Հայաստան. լսողական աջակցություն 2022
24 օգոստոս 2022

ԼՍՈՒՄ ԵՄ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ 
 

«Հայաստան. լսողական աջակցություն» նախաձեռնության` 2022թ-ի առաքելության մասին պատմող տեսանյութն է. մեկշաբաթյա ինտենսիվ աշխատանք Գյումրիում եւ Երեւանում, հարյուրավոր ժպիտներ՝ լսողությունը վերագտած մարդկանց դեմքերին, կամավորներ, որոնք պատմում են իրենց անմոռանալի զգացողությունների մասին եւ, իհարկե, միասնական թիմ, որն աշխատում է տարին կլոր՝ ապահովելով շահառուների հետխնամքի ծառայությունը նույնպես:
 

Ծրագիրն իրականացվում է 2017թ-ից` «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի, Արաբկիր բժշկական համալիրի եւ Սթարքի լսողության հիմնադրամի հետ համատեղ:
 

Շնորհակալություն, սիրելի բարերարներ, շնորհակալություն նախաձեռնության հիմնադիրներ, աջակիցներ ու գործընկերներ:

 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Երևան-Մինսկ. լյարդի փոխպատվաստում
«Արաբկիր» բժշկական համալիրում երեկ երեխայի լյարդի փոխպատվաստման 4-րդ վիրահատությունն է իրականացվել՝ մեր թիմի ու բելառուս գործընկերների համատեղ ջանքերով:   Բժիշկները խուսափում են վաղ խոսել նման բարդ վիրահատությունների արդյունքների մասին, քանի որ, ինչպես իրենք են ասում՝ վիրահատությունը գործի մի կեսն է միայն եւ չափազանց կարեւոր է նաեւ հետվիրահատական փուլը: Պրոֆեսոր Ռումմոյի այս պահի գնահատմամբ՝ նման բարդ վիրահատություններին բնորոշ բոլոր դժվարություններով հանդերձ՝ զուտ վիրահատական մասն անցել է հաջող եւ առաջին օրվա տվյալները թույլ են տալիս զգուշավոր լավատեսությամբ ասել, որ ամեն ինչ լավ կլինի:   «Արաբկիր» բժշկական համալիրը շնորհակալություն է հայտնում փոխպատվաստման ամբողջ թիմին, ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"-ի եւ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի մեր սիրելի գործընկերներին, հիմնադրամի սրտացավ աջակիցներին, ՀՀ առողջապահության նախարարություն-ը, Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep.-ը՝ նվիրական ջանքերը համատեղելու եւ արցախցի փոքրիկին այս անասելի մեծ օգնությունը ցուցաբերելու համար:    #livertransplant #ArabkirMC #MinskScientificPracticalCenterforSurgeryTransplantionandHematology #լյարդիփոխպատվաստում #ԱրաբկիրԲՀ