Ուշագրավ դեպքեր 2022
30 դեկտեմբեր 2022

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ «Արաբկիր» բժշկական համալիրում տարին ամփոփվում է ուշագրավ դեպքերի ներկայացմամբ: Մասնագիտական տեսակետից հետաքրքիր պատմություններն, ինչ խոսք, շատ են, բայց միջոցառման ընդունված ձեւաչափով ամեն ծառայություն ու բաժանմունք անդրադառնում է դրանցից մեկին` ամենաուշագրավին` համեմատելով այն իրենց եւ արտասահմանցի գործընկերների պրակտիկայում հանդիպած նմանատիպ այլ դեպքերի հետ, մեջբերելով բժշկագիտական գրականությունում առկա տեղեկություններ` տվյալ պաթոլոգիայի մասին եւ պատասխանելով ծագող հարցերին:
 

Միջոցառումն ավանդաբար կազմակերպում է Երիտասարդ բժիշկների եւ ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն, որի սահմանած մրցանակները պակաս ուշագրավ չէին:
 

«Արաբկիրի» բժիշկների թիմն առողջություն ու խաղաղություն է մաղթում բոլորին` ջանք չխնայելով պացիենտների ապաքինման համար:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ