեռքբերումների` այս խնդիրն արդեն մեծապես կառավարելի է, հաղթահարելի են դժվարություններն ու բուժական ճիշտ տակտիկայի ու արդյունավետ դեղերի միջոցով կարելի է պահպանել ու լավացնել երեխաների կյանքի որակը:
«Արաբկիր» բժշկական համալիրն այս գաղափարների կրողն է տասնամյակներ շարունակ: Հենց այդ գաղափարներով է, որ ստեղծվել և Հայաստանի ռևմատոլոգներից շատերի համար մասնագիտական ձևավորման յուրահատուկ դարբնոց է դարձել մանկական ռևմատոլոգիական ծառայությունը` ախտորոշիչ, բուժական և դիսպանսեր վերահսկողության լայնածավալ գործառույթներով:
«Արաբկիր» բժշկական համալիրի և Առողջապահության նախարարության համատեղ ջանքերով 2024թ-ից հնարավոր է դարձել պատանեկան իդիոպաթիկ արթրիտ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին ձեռք մեկնած կարևոր ու աննախադեպ մի ծրագիր ևս. երեխաներն անհրաժեշտ դեղերը ստանում են պետական պատվերի շրջանակում:

Գլխուղեղի մասին իրազեկման շաբաթ
15 մարտ
Գլխուղեղի մասին իրազեկման շաբաթվա առիթով նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, օրինակ, Պարկինսոնի հիվանդության և դրա նյարդավիրաբուժական բուժման ժամանակակից ձևերի մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը: