«Արաբկիրում» էր պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը
27 հոկտեմբեր 2022

Գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հրավերով համագործակցության հերթական այցով կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար Քրիստիան Բրեգերը: Պրոֆեսորի վարպետության դասընթացն այս անգամ «Միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի (PEG-ի) տեղադրումը երեխաներին» թեմայով էր, որին մասնակցում էին ոչ միայն «Արաբկիր», այլեւ «Սուրբ Աստվածամայր» եւ «Մուրացան» բժշկական կենտրոնների մասնագետները:
 

Պրոֆեսոր Բրեգերի անմիջական մասնակցությամբ կատարվել է PEG-ի տեղադրման 5 միջամտություն` նյարդաբանական խնդիրներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, հետեւաբար եւ բերանային սնուցման մեծ դժվարություններ:
 

PEG-ը մանկական գաստրոէնտերոլոգիայի` աշխահում ամենատարածված մեթոդներից է, արագ է ու արդյունավետ, օգնում է խուսափել ոչ միայն թերսնուցման բարդություններից, այլեւ բարելավում է պացիենտի ու նրան խնամողների, ընտանիքի կյանքի որակը:
 

PEG-ի անհրաժեշտությունը որոշվում է բազմամասնագիտական թիմով:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ