Գլխավոր
Նորություններ
Առողջության մասին
Մանկական լապարասկոպիկ ուրոլոգիա Լյուկա Մացոնեի հետ
12 մարտ
«Արաբկիր» բժշկական համալիրում էր Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի մանկական ուրոլոգ Լյուկա Մացոնեն: Շվեյցարացի գործընկերոջ հետ «Արաբկիրի» մասնագետներն իրականացրել են մի շարք խորհրդատվություններ և վիրահատություններ: Փորձի փոխանակման հիմնական ուղղությունն այս անգամ լապարասկոպիկ պիելոպլաստիկան էր` հիդրոնեֆրոզ ունեցող տարբեր տարիքի երեխաների մոտ:
Համագործակցությունն արտասահմանցի առաջատար գործընկերների հետ «Արաբկիր» բժշկական համալիրի աշխատանքի հիմնական սկզբունքներից է: Մենք կարևորում ենք աշխարհին համընթաց քայլելը և բժշկության արդի ձեռբերումները մեր պացիենտներին հասանելի դարձնելը:
#ArabkirMC #KinderspitalZürich #ՄանկականԼապարասկոպիկՈւրոլոգիա

Շնորհավոր Մարտի 8
08 մարտ
Սիրելի կանայք և աղջիկներ,
գարնանային տոներն իրենց ամբողջ բովանդակությամբ՝ իրավունքների, արժանապատվության, սիրո, գեղեկցության, ծաղիկների և ուշադրության դրսևորումներով թող ամբողջ տարին լինեն ձեզ հետ և ամենուր՝ հասարակական, աշխատանքային, ընտանեկան, ընկերական ու ցանկացած այլ միջավայրում:
Շնորհավոր, առողջություն, սեր և խաղաղ երկինք բոլորիդ

Բուժքույրական դասընթաց. հեմոդիալիզ
07 մարտ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
սիրելի բուժքույրեր, եթե ցանկանում եք մասնակցել «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» հեմոդիալիզի դասընթացին, իմացեք, որ մինչև մարտի 15-ը գրանցվելու դեպքում մեծ զեղչ է գործում:
Հայտարարության մանրամասները` այստեղ:

Գարնանային ակցիա լաբորատորիայում
06 մարտ
Գարնանային տոների առիթով
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ լաբորատորիան առաջարկում է զեղչեր վիտամին D3-ի և վահանաձև գեղձի նշված հորմոնների հետազոտությունների համար.
վիտամին D3 - 7 000 դրամ` 10 000-ի փոխարեն
թիրեոիդ խթանող հորմոն (TSH) - 3 500դրամ` 4 500-ի փոխարեն
հակապերօքսիդազային հակամարմիններ (Anti TPO) - 4 900դրամ` 5 500-ի փոխարեն
թիրեոգլոբուլինային հակամարմիններ (Anti TG) - 4 900դրամ` 5 500-ի փոխարեն
ազատ թիրօքսին (FT4) - 3 500դրամ` 4 500-ի փոխարեն
տրիյոդթիրոնին (T3) - 3 600դրամ` 4 500-ի փոխարեն
Հետազոտվեք մարտի 8-ից ապրիլի 7-ը` մինչև 30% զեղչված գներով:
Առողջ եղեք:
Երևան, Մամիկոնյանց 30,
015 400 300 և ներքին` 11 36
[email protected]

Ճարպակալման մասին
04 մարտ
Ավելորդ քաշի և ճարպակալման թեմային անդրադարձել են նաև ampop.am-ի լրագրողները: «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների ինստիտուտի կատարած հետազոտությունների արդյունքների մասին հարցերին պատասխանել է դեռահասների ծրագրերի ղեկավար Մարինա Մելքումովան:

Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի օր
04 մարտ
Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության եվրոպական նախաձեռնության (COSI) տվյալներով Հայաստանում ապրող 7-8 տարեկան երեխաների 27.7%-ն ավելորդ քաշ ունի, 12.6%-ը` ճարպակալում։ Ընդ որում, ավելորդ քաշով և ճարպակալմամբ տղաների թիվը հասնում է 30%-ի, աղջիկներինը՝ 25%-ի:
Նմանատիպ տվյալներ են նաև մեր երկրի դպրոցականների առողջության վարքագծի հետազոտության (HBSC) մեջ. 11 տարեկան տղաների 31%-ը, աղջիկների 17%-ը, 13 տարեկան տղաների 27%-ը, աղջիկների 15%-ը, և 15 տարեկան տղաների 25%-ը, աղջիկների 12%-ն ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի։
Նշված հետազոտությունները Հայաստանում իրականացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի` 2024թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցող կենտրոն ճանաչված Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը:
Ճարպակալումը բազմագործոն քրոնիկական խնդիր է, բնորոշվում է ճարպի կուտակումով, ինչը բերում է առողջության վատթարացման։
Ավելորդ քաշից և ճարպակալումից խուսափելու նպատակով անհրաժեշտ է․
սահմանափակել հեռախոսի, համակարգչի, հեռուստացույցի և ցանկացած այլ էկրանին նայելու ժամանակը,
օրական առնվազն 1 ժամ լինել ֆիզիկապես ակտիվ,
սահմանափակել քաղցրավենիքի օգտագործումը,
սնվել կանոնավոր,
լինել տեղեկացված և զերծ մնալ մեծ քանակով շաքար, աղ, ճարպեր պարունակող սննդից,
պահպանել քնելու ռեժիմը,
ժամանակին այցելել բժշկի:

Լսողական խնդիր ունեցող երեխաների ծնողներին
03 մարտ
Լսողական խանգարումներ ունեցող երեխաների զարգացման ճանապարհի կարևորագույն օղակներից մեկը ծնողականն է` խնդիրը, դրա հետևանքները, լուծման ճանապարհներն ու երեխային գրագետ աջակցելու միջոցները ճիշտ պատկերացնող ընտանիքը: Լսողության օրվա առիթով մեր հրապարակումներից վերջինն ուղղված է հիմնականում հենց նրանց` ծնողներին:
Կարճ տեսանյութերի այս շարքը պատրաստվել է Յունիսեֆի Հայաստանի գրասենյակի և Վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպության համատեղ ծրագրով:

Լսողության նորածնային սկրինինգ
03 մարտ
Լսողության օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիր էին եկել նաև Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լրագրող-ուսանողները:

Հայաստան.լսողության աջակցություն
03 մարտ
Լսողության օրվա առիթով «Արաբկիրի» ասելիքը շատ է. այս տեսանյութը ներկայացնում է «Հայաստան. լսողության աջակցություն» ծրագրի 2024թ-ի առաքելությունը. ծրագիր, որն անգնահատելի գործ է սկսել 2017թ-ից` ձեռք մեկնելով բազմաթիվ մարդկանց, նրանց մեջ և 2020թ-ի պատերազմի օրերին ձայնային հզոր ալիքների հետևանքով լսողությունն այս կամ այն աստիճանով կորցրած երիտասարդներին:

Մարտի 3. լսողության համաշխարհային օրը
03 մարտ
Մարտի 3-ը Լսողության պահպանման համաշխարհային օրն է:
Օրվա առիթով Հանրային ռադիոն հյուրընկալել էր «Արաբկիր» բժշկական համալիրի գործընկեր «Հավատ» հասարակական կազմակերպության նախագահ, «Արաբկիրի» հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանին:

Հազվադեպ հիվանդությունները նյարդաբանությունում
28 փետրվար
Հազվադեպ հանդիպող հիվանդությունների օրվա առիթով Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը:
Տեսանյութի հղումը:

Հազվադեպ հիվանդություններ. Անուշիկի պատմությունը
28 փետրվար
Ձմռան վերջին օրը բժշկական օրացույցում առանձնացված է որպես հազվադեպ հիվանդությունների օր: Այս առիթով ծանոթացեք մի հազվադեպ անուշ մարդու հետ` մեր սիրելի գործընկեր և պացիենտ Անուշիկի: Պատասխանատու, նրբանկատ, նրբաճաշակ Անուշիկի ջանքերով «Արաբկիր» բժշկական համալիրի կայքը հասանելի է նաև ռուսալեզու մարդկանց:
Շնորհակալություն, սիրելի Անուշ
Ամերիկայի ձայնի տեսանյութը Անուշի մասին:

Բուժքույրական դասընթաց
26 փետրվար
Սիրելի բուժքույրեր, բաց մի թողեք շարունակական մասնագիտական զարգացման հնարավորությունը` «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» հետ:
Այս դասընթացին մինչև մարտի 10-ը գրանցվելու դեպքում գնային առավելություն կստանաք:

Մանկական սակավարյունություն
26 փետրվար
Երեխաների երկաթ-դեֆիցիտային սակավարյունության մասին #OPENFamilyEducation-ի շրջանակում խոսել է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժներից Թամարա Չաղարյանը: Լսեք, ուշադիր եղեք, իմացեք սակավարյունության նշանների և դրսևորումների մասին և սպասեք բժշկուհու հաջորդ հոլովակին` իմանալու համար, թե ինչ պետք է անել նման դեպքերում:

ՈՒշադրություն
25 փետրվար
Ի պատասխան «Արաբկիր» բժշկական համալիրին կից գործող հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոնի վերաբերյալ հնչեցված որոշ անհիմն և սխալ տեղեկությունների` համալիրի տնօրինությունը տեղեկացնում է, որ պաթանատոմիական կենտրոնում մանկական դեպքերը սպասարկվում են ամբողջությամբ անվճար հիմունքներով և կենտրոնին կից գործող հոգեհանգստի սրահում մինչ օրս չի կատարվել մանկական հոգեհանգստի կամ թաղման որևիցե արարողություն:

«Չքաղաքականացնել». Արա Բաբլոյան
24 փետրվար
35 տարի 39 ծրագիր, հազարավոր երեխաների փրկված ու վերականգնված կյանքեր, Հիպոկրատի մշտապես արդիական երդում, կրոն, հավատք և բժշկություն, բազմաթիվ պարգևներ ու պատվոգրեր, Շառլ Ազնավուրի հետ բարեկամություն և գործընկերություն, դեռահասների առողջության արդի խնդիներ և առույգ ու առողջ մնալու բանաձև. Հանրային հեռուստաընկերութան «Չքաղաքականացնել» հաղորդաշարն այցելել էր պրոֆեսոր Արա Բաբլոյանին:

Դասընթացներ բուժքույրերի համար
21 փետրվար
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնը հրապարակել է առաջիկա դասընթացների ցանկն ըստ թեմաների:
Սիրելի բուժքույրեր, ծանոթացեք, տեղեկացեք և մասնակցեք դասընթացներին` վստահ լինելով, որ շվեյցարացի գործընկերների հետ «Արաբկիր» ՄՄԲՀ-ի մշակած ծրագիրն աջակցելու է ձեր մասնագիտական գործունեությանը` ճանապարհ բացելով նոր հնարավորությունների համար:

Արյուն երեխայի կղանքում
14 փետրվար
Ի՞նչ անել, եթե արյուն եք նկատել երեխայի կղանքում:
Լսեք երեխայի կղանքի մեջ արյան պատճառների և նման դեպքում անհրաժեշտ քայլերի մասին։
Թեման պարզաբանում է «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Լիա Անդրեասյանը:

Ճառագայթային ախտորոշիչ ծառայություն՝ «Արաբկիր» ԲԿ-ի կարևոր օղակներից
13 փետրվար
Ճառագայթային ախտորոշիչ ծառայությունը «Արաբկիր» բժշկական համալիրի կարևոր օղակներից մեկն է: Այստեղ կատարվող հետազոտությունները հիմնարար նշանակություն են ունենում բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման, դրանց բուժման ընթացքին հետևելու, անհրաժեշտության դեպքում նաև հենց վիրահատությունների ժամանակ կատարվող գործողությունների արդյունավետությունը գնահատելու համար:
☎️ 010 23 30 30 և 010 23 20 20

«Ձեռք-ոտք-բերան» հիվանդություն
13 փետրվար
«Ձեռք-ոտք-բերան» հիվանդություն. ինչ է դա, ինչպես է արտահայտվում, ինչև հետևանքների կարող է բերել և ինչպես կարելի է կանխարգելել այս խնդիրը: Թեման #OpenFamilyEducation-ի շրջանակում ներկայացրել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Աստղիկ Միրզախանյանը:

ՍՇՎ-ների և թոքաբորբի մասին
12 փետրվար
Սիրելի ծնողներ, մեկ անգամ ևս կարդացեք «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի խորհուրդներն ու եղեք ուշադիր:
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների (ՍՇՎ) ակտիվացման շրջան է:
ՍՇՎ դեպքերի մեծ մասը, քանի որ չի պահանջում յուրահատուկ բուժում, կարող են բուժել տանը կամ ամբուլատոր կարգով՝ ջերմության հսկողություն ջերմիջեցնողներով (38,50 և բարձրի դեպքում), շատ հեղուկների ընդունում, քթի լվացում, ցավերի մեղմացում, համարժեք սնունդ։
Հիվանդ երեխայի առողջական վիճակը պետք է գնահատի ընտանեկան բժիշկը կամ մանկաբույժը։
Որոնք են այն նշանները, որոնց դեպքում հնարավորինս շուտ պետք է դիմել բժշկի, և որոնք կարող են հոսպիտալացման պատճառ դառնալ․
խիստ արտահայտված թուլություն կամ գրգռվածություն, ցնցումներ,
անկառավարելի բարձր ջերմություն,
կրկնակի փսխումներ,
հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, ներառյալ` երեխայի «փորով շնչելը»,
արտահայտված, հատկապես երկկողմանի ականջացավ,
ուժեղ կոկորդացավ, երբ երեխան չի կարողանում կամ դժվարանում է կուլ տալ նույնիսկ հեղուկներ։
Գրիպի և ՍՇՎ ծանր ձևերից է թոքաբորբը։ Թոքաբորբով հիվանդանում են թե՛ կրծքի, թե՛ մեծ տարիքի երեխաները։ Դեռահասները հիվանդանում են ավելի հազվադեպ, բայց նրանց մոտ էլ այն կարող է ունենալ ծանր ընթացք։ Թոքաբորբը հատկապես վտանգավոր է քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների մոտ։ Թոքերի ախտահարումը բերում է թթվածնային քաղցի, ինչն իր հերթին նպաստում է սրտի, գլխուղեղի, այլ օրգանների աշխատանքի վատթարացմանը:
Նման դեպքերում պահանջվում է հակամանրէային բուժում, որը նշանակում է միմիայն բժիշկը: Անտեղի պետք չէ օգտագործել հակաբիոտիկներ:
Գրիպի և ՍՇՎ զարգացման և ծանր ձևերի, մասնավորապես թոքաբորբի, առաջացման ռիսկը էապես նվազեցնում են կրծքով կերակրումը, բալանսավորված սննդակարգը, պատվաստումները, երեխային ծխախոտի ծխի ազդեցութունից զերծ պահելը, առողջ կենսակերպը, պատշաճ ֆիզիկական ակտիվությունը, եղանակին համապատասխանող հագուստ կրելը (հատուկ ուշադրություն՝ դեռահասներին)։
Պետք չէ նաև մոռանալ ՍՇՎ կանխարգելման և խնամքի պարզ կանոնները՝ տանը հիվանդի հնարավորինս մեկուսացում, պատշաճ օդափոխում, մակերեսների մշակում։
ԱՆ խորհրդատու մանկաբուժության գծով
Սերգեյ Սարգսյան
* Նյութը Առողջապահության նախարարության էջից է:

Ուշաթափություն
12 փետրվար
Ուշաթափություն կամ սինկոպե. ինչ է դա, ինչու է առաջանում, ինչ տեսակների է լինում, ինչ անել նման դեպքերում և ինչպես տարբերել ուշաթափությունը էպիլեպտիկ նոպայից:
Թեման #OpenFamilyEducation-ի շրջանակում ներկայացրել է Մանե Թադևոսյանը` «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական նյարդաբաններից:

Փորկապությունը երեխաների մոտ
12 փետրվար
Փորկապությունը երեխաների մոտ. #OpenFamilyEducation-ի շրջանակում թեման ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական գաստրոէնտերոլոգ Արմեն Աբրահամյանը:
Լսեք, եղեք տեղեկացված և ճիշտ կողմնորոշվեք` երեխայի մոտ որևէ խնդիր նկատելիս:

Բուժում է բժիշկը. ոչ «համացանցային ամենագիտությանը»
07 փետրվար
Լսեք մեր երիտասարդ մանկաբույժներից Մերի Մարանդյանին և մի տրվեք «համացանցային բժշկությանն ու ամենագիտությանը»: Տեղեկացված լինել դեռ չի նշանակում լինել մասնագետ: Առողջության հետ կապված խնդիրների լուծումը վստահեք միայն մասնագետներին:
#OpenFamilyEducation-ն անդրադառնում է կարևոր թեմաների

Պատվաստվել վարակի սեզոնից շուտ
05 փետրվար
Պատվաստվել սուր չնչառական վարակների կանխարգելման նպատակով ճիշտ է սեզոնից առաջ, ոչ թե հենց վարակի ժամանակ. «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը պատասխանել է «Ազատության» հարցերին:

Դեռահասների առողջություն. ավել քաշ և ճարպակալում
04 փետրվար
Կրկին երեխաների և դեռահասների առողջության մասին, կրկին թեման ավել քաշն է: Մեր մասնագետները` Մարինա Մելքումովան և Եվա Մովսեսյանը` Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից, ներկայացրել են մանրամասներ կատարված հետազոտությունից և տվել խորհուրդներ` ուղղված երեխաների քաշի վերահսկողությանը:
Դիտեք «Նուռ» հեռուստաընկերության «Արմալուր» լրատվականի տեսանյութը:

Ցելիակիայի մասին
03 փետրվար
Ցելիակիա. ի՞նչ է դա, ինչու՞ է առաջանում, ինչպե՞ս արտահայտվում, ինչ է հարկավոր անել և ինչ ոչ, եթե կան ցելիակիայի կասկածներ:
#OPENFamelyEducatioan-ի շրջանակում հիվանդության մասին կարճ ներկայացրել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական գաստրոէնտերոլոգ Սիրանուշ Փաշինյանը:

Մեր բժիշկները` պարկինսոնիզմի և լսողության հիգիենայի մասին
31 հունվար
«Շանթ» հեռուստաընկերության «Բուժ ինֆո» հաղորդաշարի այս թողարկմանը հրավիրվել էին նաև մեր մասնագետները: Նյարդավիրաբույժ Նիկո Արզումանյանը պատասխանել է պարկինսոնի հիվանդության մասին հարցերին, իսկ սուրդոլոգ Նելլի Մոսեսովան` լսղության հիգիենայի:
Դիտեք և եղեք տեղեկացված

«Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի անդամների հանդիպում
27 հունվար
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության անդամների հետ: Նա նշել է, որ ուրախ է տեսնել, թե ինչպես են բժշկական կենտրոնները միավորվում՝ միասին առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված քայլեր իրականացնելու համար։
Հանդիպման ընթացքում Անահիտ Ավանեսյանն ամփոփել է առողջապահական ոլորտի անցնող տարին, ներկայացրել 2025 թվականի ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև լսել մասնագետների առաջարկները։ Նման կառուցողական քննարկումները կարևոր դեր են խաղում առողջապահության շարունակական զարգացման և որակյալ բժշկական ծառայությունների հասանելիության ապահովման գործում։

Հակաբիոտիկներ. միայն բժշկի ցուցումով
23 հունվար
Կրկին հակաբիոտիկների մասին. ինքնանշանակումներ չանել, ինքնուրույն չընդհատել բժշկի նշանակած կուրսը և հատևել մյուս բոլոր կանոններին. լսեք մանկաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանին:
Թեմային անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության «Լուրերը»:

Սուր շնչառական սեզոնային վարակներ
08 հունվար
Ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ. մետապնևմովիրուսային վարակի ընդհանուր ախտանշաններն են։ Համաճարակաբանները հիշեցնում են՝ սա նոր վարակ չէ, 2001-ին էր դեռ հայտնաբերվել, օրինաչափ է, որ 5-7 տարին մեկ վիրուսն ակտիվանում է։
Դիտեք «Ազատություն» ռադիոկայանի անդրադարձը թեմային և լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Աստղիկ Միրզախանյանի խորհուրդը` վարակներից պաշտպանվելու համար:
https://www.facebook.com/ArabkirJMC/videos/2927193414123487

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
31 դեկտեմբեր 24
Սիրելի հայրենակիցներ,
Ամանորն ու Սուրբ Ծնունդը նոր հույսերի, հավատի ու փոխադարձ սիրո ամրապնդման շրջան են, անցած ժամանակը վերագնահատելու, ինքներս մեզ մտովի հաշվետու լինելու և գալիք ժամանակն ավելի լուսավոր, մարդասիրությամբ ու հայրենանվեր գործերով նախանշելու շրջան։
Տարեմուտի այս խորհրդավոր պահերին թող բազմապատկվեն հույսերը, սերն ու հավատը, խաղաղ ու անվտանգ լինի 2025֊ը` աշխարհի բոլոր անկյուններում և մեր հայրենիքում, անսպառ լինեն հնարավորությունները` աշխատելու, ստեղծելու, բարիք գործելու։
Առողջություն, սեր և հաջողություններ ենք մաղթում ամենքիդ։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ