Մահացել է Ալբերտ Վանյանը
05 հուլիս 2022

Մեծ ցավով եւ ափսոսանքով տեղեկացնում եմ, որ մահացել է մեր սիրելի ուսուցիչը` մանկական վիրաբույժ, պրոֆեսոր Ալբերտ Վանյանը։
 

Անգնահատելի է Ալբերտ Անդրանիկովիչի դերը Հայաստանի մանկական վիրաբուժության զարգացման գործում, անչափելի են նրա մարդկային արժանիքները, սերը երեխաների, իր երիտասարդ գործընկերների, մասնագիտության եւ հայրենիքի հանդեպ։
 

Ձեր գործն անմահ է, սիրելի պրոֆեսոր, շնորհակալություն Ձեզ, խաղաղություն Ձեր մարդասեր հոգուն։
 

Արա Բաբլոյան

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Երևան-Մինսկ. լյարդի փոխպատվաստում
«Արաբկիր» բժշկական համալիրում երեկ երեխայի լյարդի փոխպատվաստման 4-րդ վիրահատությունն է իրականացվել՝ մեր թիմի ու բելառուս գործընկերների համատեղ ջանքերով:   Բժիշկները խուսափում են վաղ խոսել նման բարդ վիրահատությունների արդյունքների մասին, քանի որ, ինչպես իրենք են ասում՝ վիրահատությունը գործի մի կեսն է միայն եւ չափազանց կարեւոր է նաեւ հետվիրահատական փուլը: Պրոֆեսոր Ռումմոյի այս պահի գնահատմամբ՝ նման բարդ վիրահատություններին բնորոշ բոլոր դժվարություններով հանդերձ՝ զուտ վիրահատական մասն անցել է հաջող եւ առաջին օրվա տվյալները թույլ են տալիս զգուշավոր լավատեսությամբ ասել, որ ամեն ինչ լավ կլինի:   «Արաբկիր» բժշկական համալիրը շնորհակալություն է հայտնում փոխպատվաստման ամբողջ թիմին, ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"-ի եւ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի մեր սիրելի գործընկերներին, հիմնադրամի սրտացավ աջակիցներին, ՀՀ առողջապահության նախարարություն-ը, Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep.-ը՝ նվիրական ջանքերը համատեղելու եւ արցախցի փոքրիկին այս անասելի մեծ օգնությունը ցուցաբերելու համար:    #livertransplant #ArabkirMC #MinskScientificPracticalCenterforSurgeryTransplantionandHematology #լյարդիփոխպատվաստում #ԱրաբկիրԲՀ
Խոսքի զարգացման կենտրոնից` դպրոց
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սուրդոկենտրոնին կից գործող խոսքի զարգացման կենտրոնի սաներն են: Տարեվերջյան հանդեսին ներկայացնում են իրենց սովորածը` երգել, պարել, արտասանել: Նրանց լսելու են եկել լսողական սարքեր տրամադրող «Հովարդ Ղարագյոզյան» հիմնադրամի ներկայացուցիչները, սուրդոկենտրոնի ղեկավար Թամարա Մանուկյանն ու ծնողները:    Կենտրոնում գործող սուրդոմանկավարժական 4 խմբում ընդգրկված է 40 երեխա, որոնք այստեղ են գալիս շաբաթական 4 օր` երկու անհատական եւ երկու երաժշտական-խմբակային պարապմունքի:   Լսողական խնդրով երեխաների խոսքի զարգացումը, հատկապես լսողության մեծ կորուստների դեպքում, բարդ, ժամանակատար ու նվիրում պահանջող գործ է: Մեր մասնագիտական թիմին հաջողվում է անել դա, ինչի վկայությունն այս պայծառ փոքրիկների խոսքն է, որով նրանք հանրակրթական դպրոցներ են գնում եւ սովորում տարեկիցների հետ: Այս տարի կենտրոնը դպրոց է ճանապարհում սաներից 12-ին:    Շնորհավոր, սիրելի փոքրիկներ, բարի ընթացք ձեզ դպրոցում եւ ամենուր: