ԱՀԿ ձեռնարկ. երեխաների և դեռահասների առաջնային բուժօգնություն

Հարգելի բժիշկներ, այս հղումով կարող եք անցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրատարակած մանկաբուժական ուղեցույցների վերջին մեծ ձեռնարկի էջ: 

https://www.euro.who.int/en/publications/abstracts/pocket-book-of-primary-health-care-for-children-and-adolescents-guidelines-for-health-promotion,-disease-prevention-and-management-from-the-newborn-period-to-adolescence-2022 

Ձեռնարկը ներառում է 0-18 տարեկան երեխաների շրջանում առավել տարածված հիվանդությունների վարումը, նորածնային խնամքը, վաղ մանկական զարգացման և սնուցման հարցերը, դեռահասների առողջությունը, հոգեկան առողջության հարցերը:

Ձեռնարկի մշակման աշխատանքներին որպես համախմբագիր մասնակցել է մեր գործընկեր, «Արաբկիր» բժշկական համալիրի «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ստորաբաժանման ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԱՆ մանկաբուժական գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը: 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերն «Արաբկիրում»
«Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայությունը կրկին հյուրընկալել էր շվեյցարացի նյարդաբան, պատվավոր պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերին:   Պարբերական դարձած այցելություների շրջանակում պրոֆեսորը մասնագիտական քննարկումներ եւ խորհրդատվություններ է իրականացնում հայ գործընկերների հետ, որոնք մինչեւ նրա գալն արդեն առանձնացնում եւ հերթագրում են բոլոր այն պացիենտներին, որոնց դեպքերն առանձնակի ուշադրության են արժանի` իրենց բարդությամբ կամ յուրահատկությամբ: Եվ խոսքը միայն «Արաբկիրի» նյարդաբանների մասին չէ. պրոֆեսորի խորհրդատվությունը ստանալու հնարավորություն են ունենում այլ կլինիկաների նյարդաբանների պացիենտներ նույնպես:   Այս անգամ իրականացվել է 30 պացիենտի խորհրդատվություն, 15 դեպք էլ քննարվել է առանց պացիենտների ներկայության: Հանդիպումներին մասնակցել է 16 բժիշկ:
Արա Բաբլոյանը 75 տարեկան է
Բարի տարեդարձ, սիրելի Արա Սայենի:   Դժվար է մի քանի բառով կամ մի քանի րոպեում ամփոփել մեր սերն ու պատկառանքն` ուղղված Ձեզ` մարդու, որն ապրում ու արարում է հանուն հայ մանուկների ու մեծերի առողջության, մարդկանց բարօրության ու երկրի առաջընթացի, անդադար պրպտում ու գտնում է նորանոր ճանապարհներ` զարգացնելու «Արաբկիրն» ու պրոյեկցելու համալիրի ձեռքբերումներն ամբողջ հանրապետությունում:   Դուք օրինակելի եք Ձեր նվիրումով: Շնորհակալություն մեր բացառիկ օրինակը, անփոխարինելի ուսուցիչը, բարի բժիշկն ու անգնահատելի ընկերը լինելու համար:   Մաղթում ենք, որ Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից ծննդյան օրվա առիթով Ձեզ ուղղվող հազարավոր բարեմաղթաքներից յուրաքանչյուրն իրականություն դառնա, առողջ լինեք ու շարունակեք հարստացնել մեզ Ձեր ներկայությամբ:    Ձեր մեծ ընտանիքի` «Արաբկիր» բժշկական համալիրի աշխատակիցներ https://www.facebook.com/watch/?v=976997096289385