Ձմեռ պապիկի օգնականներն «Արաբկիրում»
26 դեկտեմբեր 2022

Ձմեռ Պապիկի օգնականներն արդեն սկսել են կատարել իրենց բարի գործն ու մեկը մյուսին հերթ չտալով այցելում են մեր փոքրիկներին:
 

Նրանցից մեկը, որ այնքան նման էր իսկական Պապիկին, ինքն էլ իր օգնականների հետ` ներհիվանդանոցային DAA դպրոցից, շրջել է բաժիններով, նվերներ բաժանել, հարցուփորձ արել եւ ուրախացրել բուժվող փոքրիկներին:
 

Անակնկալներով էր եկել նաեւ երկրորդ օգնականը: Նա էլ Խոսքի զարգացման կենտրոնի հյուրն էր` Ձյունանուշի հետ: Նրանք լսել են փոքրիկների արտասանությունները, ուրախացել, որ երեխաների մոտ դա շատ հաջող է ստացվում:
 

Դե իսկ Պապիկի` մանկապարտեզ հասած օգնականին երեխաներն ամենաշատ հարցերն են տվել` փորձելով ճշտել` իսկապե՞ս Լապլանդիայից է գալիս եւ ինչու՞ առանց Ձյունանուշի: Հետո տարբեր լեզուներով երգել ու արտասանել են թանկագին հյուրի համար եւ ստացել սպասված փաթեթները:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ